«ՋԱՀ» Զարգացման հիմնադրամ

Directions

«ՋԱՀ» Զարգացման հիմնադրամ JAH

🌍 GLOBAL LEADERSHIP PROGRAM (GLP)Սա պարզապես դասընթաց չէ․ սա հնարավորություն է՝ ներդրում կատարելու քո զարգացման, մտածելա...
17/10/2026

🌍 GLOBAL LEADERSHIP PROGRAM (GLP)

Սա պարզապես դասընթաց չէ․ սա հնարավորություն է՝ ներդրում կատարելու քո զարգացման, մտածելակերպի ու ապագայի մեջ։

✨ Ի՞նչ ես ստանալու։
🔹 Առաջնորդության նոր հմտություններ
🔹 Ինքնաճանաչում և անձնային աճ
🔹 Ավելի արդյունավետ մտածելու և գործելու մոտեցումներ
🔹 Նոր գիտելիքներ ու ոգեշնչող միջավայր

📅 Հոկտեմբերի 22, 23, 24
🕓 Ժամը՝ 16:00–19:00
📍 Երևան, Երզնկյան 63

💰 Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ
Վերջնաժամկետը՝ մինչև հոկտեմբերի 20-ը

⏳ Մի՛ հետաձգիր քո զարգացումը։ Լավագույն ներդրումներից մեկը քո մեջ ներդրումն է։

📲 Գրանցվիր հենց հիմա.

https://forms.gle/pEgLnSa9LFdcrmwv5

«ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ» Ինտերակտիվ սեմինարների շարք «ՋԱՀ» զարգացման հիմնադրամում Ցանկանո՞ւմ եք ավելի խոր...
05/10/2026

«ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ»
Ինտերակտիվ սեմինարների շարք
«ՋԱՀ» զարգացման հիմնադրամում

Ցանկանո՞ւմ եք ավելի խորը ճանաչել ինքներդ ձեզ, արդյունավետ կառավարել ձեր էմոցիաներն ու սթրեսը և ձեռք բերել անձնային աճի գործնական հմտություններ։

«ՋԱՀ» զարգացման հիմնադրամը հրավիրում է մասնակցելու 2-ամսյա ինտերակտիվ սեմինարին, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ինքնազարգացման և էմոցիոնալ ինտելեկտի բարձրացման։

🎯 Ի՞նչ է սպասվում մասնակիցներին
🔹 Ինքնագիտակցության և ինքնաճանաչման խորքային իմացություն
🔹 Էմոցիաների, մտքերի և վարքի արդյունավետ ինքնակառավարման տեխնիկաներ
🔹 Գործնական վարժություններ, ինտերակտիվ քննարկումներ և թիմային աշխատանք
🔹 Ապահով, աջակցող և զարգացնող միջավայր

📅 Ծրագրի ձևաչափը
• Տևողությունը՝ 2 ամիս
• Հոկտեմբերի 12- ից նոյեմբերի 30 ը
• Հանդիպումների քանակը՝ 8 հանդիպում (շաբաթական 1 անգամ)
• Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2.5 ժամ
• Վայրը՝ «ՋԱՀ» զարգացման հիմնադրամ

⚠️ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ
❌ Տեղերը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ (արտադրողական ու անհատական մոտեցում ապահովելու համար)։
✅ Մասնակցությունը՝ «ՄԻԱՅՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ»։

📩 Գրանցման և մանրամասների համար․
Գրեք մեր էջին (Message) կամ զանգահարեք՝ 📞 093 97 98 20

📍 Անցկացման վայրը՝ «ՋԱՀ» զարգացման հիմնադրամ, Երզնկյան 63

16/07/2026

#Ուսանող #ճամբար

 #Քոհաջողությանբանալին 🔐17-30 տարեկան երիտասարդների համար 🥳 Մեկնարկում ենք տարվա 2-րդ  սեմինար ճամբարը. Օգոստոս 7,8,9  տ...
15/07/2026

#Քոհաջողությանբանալին 🔐

17-30 տարեկան երիտասարդների համար 🥳

Մեկնարկում ենք տարվա 2-րդ սեմինար ճամբարը.

Օգոստոս 7,8,9 տեղի կունենա ՀԱՏՈՒԿ 3 օրյա ճամբար/սեմինար ուսանողների համար՝ Հանքավանի «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրում…🔥

🔹Թիմային աշխատանք և TeamBulding ✊🏻
🔹Ինտելեկտուալ և հետաքրքիր խաղեր 🧠
🔹 Ինքնաճանաչում և ինքնաբացահայտում
🔹Հանդիպումներ Հաջողության հասած, Ճանաչված և սիրված մարդկանց հետ 🗣️
🔹 Նոր ծանոթություններ և ընկերներ 👥
🔹 Անմոռանալի հանգիստ գեղեցիկ բնության գրկում🏸⚽️
🔹 Խարույկի շուրջ հետաքրքիր քննարկումներ ( 🎸 + 🌭) և շատ այլ անակնկալներ.

‼️Արժեքը կազմում է ՝ 75000 դրամ, որից 55000 դրամը կսուբսիդավորվի «Ջահ» Զարգացման հիմնադրամի կողմից, իսկ 20000 դրամը կվճարի մասնակիցը. ✅

Արժեքը ներառում է՝
🔹 3 անգամյա համե՜ղ սնունդ 🥪🥓
🔹 Գիշերակաց
🔹 Տեղափոխում 🚌

😍Շտապե՜ք մասնակցել Հայաստանում նմանը չունեցող այս բացառիկ ճամբարին, քանի որ տեղերը ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ են.

Գրանցվելու համար՝ +
Մանրամասն տեղեկությունների համար՝

📲 098153799
📲+ 374 055152799

Սիրով կսպասե՜նք ❤️

Ինտերակտիվ սեմինար«Սթրեսի և ճգնաժամի կառավարումը հարաբերություններում  Մաս 2Սթրեսից հետո հուզական կապի վերականգնում»Սթրե...
29/03/2026

Ինտերակտիվ սեմինար

«Սթրեսի և ճգնաժամի կառավարումը հարաբերություններում
Մաս 2
Սթրեսից հետո հուզական կապի վերականգնում»

Սթրեսը կարող է անցնել,
բայց դրա հետևանքները հաճախ մնում են հարաբերությունների մեջ։

Լռություն, հեռացում, չլսված լինելու զգացում․․․
և երբեմն՝ զգացում, որ արդեն նույնը չէ։

Այս սեմինարը հենց այդ փուլին է նվիրված՝
երբ պետք է ոչ միայն հաղթահարել ճգնաժամը,
այլ վերականգնել կապը։

Այս սեմինարը կօգնի ձեզ․

✅ հասկանալ՝ ինչպես է սթրեսը ազդում հուզական կապի վրա
✅ ճանաչել ձեր հարաբերության
«վեճի ցիկլը»
✅ տարբերել մակերեսային կոնֆլիկտը և խորքային հուզական կարիքը
✅ սովորել անվտանգ և բաց հաղորդակցություն
✅ վերականգնել վստահությունն ու մտերմությունը

Սեմինարի ընթացքում՝

🔹 գործնական վարժություններ
🔹 զույգային և անհատական ռեֆլեկցիա
🔹 կիրառելի հոգեբանական գործիքներ

Սեմինարը կվարի հոգեբան՝ Հռիփսիմե Բաղդասարյանը

📅Մարտի 31 ին
📍 Երզնկյան 63
🕒 19:30-21։00
📩 Գրանցում՝ 093 979820

📣Ինտերակտիվ սեմինար«Սթրեսի և ճգնաժամի կառավարումը հարաբերություններում»Երբ սթրեսը մեծանում է, հաճախ առաջինը տուժում են հ...
22/02/2026

📣Ինտերակտիվ սեմինար

«Սթրեսի և ճգնաժամի կառավարումը հարաբերություններում»

Երբ սթրեսը մեծանում է, հաճախ առաջինը տուժում են հարաբերությունները։
Վեճերը շատանում են, մտերմությունը նվազում, իսկ հասկանալու փոխարեն մարդիկ սկսում են հեռանալ իրարից։

Այս ինտերակտիվ սեմինարը կօգնի ձեզ․

✅ հասկանալ սթրեսի ազդեցությունը հարաբերությունների վրա
✅ սովորել ճգնաժամերի հաղթահարման հոգեբանական գործիքներ
✅զարգացնել առողջ հաղորդակցություն
✅ վերականգնել մտերմությունն ու վստահությունը

📅 Օր և ժամ

Փետրվարի 28

🕕 18:00 – 20:00

📍 Վայր
Երզնկյան 63

👩‍🏫 Սեմինարը կվարի

Հռիփսիմե Վ. Բաղդասարյան
հոգեբան հոգեթերապևտ

💬 Մասնակցությունը կօգնի ձեզ

- նվազեցնել սթրեսը հարաբերություններում
- կանխել կոնֆլիկտների խորացումը
- սովորել գործնական հոգեբանական հմտություններ

📩 Տեղերը սահմանափակ են

Գրանցվեք նախապես։

Զանգահարելով՝

☎️ 093979820

20/02/2026

Կայացավ ուսումնական պրակտիկա մագիստրատուրայի ուսանողների համար

Վերջին երկու շաբաթների ընթացքում իրականացվեց ուսումնական պրակտիկա Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի մագիստրատուրայի ուսանողների մասնակցությամբ։

Պրակտիկան նպատակ ուներ խորացնել ուսանողների կիրառական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները՝ արտթերապիայի մեթոդների կիրառման միջոցով։ Աշխատանքային գործընթացում ուսումնասիրվեցին բազային հոգեբանական պահանջմունքները, հուզական արձագանքների գիտակցումը և ներքին ռեսուրսների ինքնագնահատման մեխանիզմները։

Նման ձևաչափերը կարևոր հարթակ են տեսական գիտելիքների գործնականացման և ապագա մասնագետների մասնագիտական ինքնության ձևավորման համար։

«ՋԱՀ» զարգացման հիմնադրամը կազմակերպում է ամենամյա մասնագիտական սեմինար«Մտածողության ճանաչում և փոփոխություն․կոգնիտիվ աղ...
13/01/2026

«ՋԱՀ» զարգացման հիմնադրամը կազմակերպում է ամենամյա մասնագիտական սեմինար

«Մտածողության ճանաչում և փոփոխություն․
կոգնիտիվ աղճատումների դերը հոգեբանական բարեկեցության մեջ»

Սեմինարը նախատեսված է՝
հոգեբանների, խորհրդատուների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների
և հոգեբանության ավագ կուրսի ուսանողների համար։

Սեմինարի ընթացքում կքննարկվեն՝
✅ ավտոմատ մտքերի և կոգնիտիվ աղճատումների տեսական հիմքերը

✅ դրանց դերը հույզերի, վարքի և մասնագիտական աշխատանքի մեջ

✅ մտածողության հետ աշխատանքի առողջ և գիտահեն մոտեցումները

✅ կլինիկական և խորհրդատվական կիրառման օրինակներ

🎯 Սեմինարը ունի ինտերակտիվ ձևաչափ և ուղղված է
մասնագիտական մտածողության խորացմանն ու կիրառելի հմտությունների զարգացմանը։

📆 Օրը՝ հունվարի 19
🕖 Ժամը՝ 19:00–21:00
⏱ Տևողությունը՝ 2,5–3 ժամ.
📍Հասցեն՝ Երզնկյան 63
☎️ 093 97 98 20
📩 Գրանցում՝ նախապես
(մասնակիցների թիվը սահմանափակ է)

Սեմինարի ամբողջական արժեքը կազմում է 15․000 դրամ մեկ մասնակցի համար,
սակայն հիմնադրամը հոգում է այդ արժեքի հիմնական մասը։

Մասնակիցները սեմինարին մասնակցում են՝
կատարելով 5․000 դրամի չափով նվիրատվություն հիմնադրամին։

«Մենք չենք արձագանքում իրականությանը,
այլ այն իմաստին, որը տալիս ենք իրականությանը»։

Address

Երզնկյան 63
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «ՋԱՀ» Զարգացման հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share