Karo Hovagimian Foundation

Karo Hovagimian Foundation Կարո Հովագիմյան բարեգործական հիմնադրամ
ԴԱՐՁԻՐ ԱՋԱԿԻՑ-BECOME A SUPPORTER
karohovagimian.org/AM/donate
(1)

📌Հիմնադրամի առաքելությունը

Կարո Հովագիմյան բարեգործական հիմնադրամը նպատակաուղղված է օգնել հաշմանդամություն, ուղեղային կաթված և բժշկական այլ միջամտության կարիք ունեցող երեխաներին, վիրավոր զինվորներին և կարիքավոր ընտանքիների երեխաներին։ Ինչպես նաև ցուցաբերել ֆինանսկան օգնություն բարեգործական այլ հիմնադրամներին և հասարակական կազմակերպություններին իրենց ծրագրերը իրականացնելու համար:

📌Հիմնադրամի

նպատակները

✔️Իրականացնել ամբողջական կամ մասնակի ֆինանսավորում երեխաների բուժման և վիրահատության ծախսերը հոգալու համար Հայաստանում կամ հրատապ դեպքերում նաև արտերկրում՝ երբ ՀՀ օրենքով սահմանված կարգով պետությունը չի ապահովում վերոնշյալ դեպքերի անվճար բուժումը։
✔️Ապահովել ամբողջական կամ մասնակի ֆինանսական օգնություն վիրավոր զինծառայողների բուժման, վիրահատության և վերականգնողական փուլի ծախսերը հոգալու համար Հայաստանում կամ որոշ բարդ դեպքերում նաև արտերկրում՝ ՀՀ օրենքով սահմանված պետական բոլոր միջոցները սպառելուց հետո։
✔️Հաշմանդամություն, ուղեղային կաթված կամ այլ կարիքներ ունեցող երեխաներին ապահովել լսողական, տեսողական և շարժունակությանը նպաստող սարքերով կամ պրոթեզներով՝ այն դեպքերում , եթե ՀՀ օրենքով սահմանված կարգով պետության կողմից չի հովանավորվում վերոնշյալ խնդիրների լուծումը։
✔️Աջակցել ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներին՝ հագուստի, սննդի և այլ պարագաների ապահովման տարբերակով։
✔️Ֆինանսապես աջակցել այն հիմնադրամների և կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը, որոնք համապատասխանում են "Կարո Հովագիմյան" հիմնադրամի առաքելությանը և նպատակներին:

English

📌The mission of the Foundation:
Our mission is aimed at providing assistance to children with disabilities, cerebral palsy, and those in need of other medical intervention, wounded soldiers, children of families living in extremely poor conditions, as well as providing financial assistance to other charitable foundations and public organizations for the implementation of their programs.

📌The goals of the Foundation:

✔️To provide full or partial funding to cover the costs of treatment and surgery of children in Armenia or in urgent cases also abroad, in the event that the State does not provide free treatment of the above cases in accordance with the procedure established by the law of the Republic of Armenia.
✔️To donate full or partial financial assistance to cover the expenses of treatment, surgery, rehabilitation of wounded servicemen in Armenia or in some difficult cases abroad, after consuming all the state means defined by the law of the Republic of Armenia.
✔️To provide children with disabilities, cerebral palsy or other needs with hearing, visual or mobility aids or prostheses in case the state does not financially support children with the above-mentioned problems in accordance with the RA law.
✔️To help children from extremely poor families in providing clothing, food, and other items.
✔️To contribute financially to the implementation of the programs of those funds and organizations that correspond to the mission and goals of the Karo Hovagimian Foundation.

✨ Օրեր առաջ Հիմնադրամի թիմով այցելեցինք Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց, որտեղ ունեցանք ջերմ և հիշա...
22/06/2026

✨ Օրեր առաջ Հիմնադրամի թիմով այցելեցինք Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց, որտեղ ունեցանք ջերմ և հիշարժան հանդիպում երեխաների հետ։
Այցի ընթացքում Հիմնադրամի կողմից ռեսուրս-սենյակին հանձնեցինք խաղեր և զարգացմանն ուղղված նյութեր, որոնք նախատեսված են երեխաների ժամանցն ավելի հետաքրքիր, ուսուցումն՝ ավելի արդյունավետ և առօրյան՝ ավելի հագեցած դարձնելու համար🧮📚📝
Երեխաների անկեղծ ժպիտները😊, ոգևորությունն ու ջերմ վերաբերմունքը մեզ պարգևեցին գեղեցիկ և անմոռանալի հույզեր🫶։Մեզ համար մեծ ուրախություն էր տեսնել նրանց ակտիվ մասնակցությունն ու դրական տրամադրվածությունը։
Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի հրաշալի անձնակազմին, որի նվիրումի, հոգատարության և մասնագիտական աշխատանքի շնորհիվ երեխաները հերթական անգամ բարձր պահեցին Կարոյի անունը և նրա անվան ռեսուրս սենյակի բարի համբավը։ Նրանց ձեռքբերումներն ու առաջընթացը լավագույն գնահատականն են իրականացվող կարևոր աշխատանքի։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ միասնական ջանքերով կարող ենք ստեղծել ավելի ջերմ, ներառական և հնարավորություններով լի միջավայր երեխաների համար👫👬👧👨։

29/05/2026

Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ հայտնում ենք, որ մեր հիմնադրամի շահառուներից Նարեկն այսօր արդեն քայլում է դեպի նոր կյանք՝ ուղիղ մեջքով, վստահ հայացքով ու նոր երազանքներով։ 💙
Նարեկի վիրահատությունը հնարավոր դարձավ բազմաթիվ աջակիցների, բարի մարդկանց ու մեծ սրտերի շնորհիվ։
Այն ճանապարհը, որը երբեմն թվում էր անհնար, այսօր դարձել է իրականություն։
Պատանեկությունից դեպի երիտասարդություն՝ Նարեկը մտնում է «ուղիղ մեջքով»․ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես ավելի ամուր, ավելի վստահ և լի ժպիտով։

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հավատացին, կանգնեցին Նարեկի կողքին ու դարձան այս հաղթանակի մի մասը։ 🙏
Սիրելի´Նարեկ, թող կյանքդ լի լինի առողջությամբ, ուժով ու մեծ հաղթանակներով։ ✨

💁‍♀️ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ.
📲 095-44-44-20
📧 [email protected]
Կայք ՝ https://www.karohovagimian.org/

#ուղղիրմեջքդ

Շնորհավոր Մայիսի 2️⃣8️⃣-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը 🇦🇲✒️1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկո...
28/05/2026

Շնորհավոր Մայիսի 2️⃣8️⃣-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը 🇦🇲

✒️1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայկական կամ Հայաստանի Հանրապետությունը: Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը‼️

📌Առաջին Հանրապետության պատմական նշանակությունն անգնահատելի է:
Հենց Սարդարապատի ճակատամարտում մեր հաղթանակի շնորհիվ էլ կազմավորվեց Հայկական Հանրապետությունը՝ նշանավորելով պետականության նոր փուլի սկիզբը❤️💙🧡

07/05/2026

Տիկին Նաիրան, ով ապրում էր ավտոտնակում, Հիմնադրամի հատուկ ծրագրի աջակցությամբ արդեն ունի տանիք իր գլխավերևում և ապրում է բարենպաստ պայմաններում։

Ձեր կողմից արված յուրաքանչյուր աջակցություն և ներդրում շատ կարևոր է🫶

ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՝👇
https://karohovagimian.org/AM/donate
«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարներ
«ԱմերիաԲանկ» ՓԲԸ
• AMD 1570 0793 5396 0100
• RUB 1570 0793 5396 0158
• USD 1570 0793 5396 0101
• EUR 1570 0793 5396 0146
💁‍♀️ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ.
📲 095-44-44-20
📧 [email protected]

#դարձիրաջակից
#Օգնիրհայրենակցիդ

02/05/2026

Տիկին Նաիրան, ով ապրում էր ավտոտնակում, Հիմնադրամի հատուկ ծրագրի աջակցությամբ արդեն ունի տանիք իր գլխավերևում և ապրում է բարենպաստ պայմաններում։

Ձեր կողմից արված յուրաքանչյուր աջակցություն և ներդրում շատ կարևոր է🫶

ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՝👇
https://karohovagimian.org/AM/donate

#դարձիրաջակից
#Օգնիրհայրենակցիդ

1915 թ․111 տարի անց էլ լռությունը խոսում է մեր փոխարեն։Այն պատմում է անցյալի ցավի մասին,որը շարունակում է ապրել մեր մեջ՝...
24/04/2026

1915 թ․
111 տարի անց էլ լռությունը խոսում է մեր փոխարեն։
Այն պատմում է անցյալի ցավի մասին,
որը շարունակում է ապրել մեր մեջ՝ որպես հիշողություն… 🔥

Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշխատակազմի անդրադարձն  ու խոնարհումը հերոսի հիշատակին 😇Աշակերտներ...
17/04/2026

Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշխատակազմի անդրադարձն ու խոնարհումը հերոսի հիշատակին 😇
Աշակերտների ծանոթությունը Կարո Հովագիմյանի և ռեսուրս-սենյակի ստեղծման պատմության հետ 🇦🇲

«Երեխաների հետ հիշեցինք, խոսեցինք, զգացինք…»
Նրանք ծանոթացան Կարոյի պատմությանը և այն արժեքներին, որոնք թողել է մեզ։

Հիշողությունը հավերժ է մեր սրտերում… ❤️

✍️ Ալավերդի համայնքում մի ընտանիք կանգնած է ծանր իրավիճակի առաջ․ հրդեհի հետևանքով նրանց տունը այրվել է, և այժմ նրանք՝ 5 ...
09/04/2026

✍️ Ալավերդի համայնքում մի ընտանիք կանգնած է ծանր իրավիճակի առաջ․ հրդեհի հետևանքով նրանց տունը այրվել է, և այժմ նրանք՝ 5 մանկահասակ երեխաների հետ, պայքարում են անգամ ամենապարզ պայմանների համար։

Ընտանիքի մասին տեղեկությունը Հիմնադրամին փոխանցվել էր Ալավերդու համայնքապետարանի կողմից։ Ներկայացված իրավիճակը դժվար էր անտարբեր թողնել…

Փորձեցինք հնարավորինս արագ արձագանքել՝ տրամադրելով առաջին անհրաժեշտության պարենային աջակցություն։

Թեև այս օգնությունը մեծ չէ, բայց կարևոր է, որ այն հասավ ճիշտ ժամանակին։

💛 Երբեմն փոքր օգնությունն իսկապես մեծ նշանակություն ունի։

«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարներ
«ԱմերիաԲանկ» ՓԲԸ
• AMD 1570 0793 5396 0100
• RUB 1570 0793 5396 0158
• USD 1570 0793 5396 0101
• EUR 1570 0793 5396 0146
💁‍♀️ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ.
📲 095-44-44-20
📧 [email protected]
Կայք ՝ https://www.karohovagimian.org/

#դարձիրաջակից
#Օգնիրհայրենակցիդ

Ապրիլի 7 💐Մայրության, հոգատարության և սիրո օր🫶Շնորհավորում ենք բոլոր կանանց, ովքեր իրենց ջերմությամբ աշխարհը դարձնում են...
07/04/2026

Ապրիլի 7 💐
Մայրության, հոգատարության և սիրո օր🫶

Շնորհավորում ենք բոլոր կանանց, ովքեր իրենց ջերմությամբ աշխարհը դարձնում են ավելի բարի ու լուսավոր 🤍

06/04/2026

Հիշում ենք, խոնարհվում ու աղոթում ենք։ 🙏

Հավերժ փառք մեր հերոսներին 🕊️

Address

Gyulbenkyan Street, 27/1
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37495444420

Alerts

Be the first to know and let us send you an email when Karo Hovagimian Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Karo Hovagimian Foundation:

Shortcuts

Share