01/05/2025
Ջեյնյան զբոսանք / Ջեյնը ու մոդեռնիստը
Զբոսանք Երևանում, Մայիսի 3-4
Docomomo Armenia Դոքոմոմո-Հայաստանը և urbanlab.am-ը հրավիրում են բոլոր հետաքրքրվողներին մասնակցել Ջեյնյան զբոսանքին (Jane’s walk), որը այս տարի առաջին անգամ տեղի կունենա Երևանի կենտրոնից դուրս թաղամասերում։
Ջեյն Ջեքոբսի հակակրանքը մոդեռնիստական քաղաքային պլանավորման նկատմամբ ոչ մեկին գաղտնի չէ։ Սակայն Երևանի մոդեռնիստական թաղամասերի վերափոխումները, հնարավոր է, կվայելէին նրա համակրանքը, քանի որ դրանք ի ցույց են դնում քաղաքներում օրգանական զարգացման առավելությունների վերաբերյալ նրա հիմնական տեսությունները։
Եկեք միասին զբոսնենք Երևանի մոդեռնիստական թաղամասերով և ականատես լինենք այնտեղ տեղի ունեցող Ջեյնյան կենսունակությանը, նրա (գրեթե) 110-ամյակի առթիվ։
Զբոսանքները տեղի կունենան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում (3-րդ մաս, սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի թաղամաս) և Նոր Նորքի 1-ին զանգվածում։
Զբոսանք 3-րդ մասում
Հանդիպման վայր՝ Գ․ Նժդեհ հրապարակ, Սպանդարյանի արձանի դիմաց
Ե՞րբ՝ շաբաթ մայիսի 3, ժամը 11։00
Զբոսավար՝ Սարհատ Պետրոսյան
Զբոսանք 1-ին մասիվում
Հանդիպման վայր՝ Գայի Պողոտա, Գայի արձանի դիմաց
Ե՞րբ՝ կիրակի, մայիսի 4, ժամը՝ 11։00
Զբոսավար՝ Սևադա Պետրոսյան
Զբոսանքները կլինեն հայերեն։
Ջեյն Ջեյքոբս (1916-2006)` ամերիկացի/կանադացի լրագրող, տեսաբան և ակտիվիստ, ում գրությունները, հատկապես “Ամերիկյան մեծ քաղաքների մահը և կյանքը”, մեծ ազդեցություն են թողել 20-րդ դարի երկրորդ կեսի քաղաքային պլանավորման և քաղաքաների զարգացման ընկալման վրա։ Նրա ընկալմամբ քաղաքների պիտի լինեն քաղաքացիակենտրոն, համայնքաստեղծ և օրգանապես զարգացող։
Աշխարհի տարբեր քաղաքներում մայիս ամսվա առջին շաբաթավերջին կազմակեպվում են ամենամյա քաղաքային/համայնքային զբոսանքներ աջակցելու համայնքների զարգացմանը ու ի պատիվ Ջեքոբսի դրանք կոչում են Ջեյնյան զբոսանքներ։