15/03/2022
📢 Ուշադրությու՜ն ❕❗️
Հարգելի գործընկերներ,
Ինչպես շատերդ գիտեք, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունն ամեն տարի նախաձեռնում է Եվրոպայի և Եվրասիայի 24 երկրների՝ ներառյալ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կայունության ինդեքսի (ԿԻ) զեկույցի մշակումը, որում վերջին տարվա ընթացքում արտացոլվում են ոլորտի հիմնական զարգացումները, միտումները, հաջողությունները և մարտահրավերները։ Հայաստանում ՔՀԿ ԿԻ զեկույցը պատրաստվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ընդլայնվել է զեկույցի մեթոդաբանությունը և ավանդական փորձագիտական գնահատմանն ավելացել է ևս մեկ բաղադրիչ՝ ՔՀԿ ոլորտի ներկայացուցիչների և փորձագետների կողմից ոլորտի առցանց գնահատումը։ Այս մեթոդը հնարավորություն կտա առավել ընդլանված և համապարփակ պատկերացում ունենալ 2021 թվականի ընթացքում ՔՀԿ ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների, զարգացումների և հիմնական միտումների մասին՝ ստանալով տվյալներ առավել մեծ թվով ՔՀԿ-ներից։
Հարցերին պատասխանելը (տարբերակների ընտրությամբ) կտևի առավելագույնը 5-ից 10 րոպե։ Կարող եք բաց թողնել այն հարցերը, որոնք համարում եք, որ դուրս են Ձեր փորձագիտական գիտելիքների դաշտից։ Դա հնարավորություն կտա նաև խնայել Ձեր ժամանակը։ Խնդրում ենք հնարավորության դեպքում բաց հարցերին տալ հնարավորինս մանրամասն մեկնաբանություններ՝ հիմնավորելով Ձեր կողմից ներկայացված պատասխանները։
Հարցաշարը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://forms.gle/ccVq9k1W9pu1qQF16
Շնորհակալություն գնահատմանը մասնակցելու Ձեր պատրաստակամության համար։
Հարգելի՛ մասնակից, Ինչպես գիտեք, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունն ամեն տարի նախաձեռնում է Եվրոպայի և Եվրասիայի 24 երկրների՝ ներառյալ Հայաստանի քաղաքացիա....