Cinema Foundation of Аrmenia Հայաստանի կինոյի հիմնադրամ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Cinema Foundation of Аrmenia Հայաստանի կինոյի հիմնադրամ
Call Directions Website

Cinema Foundation of Аrmenia Հայաստանի կինոյի հիմնադրամ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Cinema Foundation of Аrmenia Հայաստանի կինոյի հիմնադրամ, Nonprofit Organization, Տերյան 3ա, Teryan 3a, Yerevan.

The Cinema Foundation of Armenia is tasked with supporting films, their archiving, preservation, and circulation, while also backing research, educational, and development programs.

🎬 «Եռանկյունին» մեծ էկրանինՀինգ դարբին ընկերների բարեկամությունը, հոգսերն ու կյանքի պատմությունները՝ նախապատերազմյան և պ...
26/10/2026

🎬 «Եռանկյունին» մեծ էկրանին

Հինգ դարբին ընկերների բարեկամությունը, հոգսերն ու կյանքի պատմությունները՝ նախապատերազմյան և պատերազմական Լենինականում։

Տարիներ անց նրանց անցած ուղին վերհիշում է դարբիններից մեկի որդին՝ վերակենդանացնելով մի ամբողջ ժամանակաշրջան, մարդկային ճակատագրեր ու հիշողություններ։

Հենրիկ Մալյանի «Եռանկյունին» այժմ՝ թվայնացված և վերականգնված տարբերակով, անգլերեն ենթագրերով։

«Արի հայ կինոյի աշխարհ» ծրագրի շրջանակում հրավիրում ենք դիտելու հայ կինոյի նշանավոր ստեղծագործություններից մեկը՝ մեծ էկրանին։

📅 Նոյեմբերի 6 | 19:00
📍 «Կինոմոսկվա»
🎟 Տոմսերը կարող եք ձեռք բերել կինոթատրոնի տոմսարկղից կամ առցանց՝
👉 https://moscowcinema.com/am/ongoing/triangle

Շտապե՛ք ամրագրել ձեր տեղերը։

Ֆիլմը թվայնացվել և վերականգնվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Միջոցառման գործընկերներն են՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, KinoMoscow , Cultural Development Foundation / Մշակույթի զարգացման հիմնադրամ

Ֆիլմի պաստառի հեղինակ՝ Թերեզա Սաղաթելյան

Հայաստանի կինոյի հիմնադրամը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է հայ կինոգործիչ, գրող և կինոգետ Դավիթ Մուրադյան...
22/10/2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է հայ կինոգործիչ, գրող և կինոգետ Դավիթ Մուրադյանը։

Դավիթ Մուրադյանն իր երկարամյա մասնագիտական գործունեությամբ նշանակալի ավանդ է ունեցել հայ կինոյի, կինոգիտության և մշակութային կյանքի զարգացման գործում։ Նրա գիտելիքները, ստեղծագործական վաստակն ու նվիրումը կարևոր հետք են թողել հայկական կինոյի պատմության մեջ։

Հայաստանի կինոյի հիմնադրամը ցավակցում է
Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստը գնահատող բոլոր մարդկանց՝ կիսելով այս ծանր կորստի ցավը։

Վերականգնված անիմացիոն ֆիլմերի դիտում-քննարկում ՀԳՊԱ-ումՀայաստանի կինոյի հիմնադրամը, շարունակելով հայկական կինոժառանգութ...
12/10/2026

Վերականգնված անիմացիոն ֆիլմերի դիտում-քննարկում ՀԳՊԱ-ում

Հայաստանի կինոյի հիմնադրամը, շարունակելով հայկական կինոժառանգության հանրահռչակմանն ուղղված աշխատանքները, հոկտեմբերի 9-ին անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն էր կազմակերպել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Ուսանողներին ներկայացվեցին վերականգնված «Ծանոթ դեմքեր», «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» և «Երջանիկ ավարտ» անիմացիոն ֆիլմերը։

Ցուցադրությանը հաջորդած քննարկումը վարեց ՀԳՊԱ գրաֆիկայի ամբիոնի դասախոս, անիմացիոն ռեժիսոր Զաքար Դեմիրճյանը։ Այն ուսանողներին հնարավորություն տվեց ծանոթանալու հայկական անիմացիայի արժեքավոր ժառանգությանը, ինչպես նաև դիտարկելու ֆիլմերը մասնագիտական տեսանկյունից։

Նման նախաձեռնությունները նպաստում են հայկական կինոժառանգության հանրահռչակմանը և երիտասարդ սերնդի շրջանում դրա նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։

09/10/2026

Երևան՝ հիշողությունների, պատմությունների ու սիրո քաղաք։

Շնորհավորում ենք մեր սիրելի մայրաքաղաքի տոնը՝ վերհիշելով հայկական կինոյի գեղեցիկ էջերից մեկը։

«Բարև, ես եմ» (1965)
Ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան։

Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն։ ❤️

Եվրոպայի խորհրդի կինոյի աջակցության «Եվրիմաժ» (Eurimages) հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Էլիզ Ժալադոն (Élise...
08/10/2026

Եվրոպայի խորհրդի կինոյի աջակցության «Եվրիմաժ» (Eurimages) հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Էլիզ Ժալադոն (Élise Jalladeau)։ Նա պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները 2026 թվականի հոկտեմբերի 1-ից՝ Եվրիմաժի նախորդ գործադիր տնօրեն Սյուզան Նյումեն Բոդայի (Susan Newman Baudais) երկարամյա պաշտոնավարման ավարտից հետո։

Հայաստանի կինոյի հիմնադրամը շնորհավորում է Էլիզ Ժալադոյին նոր նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք։

Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում Սյուզան Նյումենին՝ նվիրված աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի հետ տարիների արդյունավետ և ջերմ համագործակցության համար։

Élise Jalladeau has been appointed the new Executive Director of the Council of Europe’s film support fund, Eurimages.
She officially took up her duties on 1 October 2026, following the end of the long-standing tenure of Eurimages’ previous Executive Director, Susan Newman Baudais.

The Cinema Foundation of Armenia congratulates Élise Jalladeau on her new appointment and wishes her every success and an effective tenure in her new role.

At the same time, we express our sincere gratitude to Susan Newman Baudais for her dedicated work and for her long-standing, fruitful, and warm cooperation with Armenia.

Աշխատանքային այցով Հայաստանի կինոյի հիմնադրամ են այցելել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության...
30/09/2026

Աշխատանքային այցով Հայաստանի կինոյի հիմնադրամ են այցելել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին և հյուպատոս Նիկոլաս Բրիտոսը։

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը, միջազգային հարթակներում հայկական կինոյի ներկայացվածության ընդլայնմանն ուղղված քայլերը, հիմնադրամի առաջիկա ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև հայկական կինոժառանգության պահպանմանն ու տարածմանն ուղղված ընթացիկ աշխատանքները։

Հանդիպման առանցքում են եղել կինոյի ոլորտում հայ-ուրուգվայական երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ կինոարտադրության հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների կինեմատոգրաֆիական ժառանգության և ժամանակակից կինոյի փոխադարձ ներկայացմանն ուղղված նախաձեռնությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքային շփումները՝ քննարկված ուղղություններով համագործակցության հնարավորությունները հստակեցնելու և համատեղ նախաձեռնությունների իրականացմանն ուղղված հետագա քայլերը նախանշելու նպատակով։

Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Oriental Republic of Uruguay to the Republic of Armenia Silvana Lesca Barolini and Consul Nicolás Britos paid a working visit to the Cinema Foundation of Armenia.
Davit Banuchyan, Director of the Cinema Foundation of Armenia, presented the Foundation’s activities, its efforts to expand the presence of Armenian cinema on international platforms, its upcoming strategic plans, as well as the ongoing work to preserve and promote Armenian film heritage.

The meeting focused on prospects for developing bilateral cooperation between Armenia and Uruguay in the field of cinema, opportunities for co-production, as well as initiatives for the mutual presentation of the two countries’ film heritage and contemporary cinema.
The parties agreed to continue the dialogue and explore further opportunities for cooperation and joint initiatives in the areas discussed.

Արդի արվեստի կենտրոնում («ՀայԱրտ») մեկնարկել է հայ անվանի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հե...
28/09/2026

Արդի արվեստի կենտրոնում («ՀայԱրտ») մեկնարկել է հայ անվանի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը։ Ցուցադրությանը ներկայացված է վարպետի շուրջ 100 բացառիկ լուսանկար, որոնք ամբողջական պատկերացում են տալիս հեղինակի հարուստ ստեղծագործական ժառանգության մասին։ Միջոցառումն իրականացվում է Երևանում մեկնարկած «Լուսանկարչության առաջին միջազգային համաժողովի» շրջանակում՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հովանու ներքո, և ուղեկցվում է մասնագիտական հագեցած քննարկումներով։

Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։ Նա առանձնահատուկ անդրադարձ է կատարել Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ժառանգությանը՝ ընդգծելով, որ վարպետի ձեռագիրն ու աշխատանքները ոգեշնչման կարևոր աղբյուր են հանդիսացել նաև իր անձնական մասնագիտական գործունեության համար։ Իր խոսքում Դավիթ Բանուչյանը համաժողովի մասնակիցներին և հանրությանը ներկայացրել է Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ու ռազմավարական առաջնահերթությունները՝ ուղղված ժառանգության պահպանմանն ու պատշաճ հանրայնացմանը։ Այս համատեքստում արդեն իսկ Հայատանի կինոյի հիմնադրամը թվայնացվել է Գագիկ Հարությունյանի ավելի քան 100 լուսանկար՝ ապահովելով դրանց երկարաժամկետ պահպանությունն ու հասանելիությունը հետազոտողների և լայն հանրության համար։

Հայաստանի կինոյի հիմնադրամը կարևորում է ինչպես կինոյի, այնպես էլ ֆոտոարվեստի ժառանգության վերականգնումը, պահպանումն ու հանրայնացումը։

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը մասնակցել է Ֆրանսիայում կայացած կինոյի և շարժապատկերի ապագային նվիրվ...
24/09/2026

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը մասնակցել է Ֆրանսիայում կայացած կինոյի և շարժապատկերի ապագային նվիրված առաջին միջազգային՝ Lumière Summit գագաթնաժողովին։

Ստորագրված ռազմավարական փաստաթղթերի շնորհիվ Հիմնադրամը պաշտոնապես դարձել է միջազգային այս հեղինակավոր ցանցի լիիրավ անդամ: Սա նոր և աննախադեպ հնարավորություններ է բացում հայկական կինոարդյունաբերության միջազգային ինտեգրման ու համատեղ նախագծերի իրականացման համար։

Ավելին՝ կայքէջում
https://cfarmenia.am/hy/news/tidings/1225-lumieresummit2026

Կարո՞ղ է արհեստականորեն կերտված կատարելությունը փոխարինել կենդանի հոգուն և փրկել մենությունից։Հայաստանի կինոյի հիմնադրամ...
18/09/2026

Կարո՞ղ է արհեստականորեն կերտված կատարելությունը փոխարինել կենդանի հոգուն և փրկել մենությունից։

Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում է «Արի հայ կինոյի աշխարհ» ծրագիրը՝ մեծ էկրան վերադարձնելով հայկական կինոժառանգության նմուշները՝ թվայնացված և 4K վերականգնված տարբերակով։

Այս անգամ կներկայացվի ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Արարման ութերորդ օրը» փիլիսոփայական-ֆանտաստիկ դրաման։

Ֆիլմի հերոսը, ստանձնելով արարչի դեր, փորձում է կառուցել իր կատարյալ աշխարհը, սակայն շուտով բախվում է մի պարզ ճշմարտության. որքան էլ կատարյալ լինի ստեղծվածը, այն չի կարող փոխարինել մարդուն։

🎬 «Արարման ութերորդ օրը»

🗓️ Սեպտեմբերի 25 | 19:00
📍 Կինոմոսկվա, Կարմիր փոքր դահլիճ
🎟️ Տոմսերը՝ կինոթատրոնի տոմսարկղից։ Օնլայն տոմսերի հղումը՝
https://www.moscowcinema.com/am/ongoing/the-eighth-day-of-creation

Ֆիլմը թվայնացվել և վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍՆ / MoESCS of RA

«Արարման ութերորդ օրը» ֆիլմի պաստառի հեղինակ՝ Մանե Ենգիբարյան։

Սերժ Ավետիքյան․ «Կինոխաչմերուկներ — Երևան»Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ Երևանի անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների արվեստի միջ...
18/09/2026

Սերժ Ավետիքյան․ «Կինոխաչմերուկներ — Երևան»

Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ Երևանի անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների արվեստի միջազգային «ՌեԱ» փառատոնի շրջանակում, ներկայացնում է ֆրանսահայ անվանի ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շարքը։

Ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում։ Բացման արարողությանը ներկա կլինի անձամբ Սերժ Ավետիքյանը։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպելու անվանի արվեստագետին, ծանոթանալու նրա ստեղծագործական ուղուն և կինեմատոգրաֆիական ժառանգությանը։

📍 «Նաիրի» կինոթատրոն
🗓️ 9 նոյեմբերի, 2026
🕔 17:00
🎟️ Մուտքը՝ հրավիրատոմսերով

«ՌեԱ» — Երևանի անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների արվեստի միջազգային փառատոն
7–14 նոյեմբեր, 2026

Address

Տերյան 3ա, Teryan 3a
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410522032

Alerts

Be the first to know and let us send you an email when Cinema Foundation of Аrmenia Հայաստանի կինոյի հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share