CXAA - Customer Experience Association Armenia

CXAA - Customer Experience Association Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from CXAA - Customer Experience Association Armenia, Nonprofit Organization, Yerevan.

CXAA նպատակն է դարձնել Հայաստանը առաջատար հաճախորդակենտրոն բիզնես միջավայր տարածաշրջանում:
⚡️Անցեք www.cxa-armenia.org հղումով CXAA անդամակցության մանրամասներին ծանոթանալու համար։

Այսօր Հաճախորդների Փորձառության օրն է։Շնորհակալություն ենք հայտնում և շնորհավորում ենք մեր անդամներին, գործընկերներին, C...
06/10/2026

Այսօր Հաճախորդների Փորձառության օրն է։

Շնորհակալություն ենք հայտնում և շնորհավորում ենք մեր անդամներին, գործընկերներին, CX մասնագետներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով Հայաստանում զարգացնում են CX մշակույթը։

Շնորհակալ ենք վստահության, գաղափարների, քննարկումների և այն բոլոր համագործակցությունների համար, որոնք օգնում են մեզ միասին առաջ շարժվել։

Շնորհավոր CX Day։

📢 Հոկտեմբերի 8-ին 🇲🇩Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունենալու Հաճախորդների Փորձառության Կոնֆերանսը։Շուշանիկ Ղալթախչ...
03/10/2026

📢 Հոկտեմբերի 8-ին 🇲🇩Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունենալու Հաճախորդների Փորձառության Կոնֆերանսը։

Շուշանիկ Ղալթախչյանը երկրորդ անգամ է հրավիրված Մոլդովա՝ այս անգամ որպես Հաճախորդի Փորձառության հոգեբանության թեմայով keynote speaker:

❗️CXAA անդամների համար գործում են կոնֆերանսի մասնակցության հատուկ պայմաններ։ Մանրամասների համար 📩 գրեք մեզ, կամ 📞զանգահարեք 033 29 22 11 հեռախոսահամարով:

02/10/2026

*CXAA անդամների համար գործում են կոնֆերանսի մասնակցության հատուկ պայմաններ։ Մանրամասների համար կարող եք գրել մեզ, կամ զանգահարել 033 29 22 11 հեռախոսահամարով:

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունենալու առաջին CX կոնֆերանսը։

Շուշանիկ Ղալթախչյանը երկրորդ անգամ է հրավիրված Մոլդովա որպես keynote speaker, այս անգամ` Հաճախորդի Փորձառության հոգեբանություն թեմայով։

Այս համագործակցությունը մեզ համար ևս մեկ արժեքավոր հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի մասնագիտական փորձը միջազգային շուկայում:

Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիան շարունակում է ընդլայնվել՝ միավորելով մասնագետների, առաջնորդների և կազմակե...
29/09/2026

Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիան շարունակում է ընդլայնվել՝ միավորելով մասնագետների, առաջնորդների և կազմակերպությունների, որոնք կարևորում են հաճախորդակենտրոն բիզնեսի զարգացումը Հայաստանում։

Ուրախ ենք մեր համայնքում ողջունելու Inecobank CJSC ընկերության Հաճախորդի կենսափորձի կառավարման ծառայության ղեկավար Հռիփսիմե Մաթոսյանին։

Կարևորում և գնահատում ենք, որ մեր համայնքը համալրվում է բանկային ոլորտի ներկայացուցիչներով, որտեղ հաճախորդի փորձառությունը, վստահությունը և երկարաժամկետ հարաբերությունների կառուցումը բիզնեսի առանցքային բաղադրիչներն են։

Մեր նպատակն է համայնքի գաղափարակիցների հետ սահմանել հաճախորդների փորձառության նոր չափանիշներ և վերածել դրանք իրական գործի։

Բարի գալուստ CXAA համայնք։

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։Անկախությունը մեր ընդհանուր արժեքն է, իսկ դրա պահպանման...
21/09/2026

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախությունը մեր ընդհանուր արժեքն է, իսկ դրա պահպանման ու զարգացման պատասխանատվությունը՝ յուրաքանչյուրինս։

Թող մեր համայնքները լինեն համախմբված, փոխադարձ հարգանքի և վստահության վրա կառուցված, որտեղ յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է ընդհանուր առաջընթացի համար։

Մաղթում ենք խաղաղություն, կայունություն և միասնականություն մեր երկրին ու բոլորիս։

18/09/2026

Շուշանիկ Ղալթախչյանը՝ .arm Boardroom օնլայն ամսագրի համար։

Հանդիսանալով Armenian British Business Chamber-ի անդամ՝ ուրախ ենք և շնորհակալ մեր գործունեությանն այս գեղեցիկ անդրադարձի համար։

Մանրամասները շուտով ՝ abbc.am կայքում։

Ուրախ ենք ողջունելու Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիայի նոր անդամ՝ Team Solutions CJSC  ընկերության պրոյեկտ...
15/09/2026

Ուրախ ենք ողջունելու Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիայի նոր անդամ՝ Team Solutions CJSC ընկերության պրոյեկտ մենեջեր Լուսինե Սարգսյանին։

Մաղթում ենք արդյունավետ համագործակցություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ և արժեքավոր ներդրում Հայաստանում Հաճախորդների Փորձառության մշակույթի զարգացման գործում։

Վստահ ենք՝ միասին կստեղծենք նոր հնարավորություններ, գաղափարներ և ավելի բարձր չափանիշներ ոլորտի համար։

Բարի գալուստ մեր համայնք։ 🤝

Whitebone Experience Management -ը փնտրում է CX & QA մասնագետ 🔎Եթե սիրում ես ուսումնասիրել մարդկանց վարքը, հասկանալ՝ ինչ...
12/09/2026

Whitebone Experience Management -ը փնտրում է CX & QA մասնագետ 🔎

Եթե սիրում ես ուսումնասիրել մարդկանց վարքը, հասկանալ՝ ինչու է հաճախորդը գոհ կամ դժգոհ և ինչպե՞ս կարելի է նրա փորձառությունն ավելի լավը դարձնել, գուցե հենց քեզ ենք փնտրում։

Ի՞նչ ես անելու
• Իրականացնելու ես գաղտնի գնորդի այցեր, զանգեր և գնահատումներ
• Վերլուծելու ես սպասարկման տարբեր շփման կետերը
• Կատարելու ես որակի ապահովման (QA) ստուգումներ
• Ուսումնասիրելու ես հաճախորդի ուղին և բացահայտելու խնդիրները
• Մասնակցելու ես CX աուդիտների, հետազոտությունների և յուզաբիլիթի թեստավորման նախագծերի
• Պատրաստելու ես վերլուծական հաշվետվություններ

Մենք փնտրում ենք քեզ, եթե ունես՝
• Բարձրագույն կրթություն և 2+ տարվա աշխատանքային փորձ
• Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
• Excel/Google Sheets և Canva-ի աշխատանքային իմացություն
• Հետաքրքրություն CX և QA ոլորտների նկատմամբ

Մենք առաջարկում ենք
Իրական նախագծեր, տարբեր ոլորտների բիզնեսների հետ աշխատանք և մասնագիտական զարգացում CX, QA, Customer Journey և հետազոտությունների ոլորտներում։

📍 Արամի 4 | Ամբողջ դրույք | 09։00–18։00, երկուշաբթի–ուրբաթ

📩 Դիմելու համար ուղարկիր CV-ն [email protected] հասցեին՝ կարճ նշելով, թե ինչու է քեզ հետաքրքրում Customer Experience ոլորտը։

08/09/2026

Կայացավ մեր առաջին վեբինարը AMIO BANK-ի Հաճախորդների փորձառության ծառայության ղեկավար Ռուզաննա Անտիկյանի հետ: Ձեզ ենք ներկայացնում կադրեր, որոնք ֆիքսել է մեր տեսախցիկը : ) ․․․

Շնորհակալություն մեր խոսնակներին՝ հաճելի, ուսուցողական, տեղ-տեղ լուրջ, տեղ-տեղ էլ հումորային տրամադրություն փոխանցելու համար և իհարկե մեր ակտիվ լսարանին՝ հետաքրքիր հարցեր ուղղելու համար։

Հետևեք մեզ, որպեսզի առաջինը տեղյակ լինեք հետագա միջոցառումների մասին։

Live Session #2 Coming soon…!

Ի՞նչ կտա ձեզ Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիային անդամակցումը ՝🔹Թեմատիկ և ուսուցողական հանդիպումներ՝  նոր գ...
03/09/2026

Ի՞նչ կտա ձեզ Հաճախորդների Փորձառության Հայաստանի Ասոցիացիային անդամակցումը ՝

🔹Թեմատիկ և ուսուցողական հանդիպումներ՝ նոր գործիքների, մոդելների և տեղական case-study-ների քննարկում

🔹Փակ հարթակ՝ մուտքը միայն անդամների համար․ քննարկումներ, թափուր հաստիքներ, գործընկերության առաջարկներ

🔹Հնարավորություն խոսելու CXAA միջոցառումներում կամ հանդես գալու որպես CXAA դեսպան տարբեր ոլորտներում

🔹Աշխատանքի և մասնագիտական առաջարկների հատուկ բաժին՝ միայն անդամների համար (թափուր հաստիքներ, ֆրիլանս նախագծեր, մենթորություն)

🔹Հայաստանում CX զարգացման առաջատարների տարեկան ցանկում ընդգրկվելու հնարավորություն՝ ըստ ոլորտում ունեցած ավանդի և ներդրման

🔹90 րոպեանոց ներքին աուդիտ և վերլուծական առաջարկություններ՝ Whitebone - Experience Management-ի կողմից

🔹Օնլայն գործիքների մեխանիզմներ՝ NPS, CSAT, CES հաշվարկման կամ փորձի գնահատման համար

Դարձեք հաճախորդների փորձառության ոլորտի ձևավորման էպիկենտրոնը։

Գործում են անդամակցության ինչպես անհատական, այնպես էլ բիզնես տարբերակներ։ Անդամակցության փաթեթներին առավել մանրամասն ծանոթանալու համար՝

✅ գրեք մեզ անձնական նամակով

✅ զանգահարեք 033 29 22 11

✅ կամ ուսումնասիրեք cxaa.am կայքով

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when CXAA - Customer Experience Association Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to CXAA - Customer Experience Association Armenia:

Shortcuts

Share