Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers

Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers The “Association of the Armenian Developers” is an NGO that was established in 2010 and has been actively operating since 2018.

The association brings together over four dozen member construction companies. «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին, ակտիվ գործունեություն սկսել է ծավալել 2018 թվականից: Ասոցիացիան միավորում է ավելի քան չորս տասնյակ անդամ կառուցապատող ընկերություններ:
Ասոցիացիայի գործուներության հիմնական նպատակներից են.

- ՀՀ տարածքում կառուցապատմամբ զբաղվո

ղ անձանց շահերի պաշտպանությունը,
- ՀՀ կառուցապատման դաշտի մասնակիցների համագործակցության ձևավորումը,
- Կառուցապատման դաշտի թափանցիկության բարձրացումը,
- Կառուցապատման ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին մասնակցությունը,
- Կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումների առաջադրումը:

Ասոցիացիան ժամանակ առ ժամանակ կազմակերպում է կառուցապատման ոլորտի խնդիրներին նվիրված մի շարք հանդիպում քննարկումներ, ժողովներ՝ ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետներին, օրենսդիր, գործադիր, համայնքային իշխանության մարմինների ներկայացուցիչներին:

04/08/2026

Կառուցապատողների հայկական ասոցիացիան նախաձեռնել է պարտադիր հաշտարարության ինստիտուտի ներդրման օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է՝
-կառուցապատողների և գնորդների միջև վստահության ամրապնդումը,
-վեճերի արագ և արդյունավետ լուծումը,
-դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը։

Վստահ ենք, որ օրենքի ընդունումից հետո մեր գործընկեր՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի մասնագիտական ներուժը, անկախությունն ու բարձր հեղինակությունը կարևոր դեր կունենան այս ինստիտուտի կայացման գործում։

Համատեղ ջանքերով կձևավորենք վեճերի լուծման ավելի արագ, արդյունավետ և վստահելի համակարգ՝ ի նպաստ սպառողակենտրոն, բարեխիղճ և կանխատեսելի գործարար միջավայրի։

Հայտարարություն !!!Վերջին օրերին հրապարակվել են կառուցապատող-գնորդ հարաբերություններում ի հայտ եկած խնդիրներին վերաբերող...
23/07/2026

Հայտարարություն !!!

Վերջին օրերին հրապարակվել են կառուցապատող-գնորդ հարաբերություններում ի հայտ եկած խնդիրներին վերաբերող տեսանյութեր։ Մի մասը վերաբերում է գազի, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ապահովման հարցերին, իսկ մյուս մասը՝ բնակարանների հանձնման և շենքի շահագործման ժամկետներին։

Կարևոր է արձանագրել, որ քաղաքաշինական ծրագրի ժամանակին ավարտն առաջին հերթին հենց կառուցապատողի շահերից է բխում։ Յուրաքանչյուր ուշացում կառուցապատողի համար առաջացնում է զգալի ֆինանսական և իրավական ռիսկեր՝ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար տեղական տուրքի, անշարժ գույքի հարկի վճարում, վերահսկող մարմինների կողմից վարույթների և տուգանքների, ինչպես նաև ֆինանսավորող բանկերի կողմից պայմանագրային պատասխանատվության կիրառման ռիսկեր։
Հետևաբար, կառուցապատողն առավելապես շահագրգռված է ծրագիրը հնարավորինս արագ և պատշաճ ավարտին հասցնելու հարցում, որպեսզի չկրի ֆինանսական լրջագույն կորուստներ:

Կառուցապատողների հայկական ասոցիացիան, որպես ոլորտը ներկայացնող մասնագիտացված միավորում, առաջիկայում կանդրադառնա հանրության շրջանում բարձրացվող այս և այլ հարցերին՝ ներկայացնելով դրանց իրավական, տեխնիկական և գործնական կողմերը։

Մեկնաբանություն դաշտում ներկայացնում ենք Ասոցիացիայի խորհրդի անդամ «ՄԻԿՇԻՆ» ընկերության պարզաբանումը՝ «Երազ» թաղամասի հերթական մասնաշենքերի ավարտական և շահագործման գործընթացների ժամկետների, ինչպես նաև բնակիչներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։

06/07/2026

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Armenia-ի տաղավարում անդրադարձել է կառուցապատման ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործող և նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններին։

Ներկայացվել են «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի նախագծի հիմնական կարգավորումները, որոնք նպատակ ունեն բարձրացնել անշարժ գույքի առաջնային շուկայի թափանցիկությունը, նվազեցնել գնորդների ռիսկերը և սահմանել կառուցապատողների գործունեության առավել հստակ և կանխատեսելի չափորոշիչներ, այդ թվում՝

•⁠ ⁠կառուցապատողների համար նախատեսվող պարտադիր պահանջները,
•⁠ ⁠հրապարակային օֆերտայի կարգավորումները,
•⁠ ⁠տեղեկատվության բացահայտման պարտականությունները,
•⁠ ⁠պարտադիր ֆինանսական աուդիտի ներդրումը,
•⁠ ⁠սպառողների իրավունքների պաշտպանության նոր իրավական մեխանիզմները։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը մասնակցել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասար...
29/06/2026

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը մասնակցել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստին, որի ընթացքում քննարկվել են ոլորտում իրականացվող բարեփոխումները, ընթացիկ ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ նշելով, որ փոփոխություններն ուղղված են քաղաքաշինական գործընթացների պարզեցմանը, թվայնացմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը և կանոնների հստակեցմանը։

Ասոցիացիայի նախագահը ներկայացրել է կառուցապատողներին հուզող հարցերը՝ ընդգծելով պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդման, վարչարարության հետագա պարզեցման և կանխատեսելի քաղաքաշինական միջավայրի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև վերահաստատելով Կոմիտեի հետ շարունակական մասնագիտական համագործակցության և ոլորտային բարեփոխումների մշակման ու իրականացման գործընթացներին ակտիվ մասնակցության պատրաստակամությունը։

22/06/2026

Ինչպե՞ս է Կառուցապատողների Հայկական Ասոցիացիան համագործակցում պետության հետ։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանա...
20/06/2026

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրավերով տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունների ղեկավարները։

Քննարկման հիմնական թեման ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն էր, որով ազատականացվում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։

Կառուցապատողների հայկական ասոցիացիան կարևորում է ընդունված որոշումը՝ այն դիտարկելով որպես ոլորտի համար գործնական նշանակություն ունեցող բարեփոխում։ Նոր կարգավորման արդյունքում կառուցապատողները հնարավորություն կունենան ՀԷՑ-ի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա սեփական միջոցներով և ռեսուրսներով իրականացնել անհրաժեշտ աշխատանքները, ինչը կնպաստի գործընթացների արագացմանը, ժամկետների ավելի արդյունավետ կառավարմանը և ծրագրերի իրականացման կանխատեսելիության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեխնիկական պայմանների տրամադրման նոր մոտեցումները, կառուցված բաշխման ցանցի՝ ՀԷՑ-ին հանձնման կարգը, ինչպես նաև վարչական ընթացակարգերի պարզեցման և ներդրումային միջավայրի բարելավման հետ կապված հարցեր։

Ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն պետական մարմինների, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև շարունակական մասնագիտական երկխոսությունը և համատեղ աշխատանքը։ Նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս ժամանակին բարձրաձայնել առկա խնդիրները, գտնել գործնական լուծումներ և ձևավորել ավելի արդյունավետ կարգավորումներ։

19/06/2026

🎬Նորակառույց շենքի կառավարում։ Ի՞նչ է պետք իմանալ

Պատասխանում ենք հանրության կողմից մեզ հղված հարցերին։

16/06/2026

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է արդարադատության ոլորտի ռազմավարության նախագիծը, այդ թվում՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման, վեճերի արտադատական կարգավորման և վարչարարության արդյունավետության բարձրացման հարցերը։

Ելույթ ունենալով՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանն անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածով նախատեսված հետադարձ պահանջի (ռեգրեսի) մեխանիզմների գործնականում չկիրառման խնդրին։ Մասնավորապես, վարչական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության հետևանքով քաղաքացիներին և գործարարներին պատճառված վնասները հատուցվում են պետական կամ համայնքային բյուջեների հաշվին, մինչդեռ դրա համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ ռեգրեսի մեխանիզմները գրեթե չեն կիրառվում։
Արդյունքում վնասի ծախսային բեռը կրում են պետությունն ու համայնքները, իսկ մեղավոր պաշտոնատար անձինք, որպես կանոն, խուսափում են գույքային պատասխանատվությունից՝ չնայած օրենսդրությամբ առկա են բավարար իրավական գործիքներ նրանց պատասխանատվության ենթարկելու համար, ինչը կարող է դառնալ վարչարարության որակի և արդյունավետության բարձրացման կարևոր խթան։

Ընդգծվել է, որ առանց պաշտոնատար անձանց անձնական գույքային պատասխանատվության գործուն մեխանիզմների դժվար է ակնկալել վարչարարության որակի և արդյունավետության էական բարելավում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ հարցի համակարգային լուծումներ գտնելու նպատակով։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Հ...
15/06/2026

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Քննարկվել են ոլորտի զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու օրենսդրական կարգավորումների կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններ, այդ թվում`
•⁠ ⁠կառուցապատողների սնանկության առանձնահատկությունները կարգավորող և «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի նախագծերը,
•⁠ ⁠⁠հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործմանն ուղղված հարցեր։

Կողմերը կարևորել են պետություն-մասնավոր համագործակցության արդյունավետությունը և նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ որպես ոլորտում առավել կանխատեսելի, թափանցիկ և արդյունավետ կարգավորումների ձևավորմանը նպաստող հարթակ։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրա...
15/06/2026

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները՝ կարևորելով պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շարունակությունը։

Անդրադարձ է կատարվել՝
•⁠ ⁠զարգացման կանխատեսվող միտումներին,
•⁠ ⁠պետական մարմինների հետ Ասոցիացիայի համագործակցության հիմնական ուղղություններին,
•⁠ ⁠նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող խոչընդոտներին,
•⁠ ⁠կառուցապատման ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին` կառուցապատողների սնանկության առանձնահատկություններ սահմանող և ⁠«Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի նախագծերին։

📺 Ռեպորտաժը՝ հղմամբ - https://youtu.be/YlqjKfzxy7I?si=aVPIywKi4TdMgCDY

Address

Tsitsernakaberd Highway 8/3
Yerevan
0028

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers:

Shortcuts

Share