28/05/2026
«...Անիծեալ զնա Արտաշիսի` ասաց այսպէս.Եթէ դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,Զքեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վեր ի Մասիս.Անդ կայցես, եւ զլոյս մի տեսցես»։
Հայոց պետականության վերականգնման իմաստավոր օրն այս շնորհավոր լինի։
.. Մեր հրետանին կանգնել էր այս Մեծամոր բլրի տակ, նրան չէին օգնում ոչ հին մագաղաթները, ոչ հիքսոսները, ոչ էլ Երկիրը գնդած գիտնականները, և ոռնոցով աղերսում էր գեթ Արարատյան հանրապետություն, հովտի գոնե կեսը: Երկու միլիոն մեռելի վրա խնդալու իրավունքը ձեզ, երկու միլիոն դարբիններին ու բանաստեղծներին ափսոսալու կամ ամենևին էլ չափսո-սալու իրավունքը ձեզ, երեք միլիոն թափառականի կարոտը ծաղրելն էլ ձեզ, այս մի երկու մարդուս թույլ տվեք կուչ գանք մեր հին մեծ տան մի անկյունում, խոստանում ենք լաց չլինել, խոստանում ենք չհիշեցնել... Ամբողջ օրը մեր հրետանին քանդուքարափ էր անում մեր Սարդարապատը, ապա տղերքը լծվեցին և, եզան պես առանց ձայնի արտասվելով թնդանոթները թիզ առ թիզ քաշեցին Արագածն ի վեր Ապարան, որովհետև թշնամին ազնիվ ճակատամարտ, ազնիվ հաղթանակ կամ պարտություն չէր ուզում, քանի որ թշնամի չէր, այլ բորենի, և բորենին մեր ողկույզը չէր ուզում, այլ մեր լեշը...
Հրանտ Մաթևոսյան | ՄԵԾԱՄՈՐ
--
Լուսանկարը` Հրայր Թաթիկյանի