Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Skarp NGO, Non-Governmental Organization (NGO), Yerevan.
Address
Yerevan
Telephone
Website
Alerts
Be the first to know and let us send you an email when Skarp NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Organization
Send a message to Skarp NGO:
Category
Մեր մասին/About Us
«Սկարպ» առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1999 թվականին` Աշոտ Մկրտչյանի նախաձեռնությամբ: Նպատակն էր ստեղծել մի կառույց, որը կխթաներ հաշմանդամություն ունեցող երիտասարդների ինտեգրմանը հասարակություն:
«Սկարպ» ՀԿ-ի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց՝ լինել անկախ և հասարակության լիիրավ անդամ:
Բազմամյա գործունեության ընթացքում Սկարպը, տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, իրականացրել և իրականացնում է մի շարք երկարաժամկետ ծրագրեր հաշմանդամային սպորտի, մասնագիտական կողմնորոշման և կրթության, զբաղվածության, իրավունքների և շահերի պաշտպանության, մատչելիության և ներառման ոլորտներում, որոնք ունեցել են մեկ ընդհանուր նպատակ՝ ստեղծել մատչելի ապագա հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Սկարպը իր տրամադրության տակ ունի հատուկ հարմարեցված մարզասրահ, որտեղ հաշմանդամություն ունեցող երիտասարդները անվճար հիմունքներով զբաղվում են իրենց առողջության առաջնահերթ պահպանմամբ և ցանկության դեպքում ներգրավվում են սպորտային ծրագրերում: Մարզասրահից տարեկան օգտվում է հաշմանդամություն ունեցող մոտ 300 անձ, ինչպես նաև, ներառումն ապահովելու նպատակով, մարզասրահը սպասարկում է հաշմանդամություն չունեցող անձանց: