Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն

Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն Ֆեմինիստական իրավապաշտպան հասարակական կազմակերպություն | Feminist human rights defender NGO

The Women's Resource Center was founded in 2003 by women from Armenia and the diaspora, and is the first resource center created in the post-soviet Armenia for young women. At the beginning it was located inside the Yerevan State University campus and served as a drop-in center for young female students. From 2006 WRCA moved to the downtown of Yerevan and now is open for women of all ages, educati

on, sexual orientation and social backgrounds. WRCA is working in the area of women's human rights, reproductive and sexual rights, sexual violence and women's role in the conflict resolution and peace building in the region of South Caucasus.


Կանանց Ռեսուրսային Կենտրոնը հիմնվել է 2003 թվականին Հայաստանի և Սփյուռքի կանանց կողմից, և առաջին ռեսուրսային կենտրոնն է, որ հիմնվել է հետսովետական Հայաստանում երիտասարդ կանանց համար:

Իր գործունեության սկզբնական շրջանում այն գտնվում էր Երևանի Պետական Համալսարանում և գործում էր որպես խորհրդատվության կենտրոն երիտասարդ ուսանողուհիների համար: 2006 թվականից ԿՌԿՀ-ն տեղափոխվեց Երևանի կենտրոն և այժմ բաց է տարբեր տարիքի, կրթության, սեռական կողմնորոշման և սոցիալական պատկանելության կանանց համար:

ԿՌԿՀ-ն աշխատում է կանանց, մարդու իրավունքների, վերարտադրողական և սեռական իրավունքների, սեռական բռնության և Հարավային Կովկասում կոնֆլիկտների հաղթահարման և խաղաղաշինության գործում կանանց դերի և ներգրավվածության ոլորտում:

📣 Սիրելի՛ բոլոր, հրավիրում ենք մասնակցելու արտ թերապևտիկ աշխատարանի։Այս հանդիպման ընթացքում ներքին լարվածությունը կփորձե...
22/06/2026

📣 Սիրելի՛ բոլոր, հրավիրում ենք մասնակցելու արտ թերապևտիկ աշխատարանի։

Այս հանդիպման ընթացքում ներքին լարվածությունը կփորձենք դարձնել տեսանելի և ընկալելի։ «Անվտանգ վայր» վարժության միջոցով կփորձենք վերականգնել վերահսկողության զգացողությունը և ձևավորել սթրեսի նկատմամբ նոր վերաբերմունք՝ սթրեսը դիտարկելով ոչ միայն որպես խնդիր, այլ նաև որպես «հաղորդագրություն»։

Արտ թերապիան հնարավորություն է տալիս արտահայտել այն, ինչ երբեմն դժվար է ձևակերպել բառերով։

Աշխատարանը կվարի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Աստղիկ Բաղդասարյանը։

Մասնակցությունն անվճար է։ Խնդրում ենք գրանցվել հետեւյալ հղումով. https://forms.gle/F8hnEorZs1LGJksp7

🗓🕣 Հուլիս 3, 19:00
📍 ԿՌԿ ֆեմտարածք (Բաղրամյան 47):

Սիրելի՛ մարդիկ,միացե՛ք մեր հերթական ֆեմախոսությանը՝🗓 հունիսի 29-ին,⏰ ժամը 18:30-ին:Հանդիպմանը կխոսենք այն դժվարություննե...
22/06/2026

Սիրելի՛ մարդիկ,
միացե՛ք մեր հերթական ֆեմախոսությանը՝

🗓 հունիսի 29-ին,
⏰ ժամը 18:30-ին:

Հանդիպմանը կխոսենք այն դժվարությունների մասին, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք, հատկապես՝ լեսբի, քվիր և տրանս կանայք, Հայաստանում աշխատանք գտնելիս և աշխատավայրում իրենց իրավունքներն իրացնելիս։

📌 Ֆեմախոսությունը կվարի Հռիփսիմե Կիզոգյանը, ով «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի (Pink Armenia) գործադիր տնօրենն է, իրավապաշտպան և հետազոտող։

Նա կներկայացնի հետազոտությունների և փաստագրված դեպքերի հիման վրա նկատված հիմնական խնդիրները՝ սկսած աշխատանքի հայտարարություններից և հարցազրույցներից մինչև աշխատավայրում առկա վերաբերմունքը, անհավասար հնարավորությունները և անվտանգ միջավայրի բացակայությունը։

Դե ինչ, սիրով կսպասենք բոլորիդ՝

🗓 հունիսի 29-ին,
⏰ ժամը 18:30-ին,
📍 Բաղրամյան 47 (կամ օնլայն՝ Zoom-ով):

🔗 Խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով. https://forms.gle/awDCyvDkVvuqiSb87

**
KVINFO

17/06/2026
Դիմելու համար՝ https://womenofarmenia.org/2026/06/09/two-day-course-for-students-majoring-in-obstetrics-and-gynecology/
16/06/2026

Դիմելու համար՝ https://womenofarmenia.org/2026/06/09/two-day-course-for-students-majoring-in-obstetrics-and-gynecology/

📣 Կանանց ռեսուրսային կենտրոնը հրավիրում է կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողներին մասնակցելու երկօրյա դասընթացի՝ նվիրված պացիենտակենտրոն և իրավունքահեն աբորտի ծառայությունների մատուցման հարցերին։

Կանանց ռեսուրսային կենտրոնը հոգում է տրանսպորտի, կացության և սննդի բոլոր ծախսերը:

Վայրը և ամսաթիվը՝ Ծաղկաձոր, հուլիսի 16-18:

Մասնակցությունն անվճար է ✅ սակայն մասնակցությունը պարտադիր է դասընթացի երկու օրերին: Լիարժեք մասնակցության դեպքում՝ կտրվեն վկայականներ:

Բոլոր մանրամասների և դիմելու համար անցե՛ք մեր կայք՝
https://womenofarmenia.org/2026/06/09/two-day-course-for-students-majoring-in-obstetrics-and-gynecology/

❗️Դիմել կարող եք մինչև ս․թ․ հուլիսի 1-ը ներառյալ:

📣 Կանանց ռեսուրսային կենտրոնը հրավիրում է կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորո...
09/06/2026

📣 Կանանց ռեսուրսային կենտրոնը հրավիրում է կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողներին մասնակցելու երկօրյա դասընթացի՝ նվիրված պացիենտակենտրոն և իրավունքահեն աբորտի ծառայությունների մատուցման հարցերին։

Կանանց ռեսուրսային կենտրոնը հոգում է տրանսպորտի, կացության և սննդի բոլոր ծախսերը:

Վայրը և ամսաթիվը՝ Ծաղկաձոր, հուլիսի 16-18:

Մասնակցությունն անվճար է ✅ սակայն մասնակցությունը պարտադիր է դասընթացի երկու օրերին: Լիարժեք մասնակցության դեպքում՝ կտրվեն վկայականներ:

Բոլոր մանրամասների և դիմելու համար անցե՛ք մեր կայք՝
https://womenofarmenia.org/2026/06/09/two-day-course-for-students-majoring-in-obstetrics-and-gynecology/

❗️Դիմել կարող եք մինչև ս․թ․ հուլիսի 1-ը ներառյալ:

03/06/2026

❗📢Բռնությունն ու անպատժելիությունը տրանսպորտային ոլորտում պետք է անհապաղ դադարեցվեն «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիա»-ն խստորեն դատապարտում են Թբիլիսի-Երևան երթուղին սպասարկող «FAYTON» (Ֆայտոն) ընկերության վարորդի կողմից իրականացված սոսկալի ֆիզիկական և հոգեբանական բռնությունը կին ուղևորների նկատմամբ։

⚠️Համացանցում տարածված և տուժողի կողմից ներկայացված փաստերը (https://www.threads.com//post/DZDXulZEllc?xmt=AQG0fTvMGOz0C00O0I7aMjeGmNhAQxzfOj46Ebg4hbEELe79wOCrd3Jd0aJ62bmMarbD75Os&slof=1) պատմում են, որ մայիսի 15-ին ընկերության վարորդը, դրսևորելով ծայրահեղ ագրեսիվ վարքագիծ, ոչ միայն հայհոյել ու վիրավորել է կանանց, այլև անցել է բացահայտ ֆիզիկական բռնության՝ հարվածել է դեմքին, խեղդել, պատին սեղմել տուժողին ու նրա ընկերուհուն, իսկ վերջում՝ հարվածել կնոջ որովայնին (տե՛ս նկարը ստորև՝ https://www.threads.com//post/DZDaha7DiLY/media?xmt=AQG0fTvMGOz0C00O0I7aMjeGmNhAQxzfOj46Ebg4hbEELe79wOCrd3Jd0aJ62bmMarbD75Os): Այնուհետև, դեպքից հետո տուժողին պատասխանելու և քայլեր ձեռնարկելու փոխարեն ընկերությունն ուղղակի արգելափակել է նրան՝ փորձելով կոծկել սեփական աշխատակցի հանցագործությունը։

Պահանջում ենք.

1. ՀՀ Իրավապահ մարմիններին (ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ քննչական կոմիտե). անհապաղ հարուցել քրեական գործ, քննության առնել ներկայացված փաստերը, նույնականացնել լուսանկարում պատկերված վարորդին և գործողություն ձեռնարկել օրենքով սահմանված կարգով՝ կանանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։

2. Fayton / Ֆայտոն ընկերությանը հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ, անհապաղ հեռացնել վարորդին աշխատանքից և ամբողջությամբ համագործակցել քննության հետ։ Կոծկման ցանկացած փորձ ձեզ դարձնում է հանցակից։

3. Վերապատրաստել տաքսի ծառայության անձնակազմին՝ զգայուն մոտեցման և հաղորդակցության կանոնների վերաբերյալ:

4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը. ստուգումներ իրականացնել «FAYTON» ընկերությունում, պարզել միջպետական փոխադրումների իրականացման օրինականությունն ու անվտանգության նորմերի համապատասխանությունը (հաշվի առնելով սահմանին մեքենաների և պետհամարանիշների կասկածելի փոփոխությունները և խախտումների դեպքում զրկել ընկերությանը լիցենզիայից։

Կանանց անվտանգությունը տրանսպորտում և հանրային վայրերում սակարկելի չէ։ Թույլ չենք տա, որ որևէ հանցագործություն անպատիժ մնա, իսկ որևէ ընկերություն՝ արհամարհի կանանց կյանքն ու առողջությունը։ Կոալիցիայի անդամ կազմակերպությունները հետևողական են լինելու ողջ գործընթացներին:

✊Կոչ ենք անում հասարակությանը չլռե՛լ նման հանցագործությունների ժամանակ։

#ԲռնությունիցԶերծՀայաստան #ԱնվտանգՏրանսպորտ #ԸնդդեմԲռնության

Մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպեցինք ընտրական իրավունքի վերաբերյալ 10 հանդիպում Հայաստանի մարզերում:📌 «Կ...
02/06/2026

Մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպեցինք ընտրական իրավունքի վերաբերյալ 10 հանդիպում Հայաստանի մարզերում:

📌 «Կանանց առաջնորդության հզորացում ընտրական գործընթացների արդարության և տեղեկատվական դիմակայության մեջ» ծրագրի նպատակն էր մարզաբնակ և մասնավորապես՝ գյուղաբնակ կանանց շրջանում բարձրացնել ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական իրավունքի և ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածությունը:

Քննարկումները, որ ներգրավեցին շուրջ 200 կանանց ՀՀ տարբեր մարզերից, նաև ապահով տարածք տրամադրեցին նրանց՝ նախընտրական մտահոգությունները բարձրաձայնելու համար:

Հանդիպումները վարեց կենտրոնի իրավաբան Նարինե Գրիգորյանը:

**
Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation-ի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

01/06/2026
👉 Սիրելի՛ կանայք, հրավիրում ենք մասնակցելու անձնային աճի և աջակցության խմբակի։Այս 6 հանդիպումները նախատեսված են 18 տարին...
01/06/2026

👉 Սիրելի՛ կանայք, հրավիրում ենք մասնակցելու անձնային աճի և աջակցության խմբակի։

Այս 6 հանդիպումները նախատեսված են 18 տարին լրացած կանանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել ինքներն իրենց, հոգ տանել իրենց հուզական բարեկեցության մասին, ստանալ աջակցություն և աշխատել անձնային աճի ուղղությամբ։

Մասնակցությունն անվճար է։ Դիմել կարող եք հունիսի 5-ը ներառյալ (23:59):

🗓🕣 Մեկնարկը` հունիս 11, 19:00
📍 ԿՌԿ ֆեմտարածք (Բաղրամյան 47 / )

Բոլոր մանրամասների և գրանցվելու համար անցե՛ք հղումով.
https://forms.gle/u51rpoY8VijVfR8fA

Address

Baghramyan 47/Բաղրամյան 47
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+37494565626

Alerts

Be the first to know and let us send you an email when Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Women's Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն:

Share