Կախվածություններ և հանրային առողջություն / Addictions & Public Health

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կախվածություններ և հանրային առողջություն / Addictions & Public Health
Directions

Կախվածություններ և հանրային առողջություն / Addictions & Public Health ▪️ Փոքր քայլերով դեպի մեծ փոփոխություն:
▪️ Small steps — big change.
(1)

09/10/2026

💚 «Կախվածություններ և հանրային առողջություն» հասարակական կազմակերպությունը շարունակում է թմրամիջոցների վտանգների մասին իրազեկման դասընթացները հայաստանյան բուհերում:

#կախվածություններ #իրազեկում #կանխարգելում #ԲՈՒՀ #կրթություն #առողջապրելակերպ

«Կախվածություններ և հանրային առողջություն» հասարակական կազմակերպության մասնագետները թմրամիջոցների և այլ հոգեներգործուն ն...
07/10/2026

«Կախվածություններ և հանրային առողջություն» հասարակական կազմակերպության մասնագետները թմրամիջոցների և այլ հոգեներգործուն նյութերի վտանգների վերաբերյալ դասընթաց են վարել Հայկական պետական մանկավարժական համալսարան-ում:

📚 Հանդիպմանն ուսանողներին ներկայացվեցին գիտահեն տեղեկություններ կախվածությունների ձևավորման, հոգեներգործուն նյութերի՝ օրգանիզմի վրա բացասական ազդեցությունների և հետևանքների մասին։

Երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացումն ու առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը մեր կազմակերպության առաջնահերթություններից են։

Ակտիվ քննարկմամբ հագեցած հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ էր կանխարգելիչ կրթության ճանապարհին։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում համալսարանի ղեկավարությանը և ուսանողներին՝ արդյունավետ համագործակցության և ակտիվ մասնակցության համար։

#ՀանրայինԱռողջություն #Իրազեկում #Կանխարգելում #ԱռողջՀասարակություն

01/10/2026

📌 «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ն Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ-ում անցկացրեց իրազեկման դասընթաց՝ թմրամիջոցների վտանգների, կախվածությունների կանխարգելման և դրանց հանրային առողջապահական նշանակության թեմայով։

Դասընթացի շրջանակներում անդրադարձ կատարվեց կախվածությունների ձևավորման ռիսկային գործոններին, կանխարգելման հնարավորություններին, ինչպես նաև երիտասարդների շրջանում առողջ վարքագծի ձևավորման կարևորությանը։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ թեման կարևորելու և մեր կազմակերպության հետ արդյունավետ համագործակցության համար։

♻️ Շարունակում ենք կրթական և իրազեկման նախաձեռնությունները՝ նպաստելով ավելի առողջ և անվտանգ հասարակության ձևավորմանը։

#դասընթաց #բուհեր #իրազեկում #հանրայինառողջապահություն #առողջապրելակերպ #կանխարգելում

📌 Այսօր «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ն Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ-ում ա...
30/09/2026

📌 Այսօր «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ն Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ-ում անցկացրեց իրազեկման դասընթաց՝ թմրամիջոցների վտանգների, կախվածությունների կանխարգելման և դրանց հանրային առողջապահական նշանակության թեմայով։

Դասընթացի շրջանակներում անդրադարձ կատարվեց կախվածությունների ձևավորման ռիսկային գործոններին, կանխարգելման հնարավորություններին, ինչպես նաև երիտասարդների շրջանում առողջ վարքագծի ձևավորման կարևորությանը։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ թեման կարևորելու և մեր կազմակերպության հետ արդյունավետ համագործակցության համար։

♻️ Շարունակում ենք կրթական և իրազեկման նախաձեռնությունները՝ նպաստելով ավելի առողջ և անվտանգ հասարակության ձևավորմանը։

#դասընթաց #բուհեր #իրազեկում #հանրայինառողջապահություն #առողջապրելակերպ #կանխարգելում

🇦🇲 Սեպտեմբերի 21 — Անկախության օրՇնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։Անկախությունն ամենօրյա...
21/09/2026

🇦🇲 Սեպտեմբերի 21 — Անկախության օր

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախությունն ամենօրյա պատասխանատվություն է՝ կառուցելու ավելի առողջ, ավելի անվտանգ և գիտակից հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդու կյանքն ու առողջությունն անգին են։

Թո՛ղ մեր փոքր քայլերը շարունակեն բերել մեծ փոփոխություններ՝ հանուն ավելի առողջ, ավելի ուժեղ և լուսավոր Հայաստանի։

Շնորհավոր Անկախության օր։ 🇦🇲

«Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ

14/09/2026

Տեսանյութ մեր նախորդ դասընթացից 💙

Քննարկումներ, գործնական աշխատանք և մասնագիտական փորձի փոխանակում՝ կախվածությունների թեմայի շուրջ։

📌 Հոկտեմբերի 24–25-ին կրկին հանդիպում ենք՝ «Կախվածությունների հիմունքներ» դասընթացի շրջանակում։

Մանրամասները՝ մեր էջում հրապարակված հայտարարությունում։

Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հայտը`
https://forms.gle/GBYzRxbEJvxtU7Q48

#դասընթաց #հոգեբաններ #կախվածություններ

🧠 Հերթական մասնագիտական դասընթացը՝ հոգեբանների համար«Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ն շարունակում է հոգեբա...
12/09/2026

🧠 Հերթական մասնագիտական դասընթացը՝ հոգեբանների համար

«Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ն շարունակում է հոգեբանների մասնագիտական կրթական ծրագրերի շարքը՝ կազմակերպելով հերթական երկօրյա դասընթացը՝ «Կախվածությունների հիմունքները» թեմայով։

Դասընթացը նախատեսված է հոգեբանների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու զարգացնել մասնագիտական հմտությունները կախվածությունների ոլորտում։

📚 Դասընթացի ընթացքում՝
✅ կներկայացվեն կախվածությունների վերաբերյալ հիմնարար և արդի գիտելիքներ,
✅ կքննարկվեն իրական կլինիկական և գործնական դեպքեր,
✅ կներկայացվեն ժամանակակից մասնագիտական մոտեցումներ և գործիքներ,
✅ մասնակիցներին կտրամադրվի երկլեզու՝ հայերեն/անգլերեն, հավաստագիր։

🎯 Դասընթացի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան միանալու «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ-ի թիմին և ներգրավվելու կազմակերպության հետագա ծրագրերում ու նախաձեռնություններում։

📅 24–25 հոկտեմբերի, 2026թ.
📍 Երևան
💳 Մասնակցության վճարը՝ 30 000 դրամ

🔗 Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ https://forms.gle/GBYzRxbEJvxtU7Q48

Կախվածություններ և հանրային առողջություն / Addictions & Public Health ՀԿ նախագահ Anna  Asatryan-ը մասնակցեց Dignity NGO ...
08/09/2026

Կախվածություններ և հանրային առողջություն / Addictions & Public Health ՀԿ նախագահ Anna Asatryan-ը մասնակցեց Dignity NGO - ի կողմից կազմակերպված «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի ամփոփիչ հանդիպում-քննարկմանը։

ՕԳՈՍՏՈՍԻ 31 — ԳԵՐԴՈԶԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ📌 Թմրամիջոցներից սուր ինտոքսիկացիան կամ «գերդոզավորումը» հանրային առո...
31/08/2026

ՕԳՈՍՏՈՍԻ 31 — ԳԵՐԴՈԶԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

📌 Թմրամիջոցներից սուր ինտոքսիկացիան կամ «գերդոզավորումը» հանրային առողջապահական լրջագույն խնդիր է, բայց՝ կանխարգելելի:

Թմրամիջոցներից «գերդոզավորման» արդյունքում առաջանում են գիտակցության, շնչառության, սրտանոթային կամ այլ կենսական ֆունկցիաների ծանր խանգարումներ՝ ցավոք, հաճախ մահվան ելքով։

Ռիսկը կարող է մեծանալ նյութի բարձր կամ անկանխատեսելի «հզորության», տարբեր հոգեներգործուն նյութերի համակցման, թմրամիջոցների գործածման վերսկսման կամ նյութի իրական բաղադրության անորոշության պայմաններում։

🚨 Գերդոզավորման ցանկացած կասկած պետք է դիտարկել որպես անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակ։

Այս օրը մենք ոչ միայն հիշում ենք «գերդոզավորման» հետևանքով մահացած մարդկանց, այլև կարևորում ենք կանխարգելումը, վաղ միջամտությունը, բուժման հասանելիությունը և խարանի նվազեցումը։

❗️ «Կախվածությունների և հանրային առողջություն» հասարակական կազմակերպությունը կարևորում է թմրամիջոցների և դրանցով պայմանավորված «գերդոզավորման» ռիսկերի վերաբերյալ ազգաբնակչության գիտելիքների և իրազեկվածության բարձրացումը։ Մենք կոչ ենք անում խոսել այս խնդրի մասին գիտականորեն հիմնավորված, պատասխանատու և առանց խարանի՝ նպաստելով թմրամիջոցների գործածման, «գերդոզավորումների» կանխարգելմանը և հասարակությունում առողջ կենսակերպի ձևավորմանը։

#ԳերդոզավորմանԻրազեկմանՄիջազգայինՕր
#Կանխարգելում
#ՀանրայինԱռողջություն

Հարգելի՛ քաղաքացիներ,📌  «Կախվածություններ և հանրային առողջություն» հասարակական կազմակերպությունը մտահոգությամբ հետևում է...
22/08/2026

Հարգելի՛ քաղաքացիներ,

📌 «Կախվածություններ և հանրային առողջություն» հասարակական կազմակերպությունը մտահոգությամբ հետևում է վերջին շրջանում սոցիալական ցանցերում կախվածությունների վերաբերյալ տարածվող ոչ մասնագիտական, գիտական հիմնավորում չունեցող և հաճախ ապակողմնորոշող բովանդակությամբ հրապարակումների աճին։

Ալկոհոլի, թմրամիջոցների և այլ հոգեներգործուն նյութերի գործածման, դրանց ազդեցությունների, կախվածության ձևավորման, կանխարգելման և բուժման վերաբերյալ հանրությանը ներկայացվող ցանկացած տեղեկատվություն պահանջում է մասնագիտական պատասխանատվություն։

Այս խիստ առանձնահատուկ ոլորտում ապատեղեկատվությունը պարզապես տեղեկատվական անճշտություն չէ։ Այն կարող է հանգեցնել խնդրի թերագնահատման, ինքնաբուժման, ոչ արդյունավետ կամ վնասակար միջամտությունների կիրառման, մասնագիտական օգնության դիմելու ուշացման և առողջական ծանր հետևանքների։

Կախվածությունները բժշկական և հանրային առողջապահական բազմաշերտ խնդիր են, ուստի դրանց վերաբերյալ մասնագիտական հաղորդակցությունը պետք է հիմնված լինի ժամանակակից գիտական ապացույցների, կլինիկական ուղեցույցների և ընդունված միջազգային չափանիշների վրա, այլ ոչ՝ անձնական համոզմունքների, տարածված առասպելների կամ դիտումներ և արձագանքներ ապահովելուն ուղղված աղմկահարույց բովանդակության։

📍Հորդորում ենք քննադատաբար վերաբերվել սոցիալական հարթակներում ներկայացվող պնդումներին, ստուգել դրանց աղբյուրներն ու հեղինակների մասնագիտական իրավասությունը և առողջությանը վերաբերող որոշումները չկայացնել պատահական հրապարակումների հիման վրա։

Ստորև ներկայացնում ենք մասնագիտական էջեր և վստահելի աղբյուրներ, որոնց խորհուրդ ենք տալիս հետևել՝ արդիական և հավաստի տեղեկատվություն ստանալու համար։

Կախվածություններ / Addictions
Կյանք առանց կախվածության

‼️ Իրազեկ քաղաքացին արդյունավետ կանխարգելման կարևորագույն հիմքերից մեկն է։ Որակյալ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ճանաչել ռիսկերը, կայացնել պատասխանատու որոշումներ և անհրաժեշտության դեպքում ժամանակին դիմել մասնագիտական օգնության։

#կախվածություններ #ադդիկտոլոգիա

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կախվածություններ և հանրային առողջություն / Addictions & Public Health posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share