Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia
Call Directions Website Contact the organization

Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia 🏦 Հայաստանի բանկերի միություն
🤝 Միավորելով բանկերին` ստեղծում ենք հնարավորություններ
💡 Ֆինանսաբանկային ոլորտի նորություններ և նախաձեռնություններ

📌2026 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր  #վարկային պորտֆելը կազմել է 9,453 մլրդ դրամ...
29/10/2026

📌2026 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր #վարկային պորտֆելը կազմել է 9,453 մլրդ դրամ։

Ուշագրավ է, որ համակարգի վարկային պորտֆելը վերջին 6 տարիների ընթացքում աճել է ավելի քան 2 անգամ։

🔍 Ո՞ր ոլորտներն են առաջատար վարկավորման աճի տեմպերով՝
🏗️ Շինարարություն՝ +21․8%
🛒 Սպառողական վարկեր՝ +18․2%
🌾 Գյուղատնտեսություն՝ +16.0%

📊 Մանրամասները՝ կից ինֆոգրաֆիկաներում։

#ՀԲՄ #վարկ

28/10/2026

🎬 Հաջորդ կանգառը՝ #Գյումրի։

Նոյեմբերի 6-ին Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia-ը գալիս է Շիրակի մարզ՝ բացահայտելու տեղական բիզնեսի ներուժը, հաջողության պատմություններն ու բանկերի հետ համագործակցության նոր հեռանկարները։

📍 Գյումրի, Վարդանանց հրապարակ 1
🗓️ Նոյեմբերի 6 | 10:30

🔗 Մասնակցության համար գրանցվեք հղումով․
https://forms.gle/bmmcHh3HzCFD1C9QA

Գյումրի՛, շուտով կհանդիպենք։ 🤝

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ
Անիի համայնքապետարան Municipality of Ani
Աշոցքի համայնքապետարան

#հբմ

🤝 Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia նախագահ Դանիել Ազատյանն ընդունել է Լեհաստանի բանկերի ասոցիացիայ...
22/10/2026

🤝 Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia նախագահ Դանիել Ազատյանն ընդունել է Լեհաստանի բանկերի ասոցիացիայի գործադիր փոխնախագահ Վլադիմիր Կիցինսկուն և միջազգային համագործակցության տնօրեն Պավել Պնևսկուն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի բանկային համակարգերի զարգացման հիմնական ուղղություններին, երկու երկրների բանկերի միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ֆինանսական ոլորտի արդի մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։

🌐 Կողմերն ընդգծել են միջազգային երկխոսության կարևորությունը՝ փորձի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման և բանկային ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացման տեսանկյունից։
—
🤝 Daniel Azatyan, Chairman of UBA, welcomed Włodzimierz Kiciński, Executive Vice President of the Polish Bank Association, and Paweł Pniewski, Director of International Cooperation.

During the meeting, the parties discussed key trends in the development of the banking systems of Armenia and Poland, opportunities to strengthen cooperation between banks in the two countries, as well as current challenges and future prospects in the financial sector.

🌐 The importance of international dialogue was emphasized as a means of facilitating the exchange of experience, strengthening professional ties, and advancing joint initiatives in the banking sector.

📌ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia մարզային համաժողովը՝ Շիրակի մարզում📣...
21/10/2026

📌ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia մարզային համաժողովը՝ Շիրակի մարզում

📣 ՀԲՄ նախաձեռնությամբ ս․թ․ նոյեմբերի 6-ին #Գյումրիում կկայանա «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը, որի մեկնարկը կտրվի «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյով։

🗓️ Նոյեմբերի 6
📍 Վարդանանց հրապարակ 1, Գյումրի
⏰ Մեկնարկը՝ 10:30-ից

💡 Ի՞նչ է սպասվում․
Էքսպոն կդառնա երկխոսության հարթակ բանկային համակարգի ներկայացուցիչների և բիզնես համայնքի միջև, որոնք կներկայացնեն իրենց ծառայությունները, արտադրանքն ու առաջարկները։ 🤝

👇🏻 Սիրով սպասում ենք ինչպես Շիրակի, այնպես էլ Հայաստանի այլ մարզերի բիզնեսի ներկայացուցիչներին՝ նոր համագործակցություններ ձևավորելու համար։

🔗 Մասնակցության համար գրանցվեք հղումով․
https://forms.gle/bmmcHh3HzCFD1C9QA

Բացահայտենք մարզային բիզնեսի զարգացման նոր հեռանկարները։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ
Անիի համայնքապետարան Municipality of Ani
Աշոցքի համայնքապետարան

#ՀԲՄ

📣 Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia -ը շարունակում է մարզային համաժողովների շարքը՝ նոր հարթակ ստեղծ...
19/10/2026

📣 Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia -ը շարունակում է մարզային համաժողովների շարքը՝ նոր հարթակ ստեղծելով մարզային բիզնեսի և ֆինանսական համակարգի արդյունավետ երկխոսության համար։

📌 Հաջորդ կանգառը Շիրակի մարզն է։

📍 Վայրը՝ «Լորկե» ռեստորան (Գյումրի, Ղարսի խճուղի, 8 շենք)
⏰ Մեկնարկը՝ 15։00-ից

Նոյեմբերի 6-ին #Գյումրիում կկայանա «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը, որի նպատակն է՝
🔹 Վերհանել մարզի ՓՄՁ ոլորտի խնդիրները,
🔹 Ներկայացնել ոլորտի աջակցմանն ուղղված ֆինանսական գործիքակազմը՝ ՀՀ առևտրային բանկերի, պետական օժանդակության ծրագրերի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով,
🔹 Քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները մարզային բիզնեսի համար։

🔗 Մասնակցության համար գրանցվեք հղումով․
https://forms.gle/bmmcHh3HzCFD1C9QA

🤝🏻 Միացե՛ք քննարկումներին և բացահայտե՛ք մարզային բիզնեսի զարգացման նոր հեռանկարները։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջ
Աշոցքի համայնքապետարան
Անիի համայնքապետարան Municipality of Ani

#ՀԲՄ

📌 ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը մասնակցել է Acba bank OJSC -ի «Համապատասխանության և էթիկայի շաբաթ» խորագրով միջոցառմանը՝ ն...
16/10/2026

📌 ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը մասնակցել է Acba bank OJSC -ի «Համապատասխանության և էթիկայի շաբաթ» խորագրով միջոցառմանը՝ նվիրված էթիկայի և վարքագծի ժամանակակից միտումներին ու մարտահրավերներին:

🤝🏻 Միջոցառումը միավորել էր ֆինանսաբանկային ոլորտի շահակիցներին, գործընկերներին, բանկի աշխատակիցներին, բաժնետերերին և հրավիրյալ փորձագետներին:

Միջոցառման շրջանակում կայացավ փորձագիտական պանելային քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գլոբալ կարգավորող պահանջներին և միջազգային միտումներին, կազմակերպչական բարեվարքությանն ու կորպորատիվ մշակույթի ամրապնդմանը, ինչպես նաև ֆինանսական համակարգում էթիկական առաջնորդությանն ու թափանցիկության ապահովման նորարարական մոտեցումներին։

🔍 Ոլորտային նմանատիպ նախաձեռնություններն էապես նպաստում են բանկային համակարգում էթիկական բարձր չափանիշների պահպանմանն ու վստահելի գործընկերային միջավայրի զարգացմանը:

#ՀԲՄ

📊 ՀՀ բանկային համակարգը՝ 2026թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով2026 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանի առևտր...
16/10/2026

📊 ՀՀ բանկային համակարգը՝ 2026թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով

2026 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանի առևտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները շարունակել են աճել։

🔹2 317 մլրդ ՀՀ դրամ՝ ընդհանուր կապիտալը (+7.8%)
🔹14 464 մլրդ ՀՀ դրամ՝ ընդհանուր ակտիվները (+13.0%)
🔹9 026 մլրդ ՀՀ դրամ՝ վարկային ներդրումները (+17.5%)
🔹8 852 մլրդ ՀՀ դրամ՝ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները (+19.2%)

💰2026թ-ի 3-րդ եռամսյակում բանկային համակարգի շահույթը կազմել է 334 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.6%-ով։

#ՀԲՄ

🌐 ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը հանդես կգա որպես բանախոս Tbilisi Finance Summit 2026 միջազգային գագաթնաժողովում։📍Հոկտեմբեր...
15/10/2026

🌐 ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը հանդես կգա որպես բանախոս Tbilisi Finance Summit 2026 միջազգային գագաթնաժողովում։

📍Հոկտեմբերի 27–28-ին Թբիլիսիում կայանալիք գագաթնաժողովը կանդրադառնա ֆինանսական ենթակառուցվածքների զարգացմանը, նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը և տարածաշրջանային ֆինանսական համագործակցության հեռանկարներին։

Վրաստանի ազգային բանկի և -ի համակազմակերպմամբ անցկացվող միջոցառման օրակարգում են Միջին միջանցքի (Middle Corridor) ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման հաջորդ փուլը, վճարային համակարգերի ինտեգրումը, թոքենացված ակտիվներն ու թվային ինքնությունը, ինչպես նաև արհեստական բանականության կառավարման սկզբունքները։

🤝Գագաթնաժողովը միջազգային հարթակ է ֆինանսական ոլորտի արդի զարգացումները քննարկելու, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորման համար։
—-

🌐 Daniel Azatyan, Chairman of Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia, will serve as a speaker at the Tbilisi Finance Summit • თბილისის ფინანსური სამიტი 2026.

📍Taking place in Tbilisi on October 27–28, the summit will focus on the development of financial infrastructure, the application of innovative technologies, and prospects for regional financial cooperation.

Co-organized by the საქართველოს ეროვნული ბანკი • National Bank of Georgia and GFTN, the event’s agenda covers the next phase of financial infrastructure development for the “Middle Corridor,” the integration of payment systems, tokenized assets and digital identity, as well as principles for the governance of artificial intelligence.

🤝 The summit serves as an international platform for discussing current developments in the financial sector, exchanging expertise, and fostering new collaborations.

#ՀԲՄ

📈 Բանկային ոլորտում մասնագիտական առաջընթացը սկսվում է կառավարչական հմտությունների զարգացումից և առաջնորդական մտածողությո...
15/10/2026

📈 Բանկային ոլորտում մասնագիտական առաջընթացը սկսվում է կառավարչական հմտությունների զարգացումից և առաջնորդական մտածողությունից։

📣 Հայաստանի բանկերի միությունը և European Financial Planning Association (EFPA Europe)-ը ներկայացնում են «EFPA Branch Manager․ Մասնաճյուղի կառավարիչ» #միջազգային որակավորման ծրագիրը․ նախապատրաստական դասընթացի նոր խմբի մեկնարկը՝ նոյեմբերի 11-ից։

📌 Ծրագիրը հնարավորություն է տալիս զարգացնելու մասնագիտական և առաջնորդական հմտությունները՝ ամրապնդելով կառավարման ու վաճառքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ կարողությունները։

📚 Ծրագրի տևողությունը՝ 35 ժամ
▪️ 21 ժամ՝ առկա դասընթացներ Yerevan Business School -ում
▪️ 14 ժամ՝ ինքնուսուցում LIFE թվային հարթակի միջոցով։

Քննությունը հաջողությամբ հանձնած մասնակիցները կստանան UBA & EFPA Europe միջազգային որակավորման հավաստագիր։

🚀 Պատրա՞ստ եք մասնագիտական հաջորդ քայլին։ Զարգացրեք և ամրապնդեք ձեր կառավարչական հմտությունները, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում առաջնորդ դառնալու համար։

🔗 Գրանցման համար՝
https://forms.gle/iW3w1EMQzvRqAWk66

📩 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ [email protected]
☎️ +374 99 52 77 31։

#հբմ

🗣️ Ինչպե՞ս դարձնել խոսքը ազդեցիկ, հաղորդակցությունը՝ արդյունավետ, իսկ բանակցությունները՝ առավել համոզիչ։Հայաստանի բանկեր...
15/10/2026

🗣️ Ինչպե՞ս դարձնել խոսքը ազդեցիկ, հաղորդակցությունը՝ արդյունավետ, իսկ բանակցությունները՝ առավել համոզիչ։

Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia-ը ներկայացնում է «Խոսքի ուժը և ազդեցության արվեստը․ հոգեբանական ազդեցություն և արդյունավետ փոխազդեցություն» խորագրով դասընթացը։

👤Դասընթացավար՝ Artur Hakobyan
Grow Business School-ի հիմնադիր

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝
🔹Զարգացնելու հաղորդակցման և բանակցությունների վարման հմտությունները,
🔹Տիրապետելու հոգեբանական ազդեցության մեթոդներին,
🔹Արդյունավետ կառավարելու կոնֆլիկտները։

📅 Նոյեմբերի 17, 18, 19
🕡 18:30–21:00
📝 Գրանցում՝ https://forms.gle/1S9G8qMaZ7breqi89

Լրացուցիչ տեղեկությունների համար՝
📩 [email protected]
📞 +374 99 52 77 31 :

#հբմ

Address

Կորյունի 19Ա
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+37410527731

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia:

Shortcuts

Share