Վանաձորի Տարեցների տուն / Vanadzor Old Age Home

Call Directions Contact the organization

Վանաձորի  Տարեցների տուն / Vanadzor Old Age Home Տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն

Որպես տարեցների հիմնախնդիրներով զբաղվող ստացիոնար հաստատություն, ստեղծվել է 1993 թվականին` բարեգործական կազմակերպության կողմից: Կազմակերպության հովանու տակ գործել է մինչև 2002թ, 2002-2008թթ գործել է Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդի հովանավորությամբ, որպես մարդասիրական ծրագիր: 2008 թվականի փետրվարին Հայ Օգնության ֆոնդ միավորումը հիմնադրել է հիմնադրամը, որը գործում է որպես առանձին իրավաբանական անձ` Արդարադատության նախարարության կողմից հաստատված կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
Իր գործունեության մեջ հիմնադրամը ղեկավարվում է Հայաստանի հանրապետության գործող օրենսդրությամբ և իրավական նորմատիվ ակտերով:

23/10/2026

🕯️ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ մեր սիրելի բարեկամ, մեծ բարերար Շահան Արծրունու։

🙏🏻 Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

#հայաստան #հավատք

🕯️Խոր վշտով տեղեկացանք ամերիկահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Վանաձորի տարեցների տան մեծ բարեկամ ...
22/10/2026

🕯️Խոր վշտով տեղեկացանք ամերիկահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Վանաձորի տարեցների տան մեծ բարեկամ Շահան Արծրունու մահվան մասին։
Շահան Արծրունին այն բացառիկ անհատներից էր, ում համար արվեստը, մարդասիրությունն ու նվիրումը մարդկային արժեքներին կյանքի կարևորագույն սկզբունքներ էին։ Լինելով Վանաձորի տարեցների տան գլխավոր հովանավորի՝ Սիրվարդ Գարամանուկի զարմիկը, մորաքրոջ մահից հետո նա դարձավ բարեգործության արժանի շարունակողը։ Նրա հոգատարությունն ու աջակցությունը, անկեղծ սերը տարեցների նկատմամբ, տարիներ շարունակ կարևոր նշանակություն են ունեցել Տարեցների տան և շահառուների կյանքում։
Շահան Արծրունու անունը միշտ կմնա մեր հաստատության պատմության և մեր սրտերի մեջ՝ որպես երախտագիտության ու լուսավոր հիշողության խորհրդանիշ։
Այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և արվեստի բոլոր երկրպագուներին։
Խոնարհվում ենք նրա լուսավոր հիշատակի առջև։
Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ Շահան Արծրունի։

Սեր ենք բերել ձեզ 🥰☺️❤️
19/10/2026

Սեր ենք բերել ձեզ 🥰☺️❤️

16/10/2026

💃🏼🕺🏼

Արտթերապիա 🎨🍂            Մաղթանքների ծառ 💚 😊  #արտթերապիա
16/10/2026

Արտթերապիա 🎨🍂

Մաղթանքների ծառ 💚 😊

#արտթերապիա

15/10/2026

Լեռնահովիտ գյուղի դպրոցականների այցը նոր շունչ, ջերմություն ու անսահման ուրախություն պարգևեց մեր տատիկներին ու պապիկներին 🥰🤗🧡

05/10/2026

Վանյա պապը ոչ մի միջոցառում բաց չի թողնում ՝ անձրև լինի, թե ձյուն 🥰❤️

#հորովել

03/10/2026

Սեր կա Վանաձորի տարեցների տանը ❤️🥰
Iveta Mukuchyan

Fund for Armenian Relief, Inc
#հայաստան #հայ #սեր

01/10/2026

Շնորհավոր Հոկտեմբերի 1-ը՝ Տարեցների միջազգային օրը 🌿
Բացառիկ անակնկալ՝ Iveta Mukuchyan -ի կողմից ❤️

Տատիկ-պապիկների ուրախությանը չափ չկար 😍

Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու մեր ավագ սերնդին՝ նրանց անցած ճանապարհի, կյանքի փորձի, սիրո և իմաստության համար։ ❤️

Սիրով շնորհավորում ենք բոլոր տարեցներին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և երկար ու արժանապատիվ կյանք։ 🌷

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների մասնակց...
30/06/2026

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց հրդեհային անվտանգության թեմայով ուսումնական տարհանման գործնական վարժանք։ 👨🏻‍🚒🚨

Վարժանքի նպատակն էր ստուգել արտակարգ իրավիճակներում անձնակազմի և շահառուների արագ, անվտանգ և կազմակերպված տարհանման պատրաստվածությունը, ինչպես նաև ամրապնդել հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ նրանց գործնական հմտությունները։ 🔥

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կազմակերպեցին պայմանական հրդեհի մարման աշխատանքները, իսկ հաստատության աշխատակիցներն ու շահառուները սահմանված կարգով, արագ և կազմակերպված կերպով տարհանվեցին անվտանգ տարածք։ 🚒

Նմանատիպ գործնական վարժանքները նպաստում են արտակարգ իրավիճակներում ճիշտ և օպերատիվ արձագանքման հմտությունների զարգացմանը, բարձրացնում են անվտանգության մշակույթը և ապահովում անձնակազմի ու շահառուների պատրաստվածությունը հնարավոր վտանգների դեպքում։

Address

Մայմեխի խճ 8
Vanadzor
2009

Telephone

+37432243211

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վանաձորի Տարեցների տուն / Vanadzor Old Age Home posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Վանաձորի Տարեցների տուն / Vanadzor Old Age Home:

Shortcuts

Share