ՀայաՔվե Աջափնյակ

ՀայաՔվե Աջափնյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀայաՔվե Աջափնյակ, Non-Governmental Organization (NGO), 41 Margaryan Street, Yerevan.

Էջի ստեղծման նպատակն է ազգային գաղափարների շուրջ համախմբել Երևանի Աջափնյակ համայնքում ապրող մեր համաքաղաքացիներին: Ստեղծել հզոր և միասնական խումբ, ընդլայնել մեր բանակը, քննարկել ու գտնել երկրի համար կենսական խնդիրների լուծման ճանապարհները:

Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում։ Շնորհակալ եմ...
18/10/2026

Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում։

Շնորհակալ եմ Սարուխանի բոլոր մեզ հանդիպած բնակիչներին՝ ջերմ ընդոնելության և շահագրգիռ քննարկումների համար։

Երեկ մեզ մոտ հանդիպում էր մեր անդամ կանանց  մի մասի հետ։Իսկ կանանց հետաքրքրող թեմաները անսպառ են ու բազմազան։Խոսեցինք կա...
16/10/2026

Երեկ մեզ մոտ հանդիպում էր մեր անդամ կանանց մի մասի հետ։
Իսկ կանանց հետաքրքրող թեմաները անսպառ են ու բազմազան։
Խոսեցինք կանացի սոլիդարությունից, էթիկետից և հոգեկան առողջությունից։

‼️Բաց նամակ-պահանջ` ուղղվածՀանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին ևՀանրային հեռուստաընկերության գործադիր...
06/10/2026

‼️Բաց նամակ-պահանջ` ուղղված
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին և
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին

• «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խորին վրդովմունքն է արտահայտում սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված անպատեհ և անհարգալից հաղորդման, ինչպես նաև Հանրային հեռարձակողի կողմից տարիներ շարունակ իրականացվող կողմնակալ քաղաքականության վերաբերյալ։

Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի և պետականության համար ողբերգական և սրբազան հիշատակի օր է։ Այդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերով անպատեհ, հանրային արժեքները ոտնահարող բովանդակություն հեռարձակելը ոչ միայն անընդունելի է, այլև բացահայտ անարգանք է մեր հասարակության, զոհվածների հիշատակի և Հանրային հեռարձակողի բուն առաքելության հանդեպ։
Այս միջադեպը Հանրայինի ղեկավարության կողմից իրականացվող համակարգային անգործության և քաղաքական ծառայամտության օրինաչափ հետևանքն է։ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պահպանել չեզոքություն ու բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի:

ℹ️ Ընտրական փուլերում Հանրայինը լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։ Քաղաքական հաղորդումների շրջանակներում, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցներում, ակնհայտ է ընդգծված կողմնակալ դիրքորոշումը։ Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։
Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։
Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և հանրային համերաշխությանը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ Պահանջում ենք նաև Հանրայինի եթերային քաղաքականության անհապաղ վերանայում և դրա վերադարձ հանրությանը։

‼️Նամակը բաց է միանալու համար:

03/10/2026
02/10/2026

«ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում

⚡️«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատեր...
27/09/2026

⚡️«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի անմահ նահատակների հիշատակին...

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել...

«Արի՛ խոսենք կնոջ մասին»․ երկրորդ հանդիպումՄեր առաջին հանդիպումը դարձավ անկեղծ զրույցների, փոխըմբռնման և կանացի աջակցութ...
15/09/2026

«Արի՛ խոսենք կնոջ մասին»․ երկրորդ հանդիպում
Մեր առաջին հանդիպումը դարձավ անկեղծ զրույցների, փոխըմբռնման և կանացի աջակցության ջերմ ու ապահով տարածք։ Մենք խոսեցինք մեզ հուզող հարցերի, զգացմունքների, հաջողությունների, դժվարությունների և այն մտքերի մասին, որոնք հաճախ մնում են չասված։
Այժմ սիրով հրավիրում ենք ձեզ մեր երկրորդ հանդիպմանը։
Կրկին կհավաքվենք՝ խոսելու կնոջ մասին, այսինքն՝ մեր մասին։ Մեր տարբեր դերերի, ներքին ապրումների, հարաբերությունների, ցանկությունների, վախերի, չիրականացված երազանքների և փոքր ու մեծ հաղթանակների մասին։
Սա մի միջավայր է, որտեղ կարող եք լինել ինքներդ ձեզ նման՝ առանց քննադատության ու գնահատականի։ Այստեղ կարելի է խոսել, լսել, բացահայտել ինքներդ ձեզ և զգալ, որ ձեր ապրումներում մենակ չեք։
Եթե չեք մասնակցել առաջին հանդիպմանը, մի անհանգստացեք․ կարող եք միանալ հենց հիմա։ Այս ջերմ շրջանակը բաց է յուրաքանչյուր կնոջ համար, ով ցանկանում է մի պահ կանգ առնել, լսել ինքն իրեն և դառնալ կանացի փոխըմբռնման ու աջակցության այս գեղեցիկ միջավայրի մի մասը։
Հանդիպումը վարելու է Աննա Ասատրյանը՝ գեշտալտ հոգեթերապիայի և պոզիտիվ հոգեբանության որակավորմամբ մասնագետ։
Արի՛ խոսենք կնոջ մասին։
Արի՛ խոսենք մեր մասին։
📅 Ամսաթիվ՝ 21.09.2026
🕒 Ժամը՝ 19։00
📍 Վայրը՝ Մարգարյան 41/2
📩 Մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ։

Թեման մենք էինք՝ կանայքս…Անկեղծացանք մեզ հուզող թեմաների շուրջ, կիսվեցինք մեր մտքերով ու ապրումներով, լսեցինք, ապրումակց...
13/09/2026

Թեման մենք էինք՝ կանայքս…
Անկեղծացանք մեզ հուզող թեմաների շուրջ, կիսվեցինք մեր մտքերով ու ապրումներով, լսեցինք, ապրումակցեցինք և քաջալերեցինք միմյանց։
Սա մի ջերմ ու ապահով միջավայր է, որտեղ յուրաքանչյուր կին կարող էր լինել ինքն իրեն՝ առանց ձևանալու և առանց վախենալու, որ իրեն չեն հասկանա։
Միացե՛ք մեր հաջորդ հանդիպմանը և դարձե՛ք «Արի խոսենք կնոջ մասին» հանդիպումների մի մասնիկը։ Գուցե հենց այստեղ գտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները, նոր ուժ ու աջակցություն։

Address

41 Margaryan Street
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀայաՔվե Աջափնյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share