Zleenk

Zleenk Զլինկը կրթական թվային պլատֆորմ է, որը միավորում է հայ դպրոցականներին, տարբեր ոլորտների մասնագետներին ու գործընկեր կազմակերպություններին

Դպրոցականները հաճախ ծանոթ չեն աշխարհում ամենաարդի մասնագիտությունների հետ, ինչի պատճառով չեն կարողանում ընտրել այնպիսի ա...
25/01/2024

Դպրոցականները հաճախ ծանոթ չեն աշխարհում ամենաարդի մասնագիտությունների հետ, ինչի պատճառով չեն կարողանում ընտրել այնպիսի աշխատանք, որը իրենց և՛ կերջանկացնի, և՛ պահանջված կլինի։

Generation AI by FAST-ի հետ ստեղծել ենք AI ոլորտի մի քանի կարևոր մասնագիտության մասին պատմող տեսանյութեր։ Հետևեք նրանց էջին ԱԲ նորությունների և ԱԲ կրթության մասին ավելին իմանալու համար։

Ամբողջական տարբերակները հասանելի են Zleenk-ի հավելվածում 🙌

Միացիր արհեստական բանականության(ԱԲ) մասին հայալեզու ալիքին, որտեղ ամեն ամիս կստանաս ԱԲ-ի ամենահետաքրքիր և կարևոր նորությ...
13/01/2024

Միացիր արհեստական բանականության(ԱԲ) մասին հայալեզու ալիքին, որտեղ ամեն ամիս կստանաս ԱԲ-ի ամենահետաքրքիր և կարևոր նորությունները։

💥 Լավ նորություն ունենք արհեստական բանականությամբ հետաքրքրվողների համար

🇦🇲 Մենք ստեղծում ենք ԱԲ-ի մասին հայալեզու ալիք, որին միանալով, ամեն ամիս քո էլհասցեով կստանաս թարմացումներ՝

1. Հայաստանում և աշխարհում ԱԲ նորամուծությունների 🆕
2. ԱԲ ոլորտի մասնագիտական ուղղությունների ու ոլորտների 💻
3. FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի նորությունների ու մանրամասների
4. ԱԲ-ով գործող օգտակար գործիքների ու շատ այլ հավես բաների մասին, որոնք կբացահայտես, երբ միանաս մեր ալիքին 🦾

📧 Գրանցվի՛ր և կարճ-կոնկրետ իմացի՛ր ԱԲ-ի կարևոր զարգացումների մասին
https://zfrmz.com/QxoP1ZJI4oLUODLUP8nj

Եթե մաթեմը քո սիրելի առարկաներից է, բայց չես պատկերացնում, թե ինչ կարող ես անել մաթեմատիկա լավ սովորելով՝ կարդա։Շանթը դե...
26/10/2023

Եթե մաթեմը քո սիրելի առարկաներից է, բայց չես պատկերացնում, թե ինչ կարող ես անել մաթեմատիկա լավ սովորելով՝ կարդա։

Շանթը դեռ դպրոցից շատ է սիրել մաթեմատիկան ու այդ պատճառով հայտնվել է արհեստական բանականության(ԱԲ) ոլորտում։ Այժմ նա աշխատում է PicsArt-ում՝ ղեկավարում է ԱԲ-ով զբաղվող հետազոտական թիմ ու դասավանդում է ԵՊՀ-ում։

Նրա կարծիքով աշխարհում ստեղծված ամենատպավորիչ նորարությունը ChatGPT-ն է։

Քաշիր Zleenk-ի հավելվածը, նայիր դասերը, ծանոթացիր և՛ Հայաստանում, և՛ աշխարհում շատ պահանջված մասնագիտության ու ապագագ կառուցիր AI-ի ոլորտում։ Դարձիր ԱԲ գիտնական 🧑‍💻👩‍💻

🔗 Կուրսը ստեղծվել է Generation AI by FAST-ի հետ համատեղ։

#զլինկ #մաթեմ

Հե՜յ, դպրոցականներ, Զլինկի հավելվածում կարող եք նայել արհեստական բանականության բազային կուրսը, որը քեզ շատ լավ պատկերացո...
07/08/2023

Հե՜յ, դպրոցականներ, Զլինկի հավելվածում կարող եք նայել արհեստական բանականության բազային կուրսը, որը քեզ շատ լավ պատկերացում կտա այս ոլորտի ու դրանով զբաղվելու մասին։

Ու ահա Generation AI by FAST-ի հետ համատեղ արված մրցույթի հաղթողների աշխատանքները 😍

Այս նկարները նրանք ստացել են արհեստական բանականությամբ աշխատող midjourney ծրագրի շնորհիվ՝ դրան տալով անգլերեն բառեր, որոնք նկարագրում են իրենց պատկերացրածը։ Ահա տեսնում եք արդյունքը։

📢 Քեզ համար ամենակրեատիվ մրցույթն ենք բերել 🚀🤖 Գիտեի՞ր, որ հուլիսի 16-ը բացի Վարդավառից նաև Արհեստական բանականության միջ...
18/07/2023

📢 Քեզ համար ամենակրեատիվ մրցույթն ենք բերել 🚀

🤖 Գիտեի՞ր, որ հուլիսի 16-ը բացի Վարդավառից նաև Արհեստական բանականության միջազգային օրն էր։ Այդ կապակցությամբ Զլինկն ու FAST - Foundation for Armenian Science and Technology -ը իր Generation AI by FAST «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում, կազմակերպում ենք ստեղծարար մտքերի AI մրցույթ 13-18 տարեկան դպրոցականների համար։

💡 Ինչպե՞ս մասնակցել մրցույթին

✔ Ստեղծիր 1-3 պատկեր «Իմ ապագան AI-ի աչքերով» կամ «AI-ը հասարակության համար» թեմաներից մեկով՝ կիրառելով AI գործիքներ (օր․՝ Midjourney, DALL-E 2, Picsart կամ այլ հարթակներ)։
✔ Ստացված պատկերները և նկարագիրը կիսվիր Public քո Facebook-ի կամ Instagram-ի էջերում` պարտադիր նշելով Generation AI by FAST էջը, որպեսզի մենք տեսնենք քո գրառումը։
✔ Դիտիր Zleenk հավելվածում Արհեստական բանականության գրագիտությանը վերաբերող թեմաների բոլոր տեսանյութերը (հղումը տես մեկնաբանություններում)։
✔ Հավանիր և հետևիր Zleenk և Generation AI by FAST սոցցանցերի էջերը (Facebook և Instagram)։
✔ Եվ ամենակարևորը, չմոռանաս նկարագրել ընթացքը՝ լրացնելով հետևյալ հայտը՝ https://bit.ly/AIcontestforstudents

📅 Վերջնաժամկետ՝ Հուլիսի 24, 23:59
📅 Հաղթողների հայտարարում ՝ Օգոստոսի 1

Նշում՝ Midjourney հարթակը վճարովի է, եթե որոշես օգտագործել այն նկարների գեներացման համար, կարող ես գրել մեր էջին և ստանալ մուտքի տվյալներ։

👨‍💻 Մեր փորձագետների թիմը մանրամասն կուսումնասիրի բոլոր աշխատանքները և որպես հաղթող կընտրի լավագույն երեքը։ Հաղթողները կհրավիրվեն FAST-ի գրասենյակ, իսկ լավագույն տաս աշխատանքները կստանան խրախուսական մրցանակներ 🏅

Իսկ մրցույթի հաղթողները կընտրվեն հետևյալ չափանիշներով՝

- Ստեղծարարություն և յուրօրինակություն
- Արհեստական բանականության գործիքների արդյունավետ օգտագործում
- Հստակություն․ ստացած վիզուալները և ուղեկցող նկարագրությունը լավագույնս փոխանցում են գաղափարը

🌟 Մենք անհամբեր սպասում ենք քո նորարարական գաղափարներին և բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։

Շուտով «Զլինկի» հեռախոսային հավելվածում կլինեն արհեստական բանականության գրագիտությանը վերաբերող թեմաների տեսանյութերը 🥳👩...
20/05/2023

Շուտով «Զլինկի» հեռախոսային հավելվածում կլինեն արհեստական բանականության գրագիտությանը վերաբերող թեմաների տեսանյութերը 🥳

👩‍💻 Դպրոցականները կծանոթանան արհեստական բանականության շատ կարևոր հասկացություններին, փոքր-ինչ կուսումնասիրեն դրանք և կծանոթանան նաև ոլորտի լավագույն մասնագետների և նրանց փորձի հետ։

🧑‍💻 «ԱԲ» կրթական ծրագիրը FAST հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ համատեղ համագործակցությամբ՝ ստեղծում է ԱԲ հետազոտողի և նորարարի ուղի դեռ դպրոցից։

Հետևեք նորություններին 🫶

🧑‍🎓📚Մասնագիտական ուղղորդումը «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի կարևոր բաղադրիչներից է, որը կօգնի բացահայտել ոլորտի մասնագիտությունները և հասկանալ, թե ինչ ուղղություններով հետագայում կարելի է շարունակել բարձրագույն կրթությունը։

🙂Կրթական պրոցեսն էլ ավելի հետաքրքիր և ինտերակտիվ կդարձնի ծրագրի գործընկեր «Զլինկ» գիտակրթական կազմակերպությունը։

🖥️💡Արհեստական բանականության գրագիտության վերաբերյալ ճանաչողական հոլովակները շուտով հասանելի կլինեն Zleenk -ի անվճար կրթական հավելվածում։ Առաջիկայում այստեղ հասանելի կլինեն նաև ԱԲ ոլորտի մասնագիտությունների մասին պատմող տեսանյութեր, որպեսզի ավելի լավ պատկերացնեք այն բազմազան մասնագիտությունները, որոնցում օգտագործվում է արհեստական բանականությունը։

Հավելվածը կարող եք ներբեռնել Play Market-ից և App-Store-ից։ 📱
#ԱրհեստականԲանականություն #ՄասնագիտականՈւղղորդում
---
🧑‍🎓📚A key component of the Generation AI educational program is Career Guidance, which aims to assist students in identifying AI careers and potential higher education paths.

🙂Our partner "Zleenk'' scientific and educational organization will make learning process more interesting and interactive.

🖥️💡Soon you can access a wide range of educational videos on AI literacy through the free educational app Zleenk․ It will also provide videos on AI careers that aim to broaden your understanding of the diverse range of professions that utilize artificial intelligence.

You can download the application frօm Play Market or App-Store.📱

🎉🚴‍♀️ Շնորհակալությու՜ն, Ամերիաբանկ 🚴‍♂️🎉Դիջիթեքի երեք օրերի ընթացքում Ameriabank CJSC-ի A space տաղավարի հեծանիվները գե...
19/03/2023

🎉🚴‍♀️ Շնորհակալությու՜ն, Ամերիաբանկ 🚴‍♂️🎉

Դիջիթեքի երեք օրերի ընթացքում Ameriabank CJSC-ի A space տաղավարի հեծանիվները գեթ մեկ րոպե չկանգնեցին 🫶

Ուրե՜մն, Ամերիաբանկն ընտրել էր մեր կրթական ստարտափը reArmenia քրաուդֆանդինգ հարթակից և մեզ ուղարկել տիեզերական ճամփորդության 🪐

Երեք օրվա ընթացքում ավելի քան 500 մասնակից վարեց հեծանիվ, լուսավորեց համաստեղությունները, և մենք միասին հավաքեցինք 2,599,000 դրամ 🌟

Շնորհակալ ե՜նք ✨

#կրթություն #Հայաստան

06/01/2023

#մրցույթ

Մեդիագրագիտության երկար սպասված շարքն արդեն տեղադրված է app-ում👌

Առաջին անգամ նաև որոշել ենք մրցույթ կազմակերպել, որի պատահական ընտրված երկու մասնակիցները ստանալու են

անակնկալ gift box Զլինկից 🎁

1 ամիս մեզ մոտ մենթորությամբ պրակտիկա անցնելու ու թիմին միանալու հնարավորություն՝ ցանկության դեպքում🧉

Մրցույթին մասնակցելու համար

🥁 նայիր ամբողջական շարքը հավելվածում (ԹՈՓ բաժնում), որից հետո կստանաս Unicef-ից հատուկ բեյջ քո պրոֆիլի վրա

🥁 սթորի արա դասընթացի քո սիրելի հատվածը նկարով կամ վիդեոյով՝ նշելով ու էջերը։ Խնդրում ենք համոզվիր, որ տեսել ենք քո սթորին 💛

🥁 Ինստագրամի այս նույն հրապարակման մեկնաբանություններում նշիր քո երկու ընկերներին, որ իրենք էլ իմանան այս կարևոր թեմայի մասին

‼️Վերջնաժամկետը՝ ՀՈՒՆՎԱՐԻ 25

‼️Մրցույթին կարող են մասնակցել միայն 13-18 տարեկանները
#զլինկ

Քոնը գտնելու ամենաաշխատող տարբերակը ամենատարբեր բաները փորձելն է, ամեն օր ինքդ քեզ մի նոր ոլորտում բացահայտելը, առանց դր...
26/10/2022

Քոնը գտնելու ամենաաշխատող տարբերակը ամենատարբեր բաները փորձելն է, ամեն օր ինքդ քեզ մի նոր ոլորտում բացահայտելը, առանց դրա չես կարող հասկանալ, թե ամենաշատը ինչն է քեզ դուր գալիս🤘🏻

Մեզ շա՜տ են գրում, որ կարծիք հայտնենք այս կամ այն մասնագիտության մասին։ Հատկապես, շատ են հարցնում, թե արդյոք մենք, որ սովորել ենք այս կամ այն ոլորտում, խորհուրդ կտայինք իրենց նույն ճանապարհով գնալ։

Իրականում ոչ ոք նման խորհուրդ տալ չի կարող, քանի-որ դա շաա՜տ անհատական է։ Մի ճանապարհ, որը ինձ բարդ կամ անհասկանալի ու տհաճ է թվում, քեզ համար կարող է ամենասիրելին լինել և հակառակը։ Բայց էս դեպքում հարց է առաջանում, թե ոնց կարող ենք օգնել իրար 🤷‍♀️

Համար առաջին խորհուրդը մեր կողմից հնարավորինս շատ կամավորություններ անելն է՝ օգտագործելով դպրոցական տարիները։

Իսկ ինչու՞ 🤔

Որովհետև միայն այդ դեպքում է, որ կարող ես իրական կյանքում շփվել ամենատարբեր ոլորտներից մասնագետների հետ ու պատկերացում կազմել թե՛ մասնագետների, թե՛ նրանց աշխատանքի վերաբերյալ։

Բայց սա ամենակարևորը չէ։ Իրական գիտելիքն ու փորձը կգա նրանից, որ հաճախ դու կհայտնվես անկանխատեսելի, բարդ ու խուճուճ իրավիճակներում, ու շատ կլինեն դեպքերը, երբ ստիպված կլինես որևէ լուծում գտնել` առանց մյուսներին նեղացնելու ու վիրավորելու։ Սրանից բացի` դու պիտի աշխատես թիմում, ճիշտ հաշվարկես ժամանակդ, կարևորես անելիքներդ ու միշտ պատասխանատվություն վերցնես այս կամ այն գործի համար։ Այ սրանք են, որ քեզ իրոք լի՜քը բան կսովորեցնեն։ Դե, չենք մոռանում նաև ամենադրական կողմերը՝ նոր ընկերներ` ամենատարբեր հետաքրքրություններով, ավելի մեծ շրջապատ ու աշխարհայացք, անմոռանալի օրեր ու հիշողություններ՝ ամբողջ կյանքի համար 💫

Իհարկե ոչ բոլոր կամավորություններն են, որ քեզ կտան վերևում գրված ամեն ինչը, այդ պատճառով ընտրելիս էլ պիտի ուշադիր լինես։

Իսկ եթե քեզ հետաքրքիր են իմաստալից ու հետաքրքիր կամավորական աշխատանքները, քոմենթներում գրիր, որ քեզ ուղարկենք դրանք, հենց նկատենք🪁

Հազվադեպ, թե հաճախ բոլորս էլ հայտնվում ենք սթրեսային իրավիճակներում 🥺Բայց եթե չսովորես՝ ինչպես ինքդ քո մասին հոգ տանել ն...
21/10/2022

Հազվադեպ, թե հաճախ բոլորս էլ հայտնվում ենք սթրեսային իրավիճակներում 🥺

Բայց եթե չսովորես՝ ինչպես ինքդ քո մասին հոգ տանել նման դեպքերում, դա քեզ վրա բացասական հետևանքներ կթողնի։ Այ այս խնդիրը լուծելու համար էլ հանդիպում ենք Զլինկում հոկտեմբերի 24-ին Վարսի Սենեքերիմյան- ի հետ 💜

Մասնակցելու համար պիտի գրանցվես Զլինկում 📲

Բարձրացրու ձեռքդ, փակիր բոլոր մատներրդ և բացիր սկզբում բութ մատը:1️⃣ Պահիր բութը բարձրացված ու պատասխանիր այս հարցին՝ «Ի...
19/10/2022

Բարձրացրու ձեռքդ, փակիր բոլոր մատներրդ և բացիր սկզբում բութ մատը:

1️⃣ Պահիր բութը բարձրացված ու պատասխանիր այս հարցին՝ «Ինչի՞ց եմ ես ուժեղ»:

2️⃣ Փակիր բութը, բացիր ցուցամատը, ցուցամատի հարցն է՝ «Դեպի ու՞ր եմ գնում»:

3️⃣ Հասանք միջնամատին, «Ի՞նչն է ինձ հունից հանում»:

4️⃣ Դե, փակիր միջնամատը, բացիր մատնեմատը ու ասա՝ «Ինչի՞ն եմ ես հավատարիմ»:

5️⃣ Հիմա ճկույթը, ճկույթի հարցն է՝ «Որո՞նք են իմ խոցելի կողմերը»:

Վերջ, իրականում հենց այս պարզ հարցերին պատասխանելով կարող ենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչել:

Address

Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Zleenk posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Zleenk:

Share