NGO Center

NGO Center The supreme body of the organization is the Board. Grants monitoring and management unit: Grants manager and M&E specialist are involved in this unit.

Goodwill, responsibility, and participation are the heart, the spirit of our vision.
——
Բարի կամքի հիմքով մասնակցությունն ու պատասխանատվությունը՝ հանուն անհատի և ընդհանուր բարօրության ՀԿ Կենտրոնի տեսլականի ոգին ու շունչն են: There are for units/subdivision in the organization, and specialists of relevant fields are involved in each unit. They are responsible for managing grants awarded by NGOC as well as for monitoring and evaluation of project implementation. Monitoring and evaluation unit: NGOC Coordinator, managers of different projects implemented by NGOC as well as M&E specialist, who is monitoring and evaluating projects implemented by NGOC, are involved in this unit. Project Management unit: Project staff and NGOC accountant are involved in this unit. Financial/Administrative unit: NGOC Coordinator, financial manager, treasurer/cashier are involved in this unit.

EU Bridge -ԵՄ կամուրջ 💛
06/10/2026

EU Bridge -ԵՄ կամուրջ 💛

05/10/2026

Հոլովակը պատրաստվել է ՀԿ Կենտրոնի «Ընտրական մոդել» ծրագրի շրջանակներում՝ Նոր Ժողովրդավարության հիմնադրամի (New Democracy Fund (NDF)) ֆինանսական աջակցությամբ։

Հոլովակի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես ՀԿ Կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի NDF-ի կամ նրա գործընկեր կառույցների տեսակետները։

#ԸնտրականՄոդել

03/10/2026

🚀 Ցանկանո՞ւմ ես զարգացնել եվրոպական նախագծերի մշակման և կառավարման հմտություններդ՝
● Միջազգային համագործակցություն,
● եվրոպական մասնագիտական ցանցեր,
● դրամաշնորհային հայտերի մշակում և նախագծերի կառավարում․ այս ամենը կարող է սկսվել մեկ հնարավորությունից։

Արդեն բաց է EU-BRIDGE Pilot Academy-ի մասնակցության հայտերի ընդունումը։
Եվրոպական միության Erasmus+ CBHE ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող EU-BRIDGE ծրագրի Pilot Academy-ն ինտենսիվ և գործնական վերապատրաստման ծրագիր է, որը հնարավորություն կտա ձեռք բերել եվրոպական կրթական, հետազոտական և դրամաշնորհային նախագծերի մշակման ու կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

💡 Ի՞նչ հնարավորություն կտա Ձեզ EU-BRIDGE Pilot Academy-ն.
📜 5 ECTS կրեդիտ
150 ժամ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածությամբ ծրագիր (հեռավար և առկա ձևաչափով հանդիպումներ 2 ամիս տևողությամբ)։

🛠️ Իրական նախագծային աշխատանքի փորձ
Թիմային աշխատանքով կմշակենք եվրոպական նախագծային հայտ՝ Capstone Simulation ձևաչափով։

🇪🇺 Եվրոպական ծրագրերի գործնական իմացություն

Կաշխատենք Erasmus+, Horizon Europe և եվրոպական այլ ծրագրերի տրամաբանության, մրցութային հայտերի, նախագծերի պլանավորման, բյուջետավորման, մշտադիտարկման և կառավարման գործիքների հետ։

⏰ Ճկուն ուսուցման ձևաչափ
Համակցված և առցանց դասընթացներ՝ ուսմանը կամ աշխատանքին զուգահեռ մասնակցելու հնարավորությամբ։
🆓 Մասնակցությունն ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
🌍 Միջազգային միջավայր և նոր մասնագիտական կապեր
Հնարավորություն՝ աշխատելու թիմերով, փոխանակելու գաղափարներ և ձևավորելու հետագա համագործակցային կապեր։

🎯 Ո՞վ կարող է դիմել
ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները, դասախոսները, գիտաշխատողները, միջին մասնագիտական հաստատությունների ներկայացուցիչները, բուհերի վարչական աշխատակիցները, ինչպես նաև ուսանողական կառույցների և երիտասարդական ՀԿ-ների ակտիվ ներկայացուցիչները։

💥 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է ՄԻՆՉԵՎ ՀԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՆԵՐԱՌՅԱԼ:

🔗 Գրանցվի՛ր այստեղ՝ 👇

tinyurl.com/Eu-Bridge-Pilot-Academy



Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի կամ Երիտասարդության միջազգային ծրագրերի գործակալության տեսակետները։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ դրամաշնորհ տրամադրող մարմինը չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։ Դրամաշնորհային համաձայնագիր № 101237920։

🇦🇲 ՀԿ Կենտրոնի և ՀՀ ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քնն...
02/10/2026

🇦🇲 ՀԿ Կենտրոնի և ՀՀ ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում։ Հանդիպման առանցքում էր սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային քաղաքականության բարեփոխումը, ինչպես նաև պետական ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացումը։

ℹ Քննարկման ընթացքում ներկայացվեց մեր կողմից մշակված քաղաքականության փաստաթուղթը, որն ամփոփում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության, բնակարանային ապահովման և սոցիալական աջակցության ոլորտների վերլուծությունն ու առաջարկությունները։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունն ու մասնագիտական քննարկումները՝ սոցիալական պաշտպանության համակարգն առավել հասցեական դարձնելու ուղղությամբ։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ ի դեմս նախագահ Նազելի Բաղդասարյանի, բաց և կառուցողական քննարկման համար։

📌 ՀԿ Կենտրոնը շարունակում է հանձնառու լինել պետական կառավարման համակարգի հետ կառուցողական երկխոսությանը՝ հանուն ավելի նպաստավոր քաղաքացիական միջավայրի։

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ EU-BRIDGE PILOT ACADEMY-Ի ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐՏեղեկացնում ենք, որ Google Forms համա...
29/09/2026

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ EU-BRIDGE PILOT ACADEMY-Ի ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տեղեկացնում ենք, որ Google Forms համակարգում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով 2026 թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում լրացված որոշ հայտերի անձնական տվյալների բաժինը չի պահպանվել ամբողջությամբ։

Ուստի, եթե Դուք գրանցման հայտը լրացրել եք հենց նշված ժամանակահատվածում, խնդրում ենք կրկին լրացնել և ուղարկել հայտը՝ համոզվելու համար, որ Ձեր գրանցումն ամբողջական է և կարող է ներառվել մասնակիցների ընտրության գործընթացում։

🔗 Գրանցման հղում՝
tinyurl.com/Eu-Bridge-Pilot-Academy

Ներողություն ենք խնդրում առաջացած տեխնիկական անհարմարության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համագործակցության համար։

EU-BRIDGE ծրագրի թիմ

Հ.Գ. Խնդրում ենք նաև տարածել այս տեղեկատվությունը Ձեր գործընկերների շրջանում, եթե գիտեք անձանց, որոնք նշված ժամանակահատվածում լրացրել են մասնակցության հայտը։

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ EU-BRIDGE PILOT ACADEMY-Ի ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ գործընկերներ և EU-BRIDGE Pilot Academy-ի ապագա մասնակիցներ,

Շնորհակալություն ենք հայտնում EU-BRIDGE Pilot Academy-ի վերապատրաստման ծրագրի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության և մասնակցության հայտեր ներկայացնելու համար։

Տեղեկացնում ենք, որ Google Forms համակարգում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով 2026 թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում լրացված որոշ հայտերի անձնական տվյալների բաժինը չի պահպանվել ամբողջությամբ։

Ուստի, եթե Դուք գրանցման հայտը լրացրել եք հենց նշված ժամանակահատվածում, խնդրում ենք կրկին լրացնել և ուղարկել հայտը՝ համոզվելու համար, որ Ձեր գրանցումն ամբողջական է և կարող է ներառվել մասնակիցների ընտրության գործընթացում։

🔗 Գրանցման հղում՝
tinyurl.com/Eu-Bridge-Pilot-Academy

Ներողություն ենք խնդրում առաջացած տեխնիկական անհարմարության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համագործակցության համար։

EU-BRIDGE ծրագրի թիմ

Հ.Գ. Խնդրում ենք նաև տարածել այս տեղեկատվությունը Ձեր գործընկերների շրջանում, եթե գիտեք անձանց, որոնք նշված ժամանակահատվածում լրացրել են մասնակցության հայտը։

28/09/2026

🇦🇲 Դպրոցական մասնակցային բյուջետավորում. առաջին անգամ՝ Հայաստանում

Լուրերի անդրադարձը ՀԿ Կենտրոնի նախաձեռնած գործընթացին։

Հայտերը բաց են
25/09/2026

Հայտերը բաց են

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
🚀 Ցանկանո՞ւմ ես զարգացնել եվրոպական նախագծերի մշակման և կառավարման հմտություններդ՝
● Միջազգային համագործակցություն,
● եվրոպական մասնագիտական ցանցեր,
● դրամաշնորհային հայտերի մշակում և նախագծերի կառավարում․ այս ամենը կարող է սկսվել մեկ հնարավորությունից։
Արդեն բաց է EU-BRIDGE Pilot Academy-ի մասնակցության հայտերի ընդունումը։
Եվրոպական միության Erasmus+ CBHE ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող EU-BRIDGE ծրագրի Pilot Academy-ն ինտենսիվ և գործնական վերապատրաստման ծրագիր է, որը հնարավորություն կտա ձեռք բերել եվրոպական կրթական, հետազոտական և դրամաշնորհային նախագծերի մշակման ու կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
💡 Ի՞նչ հնարավորություն կտա Ձեզ EU-BRIDGE Pilot Academy-ն.
📜 5 ECTS կրեդիտ
150 ժամ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածությամբ ծրագիր (հեռավար և առկա ձևաչափով հանդիպումներ 2 ամիս տևողությամբ)։
🛠️ Իրական նախագծային աշխատանքի փորձ
Թիմային աշխատանքով կմշակենք եվրոպական նախագծային հայտ՝ Capstone Simulation ձևաչափով։
🇪🇺 Եվրոպական ծրագրերի գործնական իմացություն
Կաշխատենք Erasmus+, Horizon Europe և եվրոպական այլ ծրագրերի տրամաբանության, մրցութային հայտերի, նախագծերի պլանավորման, բյուջետավորման, մշտադիտարկման և կառավարման գործիքների հետ։
⏰ Ճկուն ուսուցման ձևաչափ
Համակցված և առցանց դասընթացներ՝ ուսմանը կամ աշխատանքին զուգահեռ մասնակցելու հնարավորությամբ։
🆓 Մասնակցությունն ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
🌍 Միջազգային միջավայր և նոր մասնագիտական կապեր
Հնարավորություն՝ աշխատելու թիմերով, փոխանակելու գաղափարներ և ձևավորելու հետագա համագործակցային կապեր։
🎯 Ո՞վ կարող է դիմել
ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները, դասախոսները, գիտաշխատողները, միջին մասնագիտական հաստատությունների ներկայացուցիչները, բուհերի վարչական աշխատակիցները, ինչպես նաև ուսանողական կառույցների և երիտասարդական ՀԿ-ների ակտիվ ներկայացուցիչները։
💥 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՆԵՐԱՌՅԱԼ:

🔗 Գրանցվի՛ր այստեղ՝ 👇

tinyurl.com/Eu-Bridge-Pilot-Academy



Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի կամ Երիտասարդության միջազգային ծրագրերի գործակալության տեսակետները։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ դրամաշնորհ տրամադրող մարմինը չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։ Դրամաշնորհային համաձայնագիր № 101237920։

25/09/2026

Ես մեդիագրագետ եմ 🧾📥

Հոլովակը պատրաստվել է ՀԿ Կենտրոնի «Ընտրական մոդել» ծրագրի շրջանակներում՝ Նոր Ժողովրդավարության հիմնադրամի (New Democracy Fund (NDF)) ֆինանսական աջակցությամբ։

Հոլովակի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես ՀԿ Կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի NDF-ի կամ նրա գործընկեր կառույցների տեսակետները։

#ԸնտրականՄոդել

ՀԿ Կենտրոնը մեկնարկում է անգլերենի խոսակցական ակումբ, որին կարող են մասնակցել Վանաձորում բնակվող երիտասարդները։📅 Մեկնարկ...
25/09/2026

ՀԿ Կենտրոնը մեկնարկում է անգլերենի խոսակցական ակումբ, որին կարող են մասնակցել Վանաձորում բնակվող երիտասարդները։

📅 Մեկնարկը՝ հոկտեմբերի 1-ից
🗓️ Հանդիպումները՝ յուրաքանչյուր հինգշաբթի
🕒 15։30 - 17։00

Եթե ուզում ես բարելավել անգլերենի խոսակցական հմտություններդ ու ավելի ազատ հաղորդակցվել անգլերենով՝ միացի՛ր մեզ։

Գրանցման մանրամասները՝
https://forms.gle/54nZrfcnexLmvqsDA

Address

Khorenatsi 6/1
Vanadzor
2001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37491743315

Alerts

Be the first to know and let us send you an email when NGO Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to NGO Center:

Shortcuts

Share