Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich

Anrufen Wegbeschreibung Website Kontaktieren Sie die Organisation

Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich Die offizielle Facebook-Präsenz der Armenisch-Apostolischen Kirchengemeinde Österreich! Սուրբ Հռրիփսիմէ, Հայ Առաքելական Եկեղեցի, Վիեննա, Ավստրիա

01/11/2026
Ընթերցում Սուրբ ԳրքիցԱվետարան ըստ Հովհաննեսի 15.17-2517 Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: 18 Եթէ աշխարհը ձեզ ատու...
29/10/2026

Ընթերցում Սուրբ Գրքից

Ավետարան ըստ Հովհաննեսի 15.17-25

17 Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: 18 Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: 19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: 20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն: 21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: 22 Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: 23 Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24 եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: 25 Եւ այդ՝ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին:

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ Ավետարան ըստ Մատթեոսի 19.27-2927 Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թ...
26/10/2026

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

Ավետարան ըստ Մատթեոսի 19.27-29

27 Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: 28 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: 29 Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի:

ՉՈՐՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ✨ Այսօր մեր Սուրբ Եկեղեցին հիշատակում է չորս Ավետարանիչներին՝ Սուրբ Մատթեոսին, Սուրբ...
17/10/2026

ՉՈՐՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

✨ Այսօր մեր Սուրբ Եկեղեցին հիշատակում է չորս Ավետարանիչներին՝ Սուրբ Մատթեոսին, Սուրբ Մարկոսին, Սուրբ Ղուկասին և Սուրբ Հովհաննեսին, ովքեր իրենց սուրբ գրիչներով մեզ փոխանցեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի, ուսուցման, հրաշքների, չարչարանքների և Սուրբ Հարության լուսավոր ավետիսը։

Նրանց ավետարանական խոսքը դարեր շարունակ լուսավորում է մարդկային հոգիները՝ առաջնորդելով դեպի հավատք, հույս և սեր։ Նրանց միջոցով մեզ է հասնում Աստծո կենդանի խոսքը՝ հրավիրելով ճանաչել Քրիստոսին, ապրել Նրա պատգամներով և մեր կյանքով վկայել Նրա լույսի մասին։

🙏 Թող Սուրբ Ավետարանիչների բարեխոսությամբ Տերը զորացնի մեր հավատքը, իմաստություն պարգևի մեր սրտերին և Իր խաղաղությամբ լցնի մեր ընտանիքներն ու մեր Հայրենիքը։

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար»։ (Սաղմոս 118։105)

Ընթերցում Սուրբ ԳրքիցԱվետարան ըստ Մարկոսի 13։24-37Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսին...
16/10/2026

Ընթերցում Սուրբ Գրքից

Ավետարան ըստ Մարկոսի 13։24-37

Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ։ 25Եւ աստղերը երկնքից վայր պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն։ 26Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ 27Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը»։ 28«Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. 29նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ։ 30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուեն։31Երկինք ու երկիր կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։32«Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը։33Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. 34ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կը տայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը, եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի։ 35Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ։ 36Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի։ 37Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք

12/10/2026

Little Singers of Armenia tour to Austria
October 21-28

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ«Մեր լեզուն ճանապարհ է դեպի հավերժություն, գրավական՝ մեր ինքնության, Նոյան տապան` մեր փրկության, լու...
10/10/2026

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ

«Մեր լեզուն ճանապարհ է դեպի հավերժություն, գրավական՝ մեր ինքնության, Նոյան տապան` մեր փրկության, լուսաստղ` մեր լինելության»:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում առանձնահատուկ տեղ ունի Թարգմանչաց տոնը, որը նվիրված է հայոց գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, Սուրբ Սահակ Պարթևին և հայ թարգմանչական դպրոցի երախտավորներին։

V դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը դարձավ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային վերածննդի սկիզբը։ Դրա շնորհիվ Սուրբ Գիրքը թարգմանվեց հայերեն, քրիստոնեական հավատքը հասանելի դարձավ ժողովրդին իր մայրենի լեզվով, իսկ հայ մշակույթն ու գրականությունը ստացան զարգացման նոր ընթացք։

Սուրբ Սահակ Պարթևի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների ջանքերով ձևավորվեց հայ թարգմանական դպրոցը, որի շնորհիվ հայերեն թարգմանվեցին Սուրբ Գիրքը և ժամանակի կարևոր հոգևոր ու գիտական երկեր։

Առաջին նախադասությունը եղավ Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանված հատվածը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որը տևեց ընդհանուր առմամբ 30 տարի և ճանաչվեց իբրև
«Թարգմանությունների թագուհի»:

Թարգմանչաց տոնը մեզ համար ոչ միայն անցյալի մեծագույն ձեռքբերումների հիշատակություն է, այլև հիշեցում է, որ մայրենի լեզուն, հավատքը և հոգևոր ժառանգությունը մեր ինքնության անբաժանելի մասն են։ Մեր սրբազան առաքելությունն է պահպանելու մեր մայրենի լեզուն, արժևորելու հոգևոր ժառանգությունը և այն անաղարտ փոխանցելու գալիք սերունդներին։

Kirchen: Kein Nachlassen beim Klimaschutz
08/10/2026

Kirchen: Kein Nachlassen beim Klimaschutz

Vollversammlung des Ökumenischen Rates der Kirchen in Österreich (ÖRKÖ) tagte zu Fragen des Klima- und Umweltschutzes - Eisenstädter Bischof Zsifkovics und evangelische Bischöfin Richter neu im ÖRKÖ-Vorstand

06/10/2026
ԸՆԹԵՐՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑԱվետարան ըստ Ղուկասի 12.32-4032 Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայու...
06/10/2026

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ

Ավետարան ըստ Ղուկասի 12.32-40

32 Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 35 Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»:

Adresse

Kolonitzgasse 11
Wien
1030

Öffnungszeiten

Samstag 09:00 - 13:30
Sonntag 11:00 - 13:30

Telefon

+4317180965

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Kontaktieren Sie Die Organisation

Nachricht an Armenisch-Apostolische Kirchengemeinde Österreich senden:

Teilen

Gemeinnützige Organisationen in der Nähe