Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ

Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ Our goal is to unite and channel the resources of Armenians around the world to build a better future for the people living in Armenia and Artsakh.

Անկախ Հայաստանի առաջին համահայկական հիմնադրամը, որը միավորում է հայրենիքն ու սփյուռքը:

Independent Armenia’s first pan-Armenian foundation, uniting the homeland and the diaspora. «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Մեր առաքելությունն է` համախմբել աշխարհասփյուռ հայության ներուժը` ի նպաստ մեր հայրենիքի վերակառուցման ու զորացման:

Hayastan All Armenian Fund was established in 1992 and is a non-profit organization aimed at tackling the toughest challenges facing Armenia and Artsakh. From the war ravaged villages of Artsakh to the Ground Zero of the earthquake, from reaching out to border communities to providing support to education and art, the Hayastan Fund has always been where help is needed most.

Սպանդարյանի ջրանցքի վերականգնման ծրագիրը միավորել է Հայաստանի և Սփյուռքի նվիրատուներին, համահայկական կառույցներին և մեր ...
17/09/2026

Սպանդարյանի ջրանցքի վերականգնման ծրագիրը միավորել է Հայաստանի և Սփյուռքի նվիրատուներին, համահայկական կառույցներին և մեր գործընկերներին։

Այսօր ծրագրի աջակիցների հետ ծանոթացանք իրականացվող աշխատանքներին և միասին դրեցինք նվիրատուների պատվո տախտակի հիմքը։

Մինչև 70% վթարված ջրանցքի վերականգնումը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել Սիսիան համայնքի 6 գյուղերի հողատարածքներ։

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը ռազմավարական ծրագիր է, որն իրականություն է դառնում շատ մարդկանց ու կազմակերպությունների մասնակցությամբ։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր դրա մի մասն են։
—-

The Spandaryan Canal reconstruction project has brought together donors from Armenia and the Diaspora, pan-Armenian organizations, and our valued partners around a shared mission.

Today, together with the project’s supporters, we visited the site to see the ongoing work firsthand and jointly laid the foundation for the Donor Recognition Board.

Rehabilitating the canal, up to 70% of which is currently in critical condition, will make it possible to irrigate agricultural land across six villages in the Sisian community.

The reconstruction of the Spandaryan Canal is a strategic initiative made possible through the collective commitment and contribution of many individuals and organizations.

We extend our sincere gratitude to everyone who is part of this important initiative.

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ Խորհրդի նախագահ, ՀՀ նախ...
15/09/2026

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ Խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ։

Նիստի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հիմնադրամի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ուղղությունները։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է զարգացման եռամյա ռազմավարությունը, դրա իրականացման ճանապարհային քարտեզը և ծրագրային հիմնական առաջնահերթությունները։

Ռազմավարության հիմնական ուղղություններն են՝ ռազմավարական և կազմակերպական զարգացումը, Հայաստան–Սփյուռք համագործակցության էկոհամակարգի զարգացումը, ինչպես նաև ֆինանսական և գործառնական կառավարման արդյունավետության բարձրացումը։

Նիստում ներկայացվել են նաև Հիմնադրամի գործադիր մարմնի նոր կառուցվածքը, գործառույթների և պատասխանատվությունների բաշխումը և 2027–2029 թվականների բյուջեի նախագիծը։

Հաստատված մոտեցումները հիմք են ստեղծում Հիմնադրամի աշխատանքի հաջորդ փուլի համար՝ ավելի արդյունավետ կառավարմամբ, ուժեղ կազմակերպական կարողություններով և երկարաժամկետ արդյունքների վրա կենտրոնացած ծրագրերով։

Մանրամասները – https://www.himnadram.org/am/press-releases/99
---
On September 15, a meeting of the Board of Trustees of the “Hayastan” All Armenian Fund was held under the chairmanship of the President of the Board, President of the Republic of Armenia Vahagn Khachaturyan.

During the meeting, the Board of Trustees approved the Fund’s strategic development directions for the next three years.

Aramayis Avetisyan, Executive Director of the Fund, presented the three-year development strategy, its implementation roadmap and the Fund’s key programmatic priorities to the Board of Trustees.

The strategy focuses on strategic and organizational development, strengthening the Armenia–Diaspora cooperation ecosystem, and enhancing the effectiveness of financial and operational management.

The meeting also featured presentations on the new structure of the Fund’s Executive Body, the allocation of functions and responsibilities, and the draft budget for 2027–2029.

The approved approaches lay the foundation for the next phase of the Fund’s work, characterized by more effective governance, stronger organizational capacity and programs focused on achieving long-term results.

Details - https://www.himnadram.org/en/press-releases/99

Այս օրը ոչ միայն պատմություն է, այլ նաև պատասխանատվություն՝ մեր պետությունը ամեն օր ավելի ուժեղ, արժանապատիվ ու կենսունա...
28/05/2026

Այս օրը ոչ միայն պատմություն է, այլ նաև պատասխանատվություն՝ մեր պետությունը ամեն օր ավելի ուժեղ, արժանապատիվ ու կենսունակ դարձնելու։

Շնորհավո՛ր Հանրապետության օրը։ 🇦🇲
—-

Today is not only about history, but also about the responsibility to make our state stronger, more dignified, and more resilient every single day.

Happy Republic Day. 🇦🇲

Մարտի 22-ը Ջրային պաշարների համաշխարհային օրն է։Ջուրը պարզապես ռեսուրս չէ։ Այն կյանքի հիմքն է, անվտանգության գործոն, զար...
22/03/2026

Մարտի 22-ը Ջրային պաշարների համաշխարհային օրն է։

Ջուրը պարզապես ռեսուրս չէ։ Այն կյանքի հիմքն է, անվտանգության գործոն, զարգացման նախապայման։ Մեր երկրում ջուրը ունի նաև ռազմավարական նշանակություն՝ այն որոշում է գյուղատնտեսության հնարավորությունները, համայնքների կայունությունը և ապագայի հեռանկարները։

Այս գիտակցությամբ է, որ Հայաստան Համահայկական Հիմնադրամ-ը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում ջրային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր, որոնցից ամենախոշորը Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն է:

Սակայն ջրի պահպանությունը միայն ծրագրերով չի երաշխավորվում։
Այն սկսվում է յուրաքանչյուրիս վերաբերմունքից։ Ջրային պաշարների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն ներդրումներ, այլև մտածողության փոփոխություն՝ խնայել, գնահատել, պատասխանատու օգտագործել։
–––
March 22 is World Water Day.

Water is not just a resource, it is the foundation of life, a cornerstone of security, and a prerequisite for sustainable development.

In our country, water also holds strategic importance: it shapes agricultural potential, supports the stability of communities, and determines future prospects.

With this understanding, the Hayastan All Armenian Fund implements water infrastructure renovation projects across various regions of Armenia. Among these efforts, the largest is the reconstruction of the Spandaryan Canal.

Water conservation, however, cannot be ensured by projects alone. It begins with each of us.

Այսօր՝ մարտի 3-ին, լրանում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի 34 տարին։34 տարի առաջ ձևավորվեց մի գաղափար, որը շատ պարզ է...
03/03/2026

Այսօր՝ մարտի 3-ին, լրանում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի 34 տարին։

34 տարի առաջ ձևավորվեց մի գաղափար, որը շատ պարզ էր իր էությամբ՝ միավորել աշխարհասփյուռ հայությանը մեկ նպատակի շուրջ և ծառայեցնել այդ միասնությունը նորաստեղծ պետությանը։

Տարիների ընթացքում փոխվել են ժամանակները, մարտահրավերները, իրականությունը, բայց անփոփոխ է մնացել հավատը, որ միասին կարող ենք ստեղծել ավելի ուժեղ, կայուն և արժանապատիվ ապագա։

Այս օրը հիշեցում է, որ հիմնադրամը պարզապես կառույց չէ։ Այն վստահության տարածք է։ Այն պատասխանատվություն է։ Այն հավատ է մարդու, համայնքի և հայրենիքի հանդեպ։

Շնորհակալություն բոլորին, ովքեր տարիներ շարունակ հավատացել են, աջակցել են և շարունակում են լինել այս ճանապարհի մասնակիցը։
Համահայական միսնությունը մնում է մեր գաղափարական առանցքի հիմքը։
---
March 3 marks the 34th anniversary of the Hayastan All Armenian Fund.

34 years ago, a simple yet powerful idea took shape: to unite Armenians around a common purpose and to use that unity for the benefit of a newly independent state.

Over the years, circumstances have shifted, challenges have developed, and realities have changed. Yet one belief that together, we can build a stronger, more stable, and more dignified future has remained unchanged.

This day reminds us that the Fund is more than an institution. It is a space built on trust. It is a shared responsibility, it is faith in one another, in our community, and in our homeland.

Thank you to everyone who has believed in this mission for years, supported it, and remained part of this journey. Pan-Armenian unity continues to be at the core of our vision and our purpose.

Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանի հայկական կրթական հաստատություններին«Հայաստան» համահայկակ...
26/02/2026

Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանի հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, շարունակում է կանգնած մնալ աշխարհի տարբեր հայկական համայնքների կողքին։

Վերջին տարիներին Լիբանանում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը զգալիորեն ազդել է նաև հայկական համայնքի և մեր կրթական հաստատությունների վրա։ Այս դժվարին պայմաններում կարևոր է ապահովել հայկական դպրոցների շարունակական գործունեությունը՝ որպես լեզվի, ինքնության և արժեքների պահպանման հիմնասյուներ։

Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական կառույցի աջակցությամբ՝ 2019 թվականից ի վեր Լիբանանի հայ կրթական հաստատություններին տրամադրվում է շարունակական աջակցություն։ Այս օրերին ևս տրամադրվել է հերթական տարվա ֆինանսական աջակցությունը՝ հնարավորություն տալով դպրոցներին շարունակել իրենց կարևոր առաքելությունը։

Մենք վստահ ենք, որ համահայկական հիմնադրամը կոչված է ծառայելու ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև աշխարհասփյուռ հայության բոլոր համայնքներին։ Լիբանանի հայկական կրթօջախներին ցուցաբերվող աջակցությունը մեր այդ համոզմունքի գործնական արտահայտությունն է։
---
Hayastan All Armenian Fund Continues Support for Armenian Schools in Lebanon

The Hayastan All Armenian Fund remains firmly committed to its pan-Armenian mission, standing in solidarity with Armenian communities around the world. In recent years, Lebanon’s deepening social and economic crisis has had a serious impact on the local Armenian community and the Armenian educational institutions. In such challenging conditions, ensuring the continued operation of Armenian schools is essential, as they serve as vital pillars for preserving language, identity, and cultural values.

Since 2019, with the support of its French affiliate, continuous assistance has been provided to Armenian educational institutions in Lebanon since 2019. These days, financial assistance intended for another year has been provided, enabling the schools to continue their important mission.

The Hayastan All Armenian Fund is dedicated not only to serving the citizens of Armenia, but also to supporting Armenian communities worldwide. The assistance extended to Armenian educational institutions in Lebanon stands as a practical expression of this commitment.

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք արշավին մ...
02/02/2026

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք արշավին միացած մեր բոլոր հայրենակիցներին և գործընկեր կազմակերպություններին։

Ձեր վստահությունն ու աջակցությունն առանցքային նշանակություն ունեն Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի իրականացման գործում, որի նպատակը մեր երկրի համար կենսական ջրային պաշարների պահպանությունն ու պաշտպանությունն է։

Ջուրը հողին ուժ է տալիս, դուք՝ հայրենիքին։
–––
The Hayastan All Armenian Fund extends its deepest gratitude to all our compatriots and partner organizations who joined the “Homeland and Eternity” fundraising campaign.

Your trust and support are of vital importance for the implementation of the Spandaryan Canal reconstruction project, aimed at preserving and protecting water resources that are essential for our country.

Water gives strength to the land and you give strength to the homeland.

14/01/2026

2020 թ-ից՝ պայմանավորված հումանիտար ճգնաժամով, Հիմնադրամը կենտրոնացրել էր իր ռեսուրսները ռեակտիվ աշխատանքի վրա՝ արձագանքելու առաջնահերթ խնդիրներին:

Խաղաղության հաստատումը Հիմնադրամին հնարավորություն է տվել վերադառնալ իր բնականոն գործունեությանը և ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացմանը։

«Հայրենիք, հավերժություն» դրամահավաք-արշավը սրա վառ դրսևորումն է. Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման, բնակարանաշնության, գյուղատնտեսության աջակցման, առողջապահական, սոցիալական, կրթական ծրագրեր կիրականացվեն 2026 թվականին, որոնք թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ սոցիալական մեծ ազդեցություն կունենան». ՀՀ Նախագահի օգնական Արամայիս Ավետիսյանը «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում ամփոփել է հիմնադրամի դրամահավաք-արշավի արդյունքները։

Արամայիս Ավետիսյանը, ով համակարգել է դրամահավաք-արշավը, խոսել է նաև Հիմնադրամի նոր մարտահրավերների, զարգացման ողղությունների և առաջնահերթությունների մասին:
Մանրամասները՝ հարցազրույցում։
—-
Aramayis Avetisyan, Assistant to the President of the Republic of Armenia, summarized the results of the fund's fundraising campaign in an interview with Shant TV's "Perspective" program.

“Since 2020, the humanitarian crisis has compelled the Fund to focus on reactive efforts addressing urgent priority needs. With the restoration of peace, the Fund is now able to return to its core mission and resume the implementation of long-term strategic programs.

The “Homeland, Eternity” fundraising campaign is a reflection of this renewed focus. In 2026, the Fund will implement major initiatives, including the reconstruction of the Spandaryan Canal, housing development, agricultural support, and comprehensive healthcare, social, and educational projects.
These efforts are expected to have a significant economic, cultural, and social impact.”

Aramayis Avetisyan, coordinator of the fundraising campaign, also spoke about the Fund’s new challenges, strategic directions, and key priorities.
Watch video for more details.

SHANTNEWS.am

Գալիք 2026 թվականի շեմին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ձեզ է փոխանցում իր երախտագիտությունն ու ամանորյա ջերմ մաղթան...
31/12/2025

Գալիք 2026 թվականի շեմին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ձեզ է փոխանցում իր երախտագիտությունն ու ամանորյա ջերմ մաղթանքները։

2025 թվականը վերաիմաստավորման և նոր շեշտադրումների տարի էր։ «Հայրենիք և հավերժություն» ծրագրային դրամահավաք–արշավով հիմնադրամը նոր ձևաչափով շարունակեց իր առաքելությունը՝ միավորելով հայերին հայրենիքի հզորացման և զարգացման շուրջ։

Թող 2026-ը լինի խաղաղության, կառուցելու և արարելու տարի՝ հանուն մեր պետության և ժողովրդի բարօրության։

Սրտանց շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և նոր հաջողություններ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ- ն աջակցում է Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը:  Միացի´ր և դու: Օգնի´ր պահպանել մեր երկրի ջրային պաշարն...
30/12/2025

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ- ն աջակցում է Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը:
Միացի´ր և դու: Օգնի´ր պահպանել մեր երկրի ջրային պաշարները`այսօր, ոչ թե վաղը:
__
AMIO BANK supports the reconstruction of the Spandaryan Canal.
Join us! Help preserve our country's water resources - today, not tomorrow.

https://donate.himnadram.org/

Address

Baghramyan 26/1
Yerevan
0024

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410521505

Alerts

Be the first to know and let us send you an email when Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ:

Shortcuts

Share