Հայ Կրթական Հիմնարկություն

Հայ Կրթական Հիմնարկություն Հայ Կրթական Հիմնարկության Կրթաթոշակային Ծրագրի Մասին

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին:

Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում:
1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986 թ-ին UCLA-ի համալսարանում հիմնադրվեց Ռ. Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկությունը նվիրաբերեց $500,000:
1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով:


ՀԿՀ-ի հիմնական խնդիրն էր ճիշտ թիրախավորել հայտ ներկայացրած ուսանողներին և ընտրել լավագույն առաջադիմությունն ունեցողներին: Սակայն սա միայն չափանիշներից մեկն էր: ՀԿՀ-ի խնդիրն էր նաև աջակցել գոյացած հնարավորությունների անհավասարության հաղթահարմանը: Շատ շնորհաշատ ուսանողներ, ովքեր հեռավոր բնակավայրերից են չունեն այն հավասար հնարավորությունները, որոնք հասանելի են իրենց քաղաքաբնակ տարիքակիցներին: Բացի այդ, Հայաստանում սոցիալական բևեռացվածությունը ևս ազդել է բարձրագույն կրթության մատչելիության վրա և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հաճախ չէին կարողանում իրացնել իրենց կրթական իրավունքները: Այդ իսկ պատճառով, ՀԿՀ մյուս առանցքային չափանիշն էր հայտ ներկայացրածների կարիգավոր լինելը, որը գնահատվում էր հաշվի առնելով բոլոր ռիսկային խմբերը և մի շարք սոցյալ-տնտեսական ցուցանիշներ, որոնց գնահատման համար ՀԿՀ կառավարման խորհուրդը մշակել էր մաթեմատիկական մոդել, որից անմիջապես հետո 2-րդ փուլ անցած ուսանողները հարվիրվում են հարցազրույցի::

Ուսուցիչը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մտածողություն, բացահայտում կարողություններ և օգնում երիտասարդին...
05/10/2026

Ուսուցիչը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մտածողություն, բացահայտում կարողություններ և օգնում երիտասարդին հավատալ սեփական ուժերին։
Հայ կրթական հիմնարկության համար կրթության մեջ ներդրումը առաջին հերթին ներդրում է մարդկանց մեջ։ Մեր կրթաթոշակառուներից շատերն այսօր արդեն աշխատում են որպես ուսուցիչներ՝ իրենց գիտելիքն ու փորձը փոխանցելով նոր սերնդին։

Նրանցից մեկն էլ Էլլան է։ Արդեն 8 տարի նա դասավանդում է կենսաբանություն և ԹԳՀԳ, 6 տարի ղեկավարում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակ, իսկ վերջին 2 տարիներին նաև դասավանդում է ագրոտեխնոլոգիա։

Էլլան մեր այն բազմաթիվ կրթաթոշակառուներից է, որոնք այսօր արդեն իրենք են կրթում, ոգեշնչում և նոր հնարավորություններ ստեղծում երեխաների համար։

Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին՝ ձեր նվիրումի և մեր ապագան կրթելու համար։

Շնորհավոր Ուսուցչի օրը🧡


35 տարի առաջ հայ ժողովուրդը վերահաստատեց անկախ և ինքնիշխան պետություն կառուցելու իր կամքը։Այսօր մեր պարտքն է այն ամրապնդ...
21/09/2026

35 տարի առաջ հայ ժողովուրդը վերահաստատեց անկախ և ինքնիշխան պետություն կառուցելու իր կամքը։

Այսօր մեր պարտքն է այն ամրապնդել գիտելիքով, կրթությամբ և հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի անկախության ամենամեծ ուժը կրթված, ստեղծագործ և հայրենանվեր երիտասարդությունն է։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ 🇦🇲

Կրթությամբ՝ դեպի ավելի հզոր Հայաստան։

#ՀայաստանիԱնկախություն

16/09/2026



Կրթությունը փոխում է մարդու կյանքը, իսկ կրթված մարդը՝ երկրի ապագան։ 🇦🇲🧡

Եւ այո՛, Հենց այս հավատով է տասնամյակներ շարունակ Հայ կրթական հիմնարկությունը ներդրում անում կրթության մեջ՝ հնարավորություն ստեղծելով հազարավոր երիտասարդների համար։

Հազարավոր կրթաթոշակառուներ, հազարավոր երազանքներ և մեկ ընդհանուր հավատ առ այն, որ #ԿրթությունըԿարևորԷ

#ՔանիՈրԿրթությունըԿարևորԷ

Կրթությունը փոխում է մարդու կյանքը, իսկ կրթված մարդը երկրի ապագան🇦🇲🧡Սեպտեմբերի 13-ին կայացավ Հայ Կրթական Հիմնարկության ա...
14/09/2026

Կրթությունը փոխում է մարդու կյանքը, իսկ կրթված մարդը երկրի ապագան🇦🇲🧡

Սեպտեմբերի 13-ին կայացավ Հայ Կրթական Հիմնարկության ամենամյա մեծ միջոցառումը՝ մեկ հարկի տակ համախմբելով մեր կրթաթոշակառուներին, շրջանավարտներին, բարերարներին, գործընկերներին և աջակիցներին։

Այս օրը մեզ համար պարզապես միջոցառում չէր։ Այն տարիների նվիրվածության, միասին անցած ճանապարհի և կրթության հանդեպ մեր ընդհանուր հավատքի տոնն էր։ 🧡

Ավելի քան 76 տարի Հայ Կրթական Հիմնարկությունը շարունակում է կանգնած լինել հայ երիտասարդների կողքին՝ աջակցելով նրանց կրթությանը, երազանքներին ու ձգտումներին։ Յուրաքանչյուր կրթաթոշակ, յուրաքանչյուր աջակցություն և յուրաքանչյուր հնարավորություն ներդրում է ոչ միայն մեկ ուսանողի, այլև մեր երկրի ապագայի մեջ։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են այս առաքելությանը և իրենց նվիրումով շարունակում են լինել ՀԿՀ-ի մեծ ընտանիքի մասը։

Միասին մենք կերտում ենք վաղվա օրը🧡




Ուրախ ենք լինել այս կարևոր ու նորարար նախաձեռնության մի մասը՝ ներդրում ունենալով Հայաստանի երիտասարդների կրթության, ստեղ...
12/09/2026

Ուրախ ենք լինել այս կարևոր ու նորարար նախաձեռնության մի մասը՝ ներդրում ունենալով Հայաստանի երիտասարդների կրթության, ստեղծարարության և ապագայի կերտման գործում։ 🇦🇲🧡

03/09/2026

Cordially invited.

We are thrilled to officially invite you to the AEF Annual Benefit on Sunday, October 18th at the historic Dorothy Chandler Pavilion. Join us for an extraordinary evening of celebration, community, and purpose as we reflect on our impact and look toward the future.

Tickets and exclusive sponsorship packages are now officially available. Your support directly drives our mission forward, and we would be honored to have you share this evening with us.

Secure your seats or view sponsorship opportunities today at aef.org/2026benefit (or click the link in our bio).

Սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ,Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ 📚Սեպտեմբերի 1-ը նոր էջ բացելու, ...
01/09/2026

Սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ,

Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ 📚

Սեպտեմբերի 1-ը նոր էջ բացելու, նոր նպատակներ սահմանելու, սովորելու, բացահայտելու և առաջ շարժվելու գեղեցիկ հնարավորություն է։

Թող այս ուսումնական տարին ձեզ համար լինի նոր գիտելիքների, հետաքրքիր գաղափարների, կարևոր ձեռքբերումների ու ոգեշնչող հանդիպումների տարի։ Թող երբեմն դժվար թվացող ճանապարհները ձեզ ավելի ուժեղ դարձնեն, իսկ յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակ՝ հավատացնի ձեր մեծ հնարավորություններին։

Մի՛ վախեցեք երազել մեծ, հարցեր տալ, փորձել, սխալվել ու նորից սկսել։ Ձեր գիտելիքն ու ձգտումը ձեր ամենաուժեղ գործիքներն են՝ սեփական ապագան կերտելու համար։ 🧡

Մաղթում ենք պայծառ, արդյունավետ ու հաջողություններով լի ուսումնական տարի։

Բարի վերադարձ դպրոց ու համալսարան։
Առաջ՝ նոր գիտելիքների ու նոր հնարավորությունների հետևից։ 📚🧡

#քանիորկրթությունըկարևորէ

#սեպտեմբերի1

🔸 2026-2027 ուսումնական տարվա կրթաթոշակային մրցույթն արդեն ավարտված է։Հազարավոր դիմումներ, ամիսներ տևած բարդ ու պատասխան...
27/08/2026

🔸 2026-2027 ուսումնական տարվա կրթաթոշակային մրցույթն արդեն ավարտված է։

Հազարավոր դիմումներ, ամիսներ տևած բարդ ու պատասխանատու փուլեր և որոշումներ … և այսօր ուրախությամբ կարող ենք ասել՝ մեր կրթական ընտանիքն ունի ևս 482 նոր անդամ։ 🧡📚

Այսուհետ Հայաստանում և Ջավախքում Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ կրթություն է ստանում շուրջ 1200 կրթաթոշակառու։

Այս տարվա մրցույթին մասնակցել է 3000-ից ավելի դիմորդ։ Յուրաքանչյուր հայտի հետևում եղել է կրթության հանդեպ հավատ, նպատակներ և առաջ գնալու մեծ ցանկություն։

Շնորհակալ ենք բոլոր դիմորդներին՝ մրցույթին մասնակցելու, իրենց ճանապարհի ու նպատակների մասին մեզ պատմելու համար։

Իսկ մեր նոր կրթաթոշակառուներին՝ բարի գալուստ Հայ կրթական հիմնարկության մեծ կրթական ընտանիք։ 🎓🧡
Թող այս աջակցությունը լինի ձեր նոր ձեռքբերումների և հաջողությունների սկիզբը։



#ՔանիՈրԿրթությունըԿարևորԷ

Օգոստոսի 22-ին ՀԿՀ հովանավոր Յակոբ Քոուջակյանը հանդիպեց ՀԿՀ-ի և Քոուջակյան հիմնադրամի կողմից հովանավորվող 80 կրթաթոշակառ...
24/08/2026

Օգոստոսի 22-ին ՀԿՀ հովանավոր Յակոբ Քոուջակյանը հանդիպեց ՀԿՀ-ի և Քոուջակյան հիմնադրամի կողմից հովանավորվող 80 կրթաթոշակառու ուսանողների հետ։ Կրթաթոշակները տրամադրվում են Յակոբ Քոուջակյանի ծնողների՝ Աբրահամ և Վերժինե Քոուջակյանների հիշատակին։

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց ձեռքբերումները, ապագայի նպատակներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև մեր տաղանդավոր ուսանողները ներկայացրին ազգային երգեր ու պարեր։
Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին Հայ կրթական հիմնարկությանն ու Յակոբ և Սոնյա Քոուջակյաններին՝ կրթությանն ու իրենց առաջընթացին ցուցաբերվող աջակցության համար։

Միջոցառմանը հատուկ հյուր էր նաև Վահե Պետրոսյանը՝ SuperAnnotate-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, ով կիսվեց իր փորձով և քաջալերեց ուսանողներին վստահությամբ ու վճռականությամբ հետամուտ լինել իրենց նպատակներին։

Շնորհակալություն Քոուջակյան հիմնադրամին՝ հայ ուսանողների նոր սերնդին աջակցելու և նրանց ապագայի մեջ ներդրում կատարելու համար։ 🧡

🎒 Դպրոցական պայուսակներ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկինՀայ կրթական հիմնարկության «Դպրոցական պայուսակներ» ծրագիրն ամփոփվ...
17/08/2026

🎒 Դպրոցական պայուսակներ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին

Հայ կրթական հիմնարկության «Դպրոցական պայուսակներ» ծրագիրն ամփոփվեց։ Այս տարի Հայաստանի տարբեր մարզերից 400-ից ավելի աշակերտներ ստացան նոր դպրոցական պայուսակներ՝ լի անհրաժեշտ գրենական պիտույքներով։ ✏️📚

Լուսանկարներում «Հայորդի» ճամբարի փոքրիկ մասնակիցներն են՝ իրենց նոր պայուսակներով։ 🎒✨

#ՀԿՀ #ԴպրոցականՊայուսակներ #Կրթություն #ՆորՈւսումնականՏարի

🎒 School Supplies for the New Academic Year

The Armenian Educational Foundation’s School Supplies Program has come to an end.

This year, more than 400 students from different regions of Armenia received new school bags filled with essential school supplies. ✏️📚

In the photos are the young participants of the Hayordi Camp, proudly showing off their new school bags. 🎒

Address

Sayat-Nova 19
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

011531485

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայ Կրթական Հիմնարկություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայ Կրթական Հիմնարկություն:

Share