Բարի Ձմեռ Պապ

Բարի Ձմեռ Պապ Բարեգործական ծրագիր

«ԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Բարի Ձմեռ Պապ» ծրագիրը բարեգործական ծրագիր է, որը հիմնադրվել է 2008 թվականին և իրականացվում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից: Այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող խոցելի խմբերի, հատկապես՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմանամերձ գյուղերում բնակվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող երեխաներին:
Այս տարի ծրագրին

կմասնակցեն Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների երեխաները:

Չեն ընդունվի և ծրագրին չեն մասնակցի այն նամակները, որոնք պարունակում են՝

կոնկրետ մոդելով ու թանկարժեք տեխնիկայի ստացման ցանկություն,

անպարկեշտ ու անհասկանալի արտահայտություններ,

ակնհայտորեն չեն համապատասխանում ծրագրի նպատակներին։

Նամակները կարող են խմբագրվել ծրագիրը համակարգողի կողմից, անհրաժեշտության դեպքում վերջինս կարող է նաև կապ հաստատել պարզաբանումներ ստանալու համար։

Նամակների ընթացքին կարող եք հետևել www.santaclaus.am կայքում։ Ծրագրի նպատակներին չհամապատասխանող նամակները չեն հրապարակվի։

Ծրագիրը չի երաշխավորում ցանկությունների կատարումը։

Ձմեռ պապ կարող եք դառնալ ծրագրի կայքում, հետևյալ կերպ․
Մուտք գործելով կայք՝ այցելուն ընտրում է մեկ կամ մի քանի երեխաների նամակներ, սեղմելով «Դառնալ Ձմեռ պապ» կոճակը:

Կոճակը սեղմելիս բացվում է տվյալների լրացման պատուհան, որը լրացնելով այցելուն հայտ է ներկայացնում համապատասխան նամակագրին նվիրատվություն կատարելու համար:

Ծրագրի աշխատակիցները կապ են հաստատում հայտ ներկայացրած անձի հետ և ստանում համապատասխան նվերները, հանձնելով համապատասխան ստացական:

Ծրագրի աշխատակիցների միջոցով նվերները փոխանցվում են հասցեատեր երեխաներին,

Ծրագրի նպատակն է ստեղծել մշտական և կայուն կապ կարիքավոր երեխաների և այն անձանց միջև, ովքեր պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ երեխաներին: Ծրագիրն աշխատում է այնպիսի սկզբունքով, որ յուրաքանչյուր նվիրատու հնարավորություն ունենա հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում և ցանկության պարագայում՝ հետագայում ևս շարունակել հովանավորել այդ երեխային:

Ծրագրի և կազմակերպության նախապատմությունը
Ծրագիրն առաջին անգամ 2008 թվականի ամանորին անցկացվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և շրջակա գյուղական համայնքներում: Այն ուղղված էր հիմնականում Սյունիքի մարզի սոցիալապես անապահով և ծնողազուրկ:Ծրագրի ձմեռ պապերի ու ձյունանուշերի այցելությունների արդյունքում շուրջ 2500 երեխաներ ստացան նվերներ: Նախաձեռնությանը աջակցեցին բազմաթիվ անհատներ` այդ թվում արտասահմանցի բարեգործ Հանս Հաուգը` ԳԴՀ‑ից, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ, զինվորականներ և այլոք:
Հետագա գործունեությունը առավել արդյունավետ ու կազմակերպված իրականացնելու նպատակով, նախաձեռնության անդամները հիմնեցին «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 27.08.2009թ. (վկայական` 03Ա085978, ՀՎՀՀ`08910023, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության կենտրոնական մարմնի կողմից):
Ծրագրի «2009-2010» փուլն իրականացվեց Վայոց Ձորի մարզում: Մարզի բոլոր քաղաքներում տեղադրվել էին փոստարկղեր, որոնց միջոցով երեխաները իրենց նամակներն էին ուղարկում «Ձմեռ պապին»: Պատրաստվել էր ձմեռ պապի ճամբար, որտեղ անցկացվեցին մրցույթներ, ելույթներ, ցուցադրություններ և շուրջ 3000 երեխաներ ստացան նվերներ ձմեռ պապի կողմից: Ծրագրի «2009-2010» փուլի գլխավոր հովանավորն էր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն: Ծրագրին հովանավորել են նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ՓԲԸ-ն, «Յունիսեֆ»‑ը, «Կասկադ» խմբի կազմակերպությունները և բազմաթիվ անհատ բարեգործներ:
Ծրագրի «2010-2011» փուլն իրականացվեց Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Ծրագրի շրջանակնեում ավելի քան 7000 սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամ և նամակագիր երեխաներ ստացան նվերներ: Տնային և խնամքի կենտրոնների այցելություններ կազմակերպվեցին Սյունիքի մարզի գրեթե բոլոր հաշմանդամ երեխաների համար: Այս փուլի գլխավոր հովանավորն էր կրկին «ՕրանժԱրմենիա» ընկերությունը: Հովանավորների թվում էին նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա» ՓԲԸ-ն, «Յունիսեֆ»‑ը, բազմաթիվ այլ կազմակերպություններ և անհատներ:
Ծրագրի «2011-2020» փուլերն իրականացվել են Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի սահմանամերձ մի շարք գյուղերում կայքի միջոցով, որոնց արդյունքում նվիրատվություն է իրականացվել շուրջ 9000 երեխաների համար։
Հատկանշական է, որ կայքի միջոցով իրականացվող փուլն ունի հանրային մեծ ճանաչում և վայելում է համակրանք ու վստահություն, ինչի վկայությունն է այն փաստը, որ հազարավոր մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից դառնում են նվիրատուներ և նվիրատվություն են կատարում ամենահեռավոր սահմանամերձ գյուղերի երեխաներին: Համակրանքը պայմանավորված է նրանով, որ նվիրատվություն կատարելուց առաջ հնարավոր է կարդալ երեխաների նամակները, ընտրել առավել հոգեհարազատ նամակագիրներին և նվիրատվություն կատարել կոնկրետ անձանց և ոչ թե անորոշ անձանց շրջանակի: Իսկ վստահությունը բխում է այն բանից, որ նվիրատուն հնարավորություն ունի հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում:

Մեր կարգախոսն է.
Այսօր չկոտրենք երեխաների սրտերը և անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար:

🤩 Փայլ աչուկներում, ջերմություն սրտում, հավատ հրաշքին 🎊🎁 Երեկ «‎Բարի Ձմեռ պապ» ծրագրի համակարգող խումբն այս տարվա նամակա...
30/12/2025

🤩 Փայլ աչուկներում, ջերմություն սրտում, հավատ հրաշքին 🎊

🎁 Երեկ «‎Բարի Ձմեռ պապ» ծրագրի համակարգող խումբն այս տարվա նամակագիրներին հասցրեց իրենց նվերները։

😍 Հեքիաթն իրականություն դարձավ շնորհիվ բազմաթիվ Բարի Ձմեռ պապերի ու Ձյունանուշների, որոնց թվում էին նաև շահառու հանդիսացած երեխաների ընտանիքի անդամները։

🥳 Անչա՜փ շնորհակալություն բոլոր նվիրատուներին հույզերի տարափի ու տոնական տրամադրության համար։ Շարունակենք հավատալ հրաշքներին ու միասին ստեղծել հրաշքներ։

👕🚲 Հագուստներ ու հեծանիվ, ⚽️🎹 Գնդակ ու սինթեզատոր,👩‍🚀🛴 Աստղադիտակ ու ինքնագլոր․․․🎅🎁 Մնաց 1️⃣ օր՝ նամակագիրների այս ու այ...
26/12/2025

👕🚲 Հագուստներ ու հեծանիվ,
⚽️🎹 Գնդակ ու սինթեզատոր,
👩‍🚀🛴 Աստղադիտակ ու ինքնագլոր․․․

🎅🎁 Մնաց 1️⃣ օր՝ նամակագիրների այս ու այլ խնդրանքները կարդալու ու նրանցից մեկի Բարի Ձմեռ պապը դառնալու համար։

🎊🎄 Եկեք միասին ամանորյա հեքիաթ պարգևենք երեխաներին, չէ՞ որ ուրախությունը կրկնապատկվում է, երբ ինքդ ես պարգևում ուրախություն։

Հարցերի համար կարող ես դիմել՝
📧 [email protected]
📞 +(374) 44822811
📩 WhatsApp/Viber +37444822811
, #նվերներ, #Գեղարքունիք, , , , , ,

🥰 Թող քո տարին եզրափակվի Բարի նախաձեռնությամբ․ դարձի՛ր Բարի Ձմեռ պապ Գեղարքունիքի մարզի 5-15 տարեկան ծնողազուրկ երեխաներ...
22/12/2025

🥰 Թող քո տարին եզրափակվի Բարի նախաձեռնությամբ․ դարձի՛ր Բարի Ձմեռ պապ Գեղարքունիքի մարզի 5-15 տարեկան ծնողազուրկ երեխաների համար։

🎅 Բազում նամակագիրներ սպասում են իրենց ցանկությունների կատարմանը՝ հավատալով Ամանորի հրաշքին։

📩 Նամակներին կարող ես ծանոթանալ https://santaclaus.am/ կայքում։ Կայքը թարմացնելիս կնկատես Բարի Ձմեռ պապին հասցեագրված նորանոր խնդրանքներ, որոնցից մեկը գուցե հենց Քեզ է ուղղված։

Հարցերի համար կարող ես դիմել՝
📧 [email protected]
📞 +(374) 44822811
📩 WhatsApp/Viber +37444822811

, #նվերներ, #Գեղարքունիք, , , , , ,

🎅  Առաջին Բարի Ձմեռ պապերն արդեն գտել են իրենց «‎թոռնիկներին»‎ ու կատարել նրանց խնդրանքները, իսկ մենք շարունակում ենք ստ...
16/12/2025

🎅 Առաջին Բարի Ձմեռ պապերն արդեն գտել են իրենց «‎թոռնիկներին»‎ ու կատարել նրանց խնդրանքները, իսկ մենք շարունակում ենք ստանալ նորանոր նամակներ։

🥰 Դու ևս կարող ես դառնալ Բարի Ձմեռ պապ Գեղարքունիքի մարզում ապրող որևէ ծնողազուրկ երեխայի համար՝ նամակներին ծանոթանալով https://santaclaus.am/ կայքում։

📩 Կայքն ամեն անգամ թարմացնելիս կնկատես նոր նամակներ, որոնցից կարող ես ընտրել ամենահոգեհարազատը։

📅 Միաժամանակ ծրագրի շառահուներին տեղեկացնում ենք, որ նամակներ գրելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 20-ը ներառյալ։

Հարցերի համար՝
📧 [email protected]
📞 +(374) 44822811
📩 WhatsApp/Viber +37444822811

, #նվերներ, #Գեղարքունիք, , , , ,

📨 Մեր փոքրիկ նամակագիրների առաջին ցանկություններն արդեն https://santaclaus.am/ կայքի «‎Նամակներ»‎ բաժնում են, իսկ առաջիկ...
13/12/2025

📨 Մեր փոքրիկ նամակագիրների առաջին ցանկություններն արդեն https://santaclaus.am/ կայքի «‎Նամակներ»‎ բաժնում են, իսկ առաջիկա օրերին կայքը համալրվելու է նոր նամակներով։

🎅 Դարձի՛ր Բարի Ձմեռ պապ երեխաներից մեկի համար, ով անհամբեր ու հավատով սպասելու է քեզ։

🙋‍♀️💁 Հիշեցնենք, որ ծրագրի այս տարվա շահառուներն են Գեղարքունիքի մարզում բնակվող 5-15 տարեկան ծնողազուրկ երեխաները։

🥰 Հավատանք հրաշքներին ու միասին ստեղծենք հրաշքներ։

Հարցերի համար՝
📧 [email protected]
📞 +(374) 44822811
📩 WhatsApp/Viber +37444822811

, #նվերներ, #Գեղարքունիք, , , , , , ,

01/12/2025

❄️ Բարի ձմեռնամուտ բոլորիս ու պայծառ ժպիտ

☃️ Այս ցուրտ օրերին եկեք ջերմություն պարգևենք Գեղարքունիքի մարզում ապրող ծնողազուրկ երեխաներին՝ դառնալով Բարի Ձմեռ պապ փոքրիկ նամակագիրների համար։

🗯️ Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.santaclaus.am կայքում, իսկ հարցերի համար՝
📧 [email protected]
📞 +(374) 44822811
📩 WhatsApp/Viber +37444822811

, , #Գեղարքունիք, #նվերներ, , , , ,

✨ Ուրա՜խ ենք տեղեկացնել, որ մեկնարկում է «Բարի Ձմեռ պապ» 2025-2026-ը։ 👫 Այս տարի բարեգործական ծրագրի շահառուներն են Գեղա...
27/11/2025

✨ Ուրա՜խ ենք տեղեկացնել, որ մեկնարկում է «Բարի Ձմեռ պապ» 2025-2026-ը։

👫 Այս տարի բարեգործական ծրագրի շահառուներն են Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում ապրող 5–15 տարեկան ծնողազուրկ երեխաները։

🎅 Երեխաները նամակները գրելու են ձեռագիր, սպիտակ թղթի վրա։ Նամակների ու երեխաների լուսանկարները միասին կարող եք ուղարկել +(374) 44 822811 հեռախոսահամարի WhatsApp կամ Viber հավելվածներին կամ հրապարակել www.santaclaus.am կայքում։

🤩 Հիշեցնենք, որ չեն ընդունվի այն նամակները, որոնք պարունակում են`
✅ ոչ անհրաժեշտ գույք ստանալու ցանկություն,
✅ կոնկրետ մոդելով տեխնիկա ստանալու ցանկություն,
✅ անհասկանալի արտահայտություններ,
✅ անհամապատասխանություն ծրագրի նպատակներին։

🧑‍🎄 Բարի Ձմեռ պապերն ու Ձյունանուշները երեխաների նամակներին կարող են ծանոթանալ www.santaclaus.am կայքում՝ երեխաների Ամանորը դարձնելով ավելի ջերմ ու տոնական։

Հարցերի համար՝
📧 [email protected]
📞 +(374) 44822811
📩 WhatsApp/Viber +37444822811

, #նվերներ, , , ,

🥰 Դեբեդի գարնանային վարարումից տուժած բնակավայրերում ապրող մի քանի տասնյակ երեխաներ երեկ ստացան իրենց նվերները` Բարի Ձմե...
31/12/2024

🥰 Դեբեդի գարնանային վարարումից տուժած բնակավայրերում ապրող մի քանի տասնյակ երեխաներ երեկ ստացան իրենց նվերները` Բարի Ձմեռ պապիկներից։

😍 Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին` երեխաների նախաամանորյա երեկոն հեքիաթի վերածելու համար։

🤩 Մանրամասները` առաջիկայում` ամփոփիչ տեսանյութով...

🔐💃 Կողպեքով ու բանալիով նոթատետրից մինչև գեղեցիկ զգեստ, 🧩🕵️‍♀️ փազլներից մինչև մանկական մանրադիտակ, 🎨🎄 նկարչական պարագան...
22/12/2024

🔐💃 Կողպեքով ու բանալիով նոթատետրից մինչև գեղեցիկ զգեստ,
🧩🕵️‍♀️ փազլներից մինչև մանկական մանրադիտակ,
🎨🎄 նկարչական պարագաներից մինչև տոնածառ,
⚽️🚴 մայիսյան աղետի հետևանքով կորցրած գնդակին ու հեծանիվին փոխարինող նոր գնդակ ու հեծանիվ

👫🎅 Բազմաթիվ երեխաներ դեռ սպասում են իրենց Բարի Ձմեռ պապին՝ անհամբերությամբ ու մե՜ծ հավատով։

🎉🎈Ուրախացրո՛ւ փոքրիկ նամակագիրներին՝ նրանց խնդրանքներին ծանոթանալով https://santaclaus.am/ կայքում կամ կապվելով համակարգող խմբի հետ՝ +(374)44822811 հեռախոսահամարով։

🎁 🎊 Բաց մի՛ թող Նոր տարվանն ընդառաջ անծանոթ փոքրիկին ժպիտ նվիրելու հնարավորությունը․ տարեվերջին մնացել են հաշված օրեր․․․

, , #նվերներ, , , , ,

🎅 Մի՛ մոռացիր եզրափակել տարին Բարի նախաձեռնությամբ․ դարձի՛ր Բարի Ձմեռ պապ https://santaclaus.am/ կայքում՝ անակնկալ մատու...
17/12/2024

🎅 Մի՛ մոռացիր եզրափակել տարին Բարի նախաձեռնությամբ․ դարձի՛ր Բարի Ձմեռ պապ https://santaclaus.am/ կայքում՝ անակնկալ մատուցելով քո իսկ նախընտրած փոքրիկ նամակագրին։

🙋 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նամակներ գրելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 20-ը ներառյալ։

📞 Ծրագրի մանրամասներին ծանոթանալու կամ հարցերի համար կապվիր մեզ հետ +(374) 44822811 հեռախոսահամարով։

, , #նվերներ, , , ,

🤩 Ուրախությունը բազմապատկվում է, երբ ինքդ ես պարգևում ուրախություն։🎁 Դեբեդի վարարումից տուժած ընտանիքներում ապրող հարյու...
14/12/2024

🤩 Ուրախությունը բազմապատկվում է, երբ ինքդ ես պարգևում ուրախություն։

🎁 Դեբեդի վարարումից տուժած ընտանիքներում ապրող հարյուրից ավելի երեխաներ իրենց նամակներն են ուղղել Բարի Ձմեռ պապին՝ խնդրելով ամենատարբեր խաղալիքներ, գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ ու քաղցրավենիք։

🤶 Դարձի՛ր Բարի Ձմեռ պապ քո նախընտրած փոքրիկի համար՝ միանալով մեր բարեգործական ծրագրին։

👫 Երեխաների ցանկություններին կարող ես ծանոթանալ https://santaclaus.am/ կայքի «‎Նամակներ» բաժնում։ Կայքը թարմացնելիս կարող ես նկատել նորանոր նամակներ և ընտրել քեզ ամենից սրտամոտը։

🎄 Հենց որոշես, թե ո՛վ է լինելու քո Բարի թոռնիկը, խնդրում ենք՝ կապվիր մեզ հետ +(374) 44822811 հեռախոսահամարով։

, , #նվերներ, , #ուրախություն, #ժպիտ, , , , ,

Address

Adonts
Yerevan
0021

Alerts

Be the first to know and let us send you an email when Բարի Ձմեռ Պապ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Բարի Ձմեռ Պապ:

Share