«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ
Call Directions Website Contact the organization

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ “Special Art Center for Children” is an inclusive educational center for diverse children. Center has 145 art clubs in Yerevan and regions of Armenia.

“Special Art Center for Children” NCSO is an extracurricular educational center, where diverse children with disabilities, special conditions of education and orphanս receive free artistic education. Children in our center reveal their abilities thus gaining primary professional and visual arts education. Besides being an educational institute organization also organize various festivals and inclusive events. The center is under the Ministry of Education, Science, Culture and Sports

Address: Yerevan Isahakyan 28, 009 Armenia
Email address: [email protected]

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպությունն արտադպրոցական ուսումնական հաստատություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ, որտեղ
երեխաները (հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ
պայմանների կարիք ունեցող) ստանում են անվճար գեղարվեստական կրթություն:
Կենտրոնում գործում են 145 խմբակներ՝ երգ, պար, թատրոն, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն,
իրականացվում են նաև տարատեսակ ներառական ծրագրեր, միջոցառումներ, փառատոներ:
Հասցե՝ Իսահակյան 28, 009 Հայաստան, Երևան
Էլ. հասցե [email protected]

🌟Վերջին տարիների ընթացքում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի Բոհեմ կամերա...
08/10/2026

🌟Վերջին տարիների ընթացքում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի համագործակցությունը վերածվել է ամուր, արդյունավետ և ջերմ բարեկամության: Մեր համատեղ տեսլականի հիմքում մեկ պարզ, բայց կարևոր գաղափար է՝ յուրաքանչյուր երեխա պետք է լինի մշակութային կյանքի լիարժեք մասնակիցն ու ստեղծագործողը:

✨Այս բարեկամության վառ ապացույցներից էր մասնաճյուղի սաների ներառումը «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն: Վանաձորի մասնաճյուղի սաները համատեղ հանդես եկան Հերիքնազ Բաղդասարյանի բեմադրած «Ցանկապատ» ներկայացման մեջ՝ ապացուցելով, որ արվեստը չունի սահմաններ:

🌸ԵՀՍԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Սուսաննա Ապրեսյանի և Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանի ջանքերն ուղղված են երեխաների համար նոր, ներառական ու հետաքրքիր նախագծերի ստեղծմանը:
Թատրոնի տնօրենի հրավերով՝ մասնաճյուղի մանկավարժներն ու սաները Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում դիտեցին «Հրաշագործ ծաղիկը» ներկայացումը: Այս գեղեցիկ նախաձեռնությունը երեխաներին պարգևեց վառ ու դրական հույզերով լի օր:

07/10/2026

Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորանք՝ ԵՀՍԿ Վանաձորի մասնաճյուղի կողմից 👩🏻‍🏫 📚

Սիրելի’ մանկավարժներ, շնորհավորում ենք բոլորիդ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ ցանկանալով անսպառ ուժ և եռանդ՝ Ձե...
05/10/2026

Սիրելի’ մանկավարժներ, շնորհավորում ենք բոլորիդ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ ցանկանալով անսպառ ուժ և եռանդ՝ Ձեր առաքելությունը կատարելու կարևոր ճանապարհին 🎉🎊

✨ ՆՎԻՐՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ․ ՄԵՐ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ ✨  🌺 Լամարա Հաջյանի ղեկավարությամբ ԵՀՍԿ Սպիտակի մասնաճյուղն ապրում ...
01/10/2026

✨ ՆՎԻՐՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ․ ՄԵՐ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ ✨

🌺 Լամարա Հաջյանի ղեկավարությամբ ԵՀՍԿ Սպիտակի մասնաճյուղն ապրում է ստեղծագործական ու ջերմ կյանքով։ Նրա անսպառ էներգիան ապահովում է մասնաճյուղի յուրաքանչյուր նախագծի հաջողությունը։ Տիկին Լամարայի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը երեխաների նկատմամբ կենտրոնում ձևավորում են ապահով ու բարի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր սան իրեն սիրված ու կարևորված է զգում:
💫 Շնորհակալ ենք, սիրելի՛ տկն Հաջյան, Ձեր նվիրվածության, պատրաստակամության և Սպիտակի մեր թիմը սիրով ու պատասխանատվությամբ ղեկավարելու համար։

🌸 ԵՀՍԿ Սպիտակի մասնաճյուղի սոցիալական մանկավարժ Նարինե Դանիելյանը մարմնավորում է այն իսկական մտավորականին, ում մեղմությունն ու հավասարակշիռ վերաբերմունքը վստահություն են ներշնչում բոլորին։ Նա իմաստուն ուղեկից է, ով օգնում է մեր սաներին՝ հաղթահարել կյանքի դժվարություններն ու գտնել իրենց ճշմարիտ ուղին։
☀️️ Շնորհակալ ենք, սիրելի՛ Նարինե, Ձեր իմաստնության, լայնախոհության և այն լույսի համար, որով առաջնորդում եք երեխաներին՝ սովորեցնելով լինել ուժեղ և արժանապատիվ:

🖌️ ԵՀՍԿ Սպիտակի մասնաճյուղի նկարչության մանկավարժ Նաիրին իր զուսպ կեցվածքով ու մարդկային ջերմությամբ իսկույն համակրանք է շահում։ Նա աչքի է ընկնում սաների ու շրջապատի նկատմամբ անսահման հոգատարությամբ՝ իր խորը գիտելիքները երեխաներին փոխանցելով համեստորեն և մեծ սիրով։
🌿 Շնորհակալ ենք, սիրելի՛ Նաիրի, Ձեր սրտացավ աշխատանքի և մեր սաներին գույների աշխարհն ուշադրությամբ ու ջերմությամբ բացահայտելու համար:

🎨 ԵՀՍԿ դեկորատիվ-կիրառական արվեստի մանկավարժ Անահիտ Ազատյանն այնպիսի վարպետ է, ում մասին իսկապես կարելի է ասել՝ «ոսկե ձեռքեր» ունի։ Նրա ուղղորդմամբ ԵՀՍԿ Սպիտակի մասնաճյուղում մեր սաների պատրաստած տիկնիկներն ու ձեռագործ աշխատանքները աչքի են ընկնում բացառիկ նրբագեղությամբ։ Անահիտն իր հմտությունները մեծ նվիրումով փոխանցում է երեխաներին՝ սովորեցնելով սեփական ձեռքերով գեղեցկություն ստեղծել։
✨ Շնորհակալ ենք, սիրելի՛ Անահիտ, Ձեր անսպառ երևակայության, կազմակերպվածության և մեր սաների մեջ արարելու սեր սերմանելու համար:

🎭 ԵՀՍԿ թատերական խմբակի մանկավարժ Հրաչուհի Լոռեցյանն աչքի է ընկնում բեմական վառ կեցվածքով, արտիստիզմով և խոսքի գեղեցիկ մատուցմամբ։ Իր թարմ էներգիայով, ստեղծագործական մոտեցմամբ ու պատասխանատվությամբ նա ԵՀՍԿ Սպիտակի մասնաճյուղում ստեղծում է անկաշկանդ միջավայր՝ նպաստելով մեր սաների ինքնարտահայտմանն ու երևակայության զարգացմանը։
🕊️ Շնորհակալ ենք, սիրելի՛ Հրաչուհի, Ձեր նվիրվածության, ստեղծագործական ավյունի և երեխաների մեջ թատերարվեստի նկատմամբ սեր ու ինքնավստահություն ներշնչելու համար:
#ԵՀՍԿ #ԱմսվաՀոբելյարներ #արվեստիկրթություն

🪆 ԵՀՍԿ Աբովյանի մասնաճյուղի տիկնիկագործության խմբակի խմբակավար Մարուսյա Սիմոնյանն աչքի է ընկնում իր անսպառ ստեղծարարությ...
01/10/2026

🪆 ԵՀՍԿ Աբովյանի մասնաճյուղի տիկնիկագործության խմբակի խմբակավար Մարուսյա Սիմոնյանն աչքի է ընկնում իր անսպառ ստեղծարարությամբ ու նորարարական լուծումներով։ Նա կարողանում է միշտ վառ պահել երեխաների հետաքրքրությունը, իր յուրահատուկ մոտեցմամբ իր շուրջը միավորել և «սոսնձել» նրանց կենտրոնին։ Մեր սաները մեծ ձգտումով են հաճախում նրա դասերին՝ ստեղծագործելով ու միաժամանակ վայելելով դասապրոցեսը:
💫 Շնորհակալ ենք, սիրելի՛ Մառա, Ձեր ինքնատիպ մտածողության, ջերմության և մեր սաներին արվեստի ու կենտրոնի շուրջը միավորելու համար:

🌼 ԵՀՍԿ Վանաձորի մասնաճյուղի գրական-ստեղծագործական խմբակի երկարամյա մանկավարժ Ալմարա Մելիքջանյանն իր գործին նվիրված է անմնացորդ։ Նրա հոգատարությունն ու սերը երեխաների նկատմամբ անսահման են, ինչի շնորհիվ էլ նա վայելում է թե՛ սաների, թե՛ ողջ անձնակազմի անկեղծ սերն ու հարգանքը։ Ալմարայի ստեղծագործ միտքն ու յուրաքանչյուր երեխայի աջակցելու պատրաստակամությունը կենտրոնում ձևավորում են ոգեշնչող և աշխույժ մթնոլորտ։
☀️ Շնորհակալ ենք, սիրելի՛ Ալմարա, Ձեր տարիների վաստակի, աննկուն աշխատանքի և Ձեր լուսավոր տեսակի համար։

🎭 ԵՀՍԿ մնջախաղի խմբակի մանկավարժ Ռոբերտ Ծատուրյանը նվիրական առաքելություն է իրականացնում Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնում։ Նրբանկատ,
մանրակրկիտ ու խորքային մոտեցմամբ Ռոբերտը կարողանում է գտնել սաների հետ հաղորդակցվելու ուրույն լեզուն՝ նրանց բերելով արվեստի աշխարհ և օգնելով զգալ ու գնահատել բեմի իսկական արժեքը։
🕊️ Շնորհակալ ենք, սիրելի՛ Ռոբերտ, Ձեր մանկավարժական բարձր որակների և մեր սաներին մնջախաղի միջոցով ինքնարտահայտման լեզու պարգևելու համար:

🪘 ԵՀՍԿ Ստեփանավանի մասնաճյուղի դհոլի խմբակավար Արթուր Չիլինգարյանն աչքի է ընկնում բարձր կարգապահությամբ ու կազմակերպչական ձիրքով։ Նա մեծ էնտուզիազմով է աշխատում 30 տղաների հետ՝ ձևավորելով ամուր թիմային ոգի և սերտորեն համագործակցելով ծնողների հետ։
🌟 Շնորհակալ ենք, սիրելի՛ Արթուր, Ձեր հետևողական աշխատանքի, մեր սաներին ազգային ռիթմերի շուրջ միավորելու և նրանց մեջ թիմային պատասխանատվություն սերմանելու համար:

ԵՀՍԿ Աբովյանի մասնաճյուղի դհոլի խմբակի խմբակավար Ալբերտ Սիմոնյանն աչքի է ընկնում պատրաստվածությամբ ու իր գործին անմնացորդ հավատարմությամբ։ Նա վայելում է թե՛ գործընկերների, թե՛ սաների մեծ սերն ու հարգանքը։ Ալբերտը կարողանում է իր շուրջը միավորել Աբովյան համայնքի պատանիներին՝ նրանց փոխանցելով ազգային երաժշտության ռիթմերն ու սերը։
✨ Շնորհակալ ենք, սիրելի՛ Ալբերտ, Ձեր պատասխանատու աշխատանքի, նվիրվածության և Աբովյանի մեր սաներին ազգային արվեստի շուրջ համախմբելու համար:
#ԵՀՍԿ #ԱմսվաՀոբելյարներ #արվեստիկրթություն
ը

Շնորհավո՛ր Անկախության 35-րդ տարեդարձդ, Հայաստա՛ն։🕊️ Թող մեր երկրի երկինքը միշտ խաղաղ լինի, յուրաքանչյուր օրը լցվի հույս...
21/09/2026

Շնորհավո՛ր Անկախության 35-րդ տարեդարձդ, Հայաստա՛ն։

🕊️ Թող մեր երկրի երկինքը միշտ խաղաղ լինի, յուրաքանչյուր օրը լցվի հույսով, ջերմությամբ ու պայծառ գույներով, իսկ մեր երեխաների ճանապարհը՝ լի ստեղծագործական թռիչքներով ու նոր հորիզոններով։ 🎨

✨ Խաղաղություն, սեր ու անսպառ արարում մեր հայրենիքին։ ❤️

10/09/2026

👨‍🚒🚒ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐԸ՝ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՁԵՎԱՉԱՓՈՎ

🚨 Ուսումնական վարժանքներ, առաջին օգնության դասընթաց և տոնական համերգային ծրագիր․ յուրահատուկ միջոցառմամբ ԵՀՍԿ Ստեփանավանի մասնաճյուղում շնորհավորեցինք մեր անվախ փրկարարներին՝ մասնագիտական տոնի առթիվ։

✨ Շնորհակալ ենք՝ ձեր անձնվեր աշխատանքի և ամեն վայրկյան կյանքեր փրկելու պատրաստակամության համար, սիրելի՛ փրկարարներ։
#ՓրկարարիՕր #ԵՀՍԿ #Ստեփանավան #ԱռաջինՕգնություն

✨ «Փարաջանովի հանճարեղության արմատները» | Յուրի Մեչիտով«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում կայացավ հանդիպում լ...
06/09/2026

✨ «Փարաջանովի հանճարեղության արմատները» | Յուրի Մեչիտով
«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում կայացավ հանդիպում լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հետ։ Փարաջանովյան աշխարհ, կադրից այն կողմ մնացած պատմություններ ու անկրկնելի հիշողություններ։
📸 Կադրեր հանդիպումից

Address

Isahakyan 28
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37455991919

Alerts

Be the first to know and let us send you an email when «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ:

Shortcuts

Share