«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ/"Positive People Armenian Network" NGO

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ/"Positive People Armenian Network" NGO

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ/"Positive People Armenian Network" NGO National network for providing care and support to people living with HIV.

29/07/2026
🤝 Պետության և քաղաքացիական հասարակության երկխոսություն. ինչպե՞ս ապահովել բուժման հասանելիությունը Հայաստանում2025 թվական...
02/02/2026

🤝 Պետության և քաղաքացիական հասարակության երկխոսություն. ինչպե՞ս ապահովել բուժման հասանելիությունը Հայաստանում

2025 թվականի դեկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցավ կարևոր հանդիպում, որը համախմբեց պետական կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ քննարկելու 2024 թ.-ին Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի, հեպատիտների, տուբերկուլոզի բուժման համար նախատեսված դեղերի, գնման գործընթացների վերլուծությունների արդյունքները:
🔹 Պրոֆիլային գերատեսչությունների մասնակցության կարևորությունը. Հատկանշական էր Մտավոր սեփականության գործակալության ներկայացուցիչների ներկայությունը: Նրանց մասնակցությունը չափազանց կարևոր է, քանի որ ժամանակակից և արդյունավետ դեղերի հասանելիությունը ուղղակիորեն կապված է արտոնագրային իրավունքի և օրենսդրական ճկուն մեխանիզմների հետ:
🔹 Տարածաշրջանային փորձ. Հանդիպման ընթացքում ITPC EECA-ի փորձագետ Մարիա Շիբաևան ներկայացրեց ԱՊՀ երկրների փորձը բուժման հասանելիության ընդլայնման հարցում: Շեշտը դրվեց կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների (օրինակ՝ բեդակվիլինի) գների նվազեցման հաջողված օրինակների վրա՝ արտոնագրերի մասին օրենքի փոփոխությունների և գեներիկների խթանման միջոցով:
🔹 Քննարկման հիմնական թեմաները.
👉 ՀՌՎ բուժման գնումներ. Ըստ նախնական տվյալների և տրամադրված հաշիվ-ապրանքագրերի՝ 2024 թվականին գնվել է ընդամենը 222 հաշվարկային կուրս, մինչդեռ 2023 թվականի համեմատ ՀՌՎ դեղերի գնման ընդհանուր բյուջեն, ինչպես նաև գնումների ծավալը, նվազել են մոտավորապես 90%-ով։
👉 Տվյալների ճշգրտման անհրաժեշտություն. Այս կապակցությամբ հարցում է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե արդյոք այս տվյալները ամբողջական են, թե՞ 2024 թվականի կարիքների մի մասը ծածկվել է 2023 թվականի վերջին կատարված գնումների հաշվին:
👉 Բյուջետային ճեղքվածք. Նախնական վերլուծությունը ցույց է տվել ԱՌՎ դեղամիջոցների ընդհանուր բյուջեի և գնումների ծավալների կրճատում մոտ 90%-ով՝ 2023 թվականի տվյալների համեմատ:
👉 Ժամանակակից սխեմաներ. Արձանագրվել է դոլուտեգրավիրի (DTG) հիմքով դեղերի գնումների զգալի կրճատում (44 անգամ), չնայած դրանց առաջնահերթ կարգավիճակին:
🔹 Օրենսդրական նախաձեռնություններ. «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն ներկայացրել էր կոնկրետ առաջարկներ «Արտոնագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Փոփոխությունները ներառում են հարկադիր լիցենզիաների տրամադրման վարչական կարգի ներդրումը և «Բոլարի բացառության» ընդլայնումը : Այս պահին նշված առաջարկների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կամ հետադարձ կապ դեռևս չկա:
🔄 Տեղեկատվությունը կթարմացվի Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարություններից պաշտոնական պատասխաններ ստանալուց անմիջապես հետո: Մենք շարունակում ենք մոնիտորինգը, որպեսզի վերջնական զեկույցում տվյալները լինեն առավելագույնս ճշգրիտ և ամբողջական:

🤝 Диалог государства и гражданского общества: как обеспечить доступ к лечению в Армении?
В конце декабря 2025 года в Ереване состоялась важная встреча, объединившая представителей государственных структур и НПО для обсуждения результатов Мониторинга закупок препаратов для лечения ВИЧ-инфекции, гепатитов и туберкулеза в Республике Армения за 2024 год.
🔹 Важность участия профильных ведомств: Особо стоит отметить присутствие представителей Агентства по интеллектуальной собственности. Их участие критически важно, так как вопросы доступности современных и эффективных лекарств напрямую зависят от патентного права и гибких положений законодательства.
🔹 Региональный контекст: В рамках встречи эксперт ITPC EECA Мария Шибаева представила опыт стран региона ВЕЦА по расширению доступа к лечению. Был сделан акцент на успешных кейсах снижения цен на жизненно важные препараты (например, бедаквилин) через работу с патентным правом и продвижение дженериков
🔹 Основные темы обсуждения:
👉 Закупки АРВ-терапии: Согласно полученным данным и инвойсам, в 2024 году было закуплено всего 222 расчетных курса, при этом по сравнению с 2023 годом совокупный бюджет на закупку АРВ-препаратов, а также объёмы закупок, сократились примерно на 90%.
👉 Необходимость уточнения: В связи с этим был направлен запрос в Минздрав, чтобы выяснить, являются ли эти данные полными или часть потребности была покрыта за счет закупок конца 2023 года.
👉 Бюджетный разрыв: Предварительный анализ показал сокращение совокупного бюджета на АРВ-препараты и объемов закупок примерно на 90% (по сравнению с данными 2023 года).
👉 Современные схемы: Зафиксировано значительное сокращение (в 44 раза) закупок препаратов на основе долутегравира (ДТГ), несмотря на их приоритетный статус.
🔹 Законодательные инициативы: НПО «Армянская сеть позитивных людей» представила конкретные предложения по изменениям в закон «О патентах». Поправки включают введение административного порядка выдачи принудительных лицензий и расширение «исключения Болар». На данный момент официальной информации или обратной связи по этим предложениям пока нет.
🔄 Информация будет обновлена сразу после получения официальных ответов от Министерства Здравоохранения и Экономики. Мы продолжаем мониторинг, чтобы данные в итоговом отчете были максимально корректными и полными.

Address

133 Bashinjaghyan Street
Yerevan
0033

Opening Hours

Monday 10:00 - 17:30
Tuesday 10:00 - 17:30
Wednesday 10:00 - 17:30
Thursday 10:00 - 17:30
Friday 10:00 - 17:30

Telephone

+37495000560

Alerts

Be the first to know and let us send you an email when «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ/"Positive People Armenian Network" NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ/"Positive People Armenian Network" NGO:

Shortcuts

Share