Ապագա հիմնադրամ / Apaga foundation

Ապագա հիմնադրամ / Apaga foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ապագա հիմնադրամ / Apaga foundation, Charitable organisation, Բուզանդի 91/Buzand 91, Yerevan.

About

“Apaga” foundation since 2018 aims to support people with disabilities and people who has appeared in vulnerable groups empowering them by education, economic opportunity and a choice for a better future.

06/10/2026

«Մարքեթինգի հիմունքներ» թեմայով դասընթացը վարեց -ի Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի ղեկավար Նարինե Կարապետյանը 💛

Հիմնադրամը հիմնադրվել է գործարարներ Մարության և Կարապետյան ընտանիքների կողմից։

02/10/2026

«Փոփոխությունների կառավարում» թեմայով դասընթացը վարեց ՀՀ Կենտրոնական բանկի Բիզնես վերլուծությունների բաժնի պետ ԿարենՍարգսյանը։

▫️Հիմնադրամը հիմնադրվել է գործարարներ Կարապետյան և Մարության ընտանիքների կողմից։

11/09/2026

Եվ մենք վերադարձանք 🚀

Այս տարվա ծրագրի առաջին սեմինարն արդեն կայացավ՝ մեկնարկ տալով գիտելիքի, զարգացման և նոր հնարավորությունների ևս մեկ ճանապարհորդության։

Թեմա՝ «Կյանքի հմտություններ»
Դասընթացավար՝ «ԱՊԱԳԱ» հիմնադրամի Գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյան

08/09/2026

Այսօր «ԱՊԱԳԱ» հիմնադրամը և Pepsi Armenia-ն պաշտոնապես ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը երիտասարդների կրթության, զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման շուրջ։

Մենք հավատում ենք, որ ճիշտ համագործակցությունները կարող են դառնալ իրական փոփոխությունների սկիզբ։

Սա դեռ սկիզբն է ✨

12/06/2026

Յուրաքանչյուր ավարտ իր հետ բերում է նոր սկզբի խոստում ✨

Շնորհակալություն բոլորին, ովքեր անցան այս ճանապարհը մեզ հետ, հավատացին մեր առաքելությանը և իրենց ներդրումն ունեցան իրական ու նշանակալի փոփոխություններ ստեղծելու գործում։

Կհանդիպենք սեպտեմբերին՝ նոր հնարավորություններով, նոր երազանքներով և միասին աճելու ու զարգանալու էլ ավելի մեծ պատրաստակամությամբ։

Սիրով՝
«ԱՊԱԳԱ» հիմնադրամ 💛

Ամփոփեցինք «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի 2025թ-ի շրջանը 💛Սա պարզապես կրթական նախագիծ չէ, այլ ռազմավարական ներդր...
26/05/2026

Ամփոփեցինք «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի 2025թ-ի շրջանը 💛

Սա պարզապես կրթական նախագիծ չէ, այլ ռազմավարական ներդրում մարդկային կապիտալի զարգացման մեջ և կարևոր քայլ՝ ուղղված «ուղեղների արտահոսքի» կանխարգելմանը:

Շնորհակալություն ենք հայտնում մեր պետական և մասնավոր գործընկերներին, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և «JTI» ընկերություններին՝ վստահության և աջակցության համար: Առանձնահատուկ երախտագիտություն ենք հայտնում մեր դասընթացավարներին, ովքեր առանց որևէ նախապայմանի իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում երիտասարդ սերնդին՝ նպաստելով նրանց մասնագիտական կայացմանը

Մենք հավատում ենք, որ գործելով «Պետություն - Կրթություն - Մասնավոր հատված» եռանկյունու կենտրոնում՝ կառուցում ենք ամուր կամուրջ երիտասարդների ներկայի և ապագայի միջև:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր մասնագիտական ձեռքբերումներ 💫

22/05/2026

«Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» 2025թ-ի ծրագրի ամփոփման միջոցառումը 💛

12/03/2026

Սիրելի 3-րդ կուրսի ուսանողներ՝ միացե՛ք 🤩 «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ուսումնական ծրագիրը նպատակ ունի հնարավորություն տալ՝

📚 ստանալ 4-րդ կուրսի ուսման վարձի մինչև 80% փոխհատուցում,
🎓 յուրաքանչյուր ամիս մասնակցել ծրագրի գործընկեր կազմակերպությունների թոփ մենեջերների կողմից անցկացվող մասնագիտական դասընթացներին,
💼 կազմակերպությունների ներսում ձեռք բերել գործնական փորձ և զարգացնել կարևոր մասնագիտական հմտություններ,
🚀 ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում ստանալ հիմնական աշխատանքի հնարավորություն

Ծրագրի տևողությունը՝
📅 5 ամիս (սեպտեմբեր – փետրվար)

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ՝
📩 [email protected] էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիր և ձեր մասնագիտական ուղղությունը։

Հայտը պետք է ներառի՝
1️⃣ Ինքնակենսագրություն (CV)
2️⃣ Համալսարանի կողմից հաստատված վերջին 3 տարվա կամ 5 կիսամյակների ՄՈԳ-ի արդյունքները

Պահանջվող մասնագիտական ուղղություններն են՝
1. Տնտեսագիտություն
2. Ֆինանսներ
3. Մակրոտնտեսագիտություն / տնտեսական մոդելավորում
4. Բիզնեսի կառավարում և կառավարում
5. Մարքեթինգ և թվային մարքեթինգ
6. Հանրային կապեր (PR)
7. Տվյալագիտություն և տվյալների վերլուծություն
8. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (IT) և ծրագրավորում
9. Կիրառական մաթեմատիկա
10. Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
11. Ճարտարագիտություն և ճարտարապետություն
12. Քիմիա
13. Իրավագիտություն
14. Հանրային կառավարում
15. Միջազգային բիզնես
16. Սոցիոլոգիա
17. Սոցիալական աշխատանք
18. Հոգեբանություն
19. Տուրիզմի կառավարում
20. Սերվիսի կառավարում
21. Ագրոբիզնես
22. Անվտանգության ոլորտ
23. Գրաֆիկ դիզայն
24. Թարգմանություն և լեզվաբանություն
25. Միջազգային հաղորդակցություն
26. Էրգոթերապիա
27. Ապահովագրական գործ
28.Հաշվապահ

Առաջին փուլն անցնելու դեպքում էլ․ հաղորդագրությամբ կստանաք կոդեր՝ քննական հատվածին մասնակցելու համար, որն անց է կացվում անգլերենի, տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:

📌Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 06.06.2026թ․

Մաղթում ենք հաջողություն 🤩

Համագործակցող կառույցներն են՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Վիվա Արմենիա , ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՀՀ ԱՍՀՆ, ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ, Ռենշին ՍՊԸ, ԷՖԵՍ ԱՓԲԸ, Ֆիլիպ Մորրիս Արմենիա, JTI, McCann Yerevan , Մանկական զարգացման հիմնադրամ, Կամուրջ ՈՒՎԿ, Time Armenia, ԷվենտՏտուրա. իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամ, Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ, Ինգո Արմենիա ԱՓԲԸ, Արփի Սոլար,ԻՆՔՈՐ ՓԲԸ, ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ » ՊՈԱԿ, CAMPUS:

#ապագահիմնադրամ #կրթությունիցաշխատանքմեկքայլ

«Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի շրաջանակներում  տեղի ունեցավ գործընկերային նախաճաշ, որի ընթացքում քննարկվեցին ծրա...
07/03/2026

«Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի շրաջանակներում տեղի ունեցավ գործընկերային նախաճաշ, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի՝ 2025 թվականի արդյունքներն ու տրվեց 2026-ի մեկնարկը։

Address

Բուզանդի 91/Buzand 91
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

011900400

Alerts

Be the first to know and let us send you an email when Ապագա հիմնադրամ / Apaga foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ապագա հիմնադրամ / Apaga foundation:

Shortcuts

Share