06/19/2026
Ես Մելինե Ռաշիդի Ավագիմյանն եմ, ծնվել եմ 1988թ-ին Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում։ Իմ մանկություն անցել է պատերազմի ստվերում։ Հայրս և պապիկս զոհվել են Արցախյան առաջին պատերազմում։ Մայրս մենակ է մեծացրել ինձ, քրոջս ու եղբորս։ Մեր ընտանիքը տեղահանվել է մի քանի անգամ՝ առաջին պատերազմից, 2020թ-ի և վերջին պատերազմներից հետո։ Այդ փորձը սովորեցրեց ինձ, որ ոտքի կանգնելու համար պետք է նոր հմտություներ ձեռք բերել։
2004-2008թ-ին ավարտել եմ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և 2007-2020թ-ին աշխատել եմ դպրոցում` որպես հայոց լեզվի ուսուցչուհի։ Ամուսնացած եմ, ունեմ 2 զավակ։ Ընտանիքիս հանդեպ պատասխանատվությունը ինձ մղում է ստանալու նոր մասնագիտություն։
Մանկուց տատիկիցս սովորել եմ ասեղնագործություն և շյուղագործություն, ինքնուրույն յուրացրել եմ հելյունագործություն ու ուլունքագործություն։ Դիմում եմ «Կար ու ձևի» դասընթացին, որպեսզի պրոֆեսիոնալ հմտություներ ձեռք բերեմ և աշխատեմ տանից՝ համատեղելով մայրություն ու աշխատանքը։ Նպատակս է ինքնազբաղվել և ստեղծել ապագա ինձ ու ընտանիքիս համար։
Շնորհակալ եմ Աննա Աստվածատրյան հիմնադրամին «Սեր Արցախ» ծրագրի համար և Լալաունց ընկերությանը ծրագիրը պրոֆեսիոնալ իրականացնելու համար։ Դուք մեզ հավատ տվեցիք, որ կարելի է նորից սկսել և խոստանում եմ արդարացնել ձեր վստահությունը։
#арцах #армения