Helsinki Citizens’ Assembly-Vanadzor

Helsinki Citizens’ Assembly-Vanadzor Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

HCA Vanadzor works in the following directions: human rights, civil initiatives and advocacy, peace-building. In order to implement its activity HCA Vanadzor carries out: Discussions, seminars, public hearings, (joint) public actions, trainings legal actions, civil participation, publications, studies/research, monitoring, lobbying, involvement of mass media, TV and radio discussion and debates.

20/09/2026

Հարցազրույց իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձո...

18/09/2026

📌 Պաշտպանության նախարարը, զինծառայողների ինքնասպանության դեպքերից հետո, մի կարևոր խոստովանություն արեց. արձանագրեց, որ ոչ բոլոր խնդիրների մասին են իրեն զեկուցում։

📌 Բանակում իրավիճակի կամ խնդիրների վերաբերյալ ոչ բոլոր հարցերի մասին են բարձրագույն հրամանատարությանը կամ ղեկավարությանը զեկուցում։ Դա նշանակում է, որ հաշվետվողականությունը զինվորական ծառայության հիերարխիայում չի աշխատում։

❗️ Մոտ 9 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի սեպտեմբերի 1-ին «Մարգարյանն ընդդեմ Հայաստան...
18/09/2026

❗️ Մոտ 9 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի սեպտեմբերի 1-ին «Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրել է վճիռ՝ արձանագրելով.

👉 Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի և 13-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքի խախտումներ։

📍 Դատարանը գտել է, որ պետությունը չի ապահովել զինվորական ծառայության ընթացքում մահացած Ա. Մ․-ի կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը և չի իրականացրել նրա մահվան հանգամանքների արդյունավետ քննություն՝ 2-րդ հոդվածի խախտում արձանագրելով թե՛ նյութաիրավական, թե՛ ընթացակարգային առումներով։

📍 ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ Պ․ Մ․-ը չի ունեցել իր որդու կյանքի իրավունքի խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու՝ քրեական վարույթի արդյունքից անկախ արդյունավետ միջոց։ Վճռով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցվել է Պ․ Մ․-ին վճարել 50,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

🔗 Նյութն ամբողջությամբ՝ ⬇️

Մոտ 9 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի սեպտեմբերի 1-ին «Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրել է վճիռ՝ արձանագրելով Մարդու ի....

18/09/2026

Հյուրընկալել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցին:«Օրնիբուն»՝ օրվա կ...

🔊🔎 «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ահազանգեր է ստանում, որ որոշ գործատուներ աշխատանքից ազատում կամ սպառնում են ազատել...
17/09/2026

🔊🔎 «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ահազանգեր է ստանում, որ որոշ գործատուներ աշխատանքից ազատում կամ սպառնում են ազատել աշխատողներին նրանց քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության կամ ընտրական գործընթացներին որևէ կերպ մասնակցության պատճառներով։

❌ Խտրականության այս դրսևորումը հանգեցնում է աշխատանքային իրավունքների խախտման, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 210, 211 հոդվածների համատեքստում ենթադրում է քրեական պատասխանատվություն:

📍 Ոչ ոք իրավունք չունի հարկադրել աշխատակցին իր աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքներ կատարել ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության օգտին կամ դեմ, ինչպես նաև խտրական վերաբերմունք ցուցաբերել նման պահանջը մերժելու կամ քաղաքական իրավունքները օրենքի շրջանակներում իրագործելու դեպքում։

❗ Աշխատողն անպաշտպան չէ, երբ չի լռում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) 2023 թվականին ունեցել է հաջողված փորձ, երբ քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված համայնքային ենթակայության մի շարք աշխատակիցներ ՀՔԱՎ-ի իրավաբանական աջակցության շնորհիվ վերականգնել են իրենց աշխատանքային իրավունքները։ Նշված գործին կարող եք ծանոթանալ այստեղ՝👉🏾 https://hcav.am/dwn-maralik-16-06-2023/

📍 Եթե Դուք կամ Ձեր ծանոթները բախվել եք նմանատիպ խնդրի, hորդորում ենք անմիջապես կապ հաստատել մեզ հետ։ Մեր իրավաբանական թիմը պատրաստ է անվճար իրավախորհրդատվություն և աջակցություն տրամադրել բոլոր քաղաքացիներին։

📍 Սեպտեմբերի 14-16-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ...
16/09/2026

📍 Սեպտեմբերի 14-16-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը և մասնագետ Անուշ Պետրոսյանը մասնակցեցին «Հիբրիդային սպառնալիքները և կիբեռանվտանգությունը պաշտպանության ոլորտում» աշխատանքային խմբի հանդիպմանը։

📌 Աշխատանքային հանդիպումների ընթացքում Նիդեռլանդների պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց պաշտպանության ոլորտում կիբերանվտանգության խնդիրներն ու դրանց կանխարգելման ուղիները։

📌 Կարևորվեց վաղ փուլում կիբերհարձակումների ճանաչումը, հայտնաբերումն ու հետևանքների վերացումը։

📌 ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները կիսվեցին կիբերանվտանգության ոլորտում Կազմակերպության փորձառությամբ։

👥 Հանդիպումների վերջում ձևավորված երկու աշխատանքային խմբերը ներկայացրին առաջարկություններ՝ պաշտպանության և անվտանգության ոլորտի կիբերդիմակայունության ամրապնդման, ինչպես նաև կիբեռսպառնալիքների հայտնաբերման ու արձագանքման ներառական, տեխնիկապես հիմնավոր մոտեցման ստեղծման վերաբերյալ։

🗓 Աշխատանքային խմբերի հանդիպումները շարունակական բնույթ են կրում, և առաջիկա հանդիպումը նախատեսված է նոյեմբերին։

Նյութն ամբողջությամբ՝ 👉
https://hcav.am/cybersecurity-16-09-26/

🔊 ԲԱՑ ԿԱՆՉ📌🔎 Անկախ դիտորդ հասարակական դաշինքը փնտրում է կարճաժամկետ դիտորդների 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների համար։🗓️...
16/09/2026

🔊 ԲԱՑ ԿԱՆՉ

📌🔎 Անկախ դիտորդ հասարակական դաշինքը փնտրում է կարճաժամկետ դիտորդների 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների համար։

🗓️ Հայտերն ընդունվում են մինչև նախատեսված քանակի համալրումը։

📌 Դիմողները պետք է քաջ գիտակցեն դիտորդական առաքելության անկուսակցական, անկողմնակալ բնույթը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական վերահսկողության և դիտորդական առաքելության վարքագծի կանոնների շրջանակում գործելու կարևորությունը։

📌 Դիմելու համար լրացրեք այս ձևաթուղթը

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScDxBghD7MgGtb6tzXN9aRE66530FQdbtFOggkKV3Bh5uVQBA/viewform
#տիմ2026

🔊 ԲԱՑ ԿԱՆՉ

📌🔎 Անկախ դիտորդ հասարակական դաշինքը փնտրում է կարճաժամկետ դիտորդների 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների համար։

🗓️ Հայտերն ընդունվում են մինչև նախատեսված քանակի համալրումը։

📌 Դիմողները պետք է քաջ գիտակցեն դիտորդական առաքելության անկուսակցական, անկողմնակալ բնույթը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական վերահսկողության և դիտորդական առաքելության վարքագծի կանոնների շրջանակում գործելու կարևորությունը։

📌 Դիմելու համար լրացրեք այս ձևաթուղթը 👉https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScDxBghD7MgGtb6tzXN9aRE66530FQdbtFOggkKV3Bh5uVQBA/viewform

❗ Խնդրում ենք մեզ հետ ցանկացած հաղորդակցության դեպքում գրել ՀԱՅԱՏԱՌ և չօգտագործել արհեստական բանականություն։

#տիմ2026

📍 Արևելյան գործընկերության երկրներում ռուսական ռազմական ներկայության, դրա իրավական հիմքերի և մարդու իրավունքների վրա ուն...
16/09/2026

📍 Արևելյան գործընկերության երկրներում ռուսական ռազմական ներկայության, դրա իրավական հիմքերի և մարդու իրավունքների վրա ունեցած ազդեցության վերաբերյալ 2019 թ․ ՀՔԱՎ-ի կողմից արձանագրված խնդիրներն ու ռիսկերը շարունակում են մնալ արդիական։Հարկ ենք համարում հիշեցնել «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցը, որը հրապարակվել է 2019 թ. հոկտեմբերի 31-ին։

ℹ️ Համաշխարհային պրակտիկայում չկա միանշանակ կապ օտարերկրյա ռազմական ներկայության և մարդու իրավունքների վիճակի միջև. այս կապը տարբեր է յուրաքանչյուր դեպքում՝ կախված մի շարք գործոններից: Դժբախտաբար, Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան հաջողված օրինակների ցանկում չեն: Բոլոր երեք դեպքերում էլ Մոսկվան իր ռազմական ներկայությունն օգտագործել է ոչ թե տեղակայման երկրների անվտանգության ամրապնդման համար, այլ հիմնականում հանուն Ռուսաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի, այդ թվում ՝ հարևան պետությունների վրա սեփական ազդեցության ուժեղացման:

ℹ️ Նման պայմաններում զգալիորեն մեծանում է քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների դերը, որոնք իրականացնում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակը վերահսկելու գործառույթը: Ռուսական ռազմական ներկայության ազդեցության փորձը մարդու իրավունքների իրավիճակի վրա Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ներկայացնում է կարևոր դեպքեր, որոնցից պետք է դասեր քաղել, ուշադրություն հրավիրել մարդու իրավունքներին առնչվող մարտահրավերների վրա և հետագայում խուսափել նմանատիպ սխալներից:

👉 https://hcav.am/rusakan-razmakan-nerkayutyun-16-09-26/

🔊❗ Հայտարարություն«Անկախ դիտորդ» դաշինքը իր խորին մտահոգությունն է հայտնում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման տ...
15/09/2026

🔊❗ Հայտարարություն
«Անկախ դիտորդ» դաշինքը իր խորին մտահոգությունն է հայտնում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավական անորոշությունը մեկ այլ իրավական անհիմն ճանապարհով հաղթահարելու գործելակերպի վերաբերյալ, որն իրավական անհիմն օրենսդրական փոփոխություններով տեղական ինքնակառավարման՝ ուղղակի ժողովրդավարության ինստիտուցիոնալ և բովանդակային խեղաթյուրում է։

Հայտարարությունն ամբողջությամբ այստեղ ` https://hcav.am/statement-15-09-26-2/

📢 2026 թ. սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրների դիվանագետներ և 9 միջազգային կազմակերպությունների նե...
15/09/2026

📢 2026 թ. սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրների դիվանագետներ և 9 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, այցելել են էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղ (Արցախ):

‼️ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար և Դադիվանք: Այցի ընթացքում հայկական վանական համալիրները ներկայացվել են որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն՝ հայերին մեղադրելով դրանք ձևափոխելու մեջ: Ավելին, Ստեփանակերտում պատվիրակությունն այցելել է ոչնչացված պատմական թաղամասի տեղում կառուցված «Հաղթանակի զբոսայգի», իսկ Շուշիում դիվանագետները նկարահանվել են պարելիս և զվարճանալիս:

👉 Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում օտարերկրյա դիվանագետների, հատկապես Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գործողությունների կապակցությամբ, որոնք լեգիտիմացնում են հայ բնակչության էթնիկ զտումն ու դրա հետևանքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի ջնջումն ու ոչնչացումը։ Սա խորին անհարգալից վերաբերմունք է և վիրավորանք երեք տարի առաջ իրենց տներից բռնի տեղահանված մարդկանց զգացմունքներին, ինչպես նաև չի նպաստում իրական և տևական խաղաղության կառուցմանը։

📢 Հիմնվելով վերոգրյալի վրա՝ մենք կոչ ենք անում այն պետությունների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղ, և մասնավորապես Եվրոպական միությանը՝

➡️ Հորդորել Ադրբեջանի կառավարությանը ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշմանը և կանխել հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, վանդալիզմը, պղծումը, ինչպես նաև յուրացումն ու ծագման ձևափոխումը,

➡️ Ձեռնպահ մնալ այնպիսի միջոցառումներին մասնակցելուց, որոնք կարող են ծառայել որպես էթնիկ և մշակութային զտումների լեգիտիմացում,

➡️ Պահանջել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման բոլոր դեպքերի քննություն՝ ՄԱԿ-ի CERD-ի հանձնարարականին համապատասխան,

➡️ Հասնել Ադրբեջան անկախ միջազգային դիտորդական առաքելության ուղարկմանը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար։

Address

Vanadzor

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30

Telephone

+37494042268

Alerts

Be the first to know and let us send you an email when Helsinki Citizens’ Assembly-Vanadzor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Helsinki Citizens’ Assembly-Vanadzor:

Share