31/10/2026
📌Այսօր մեր գործընկեր Stepanavan Youth Centerը «Կրթություն հանուն բնության» արշավի շրջանակում ներկայացնում է կենդանիների աննկատելի դառնալու ունակության մասին:
Ճանաչե՛նք բնությունը՝ այն պահպանելու համար։
#ԿրթությունՀանունԲնության
🌿ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ
Հրապարակում 19
🍃🐍 Աննկատելի դառնալու ունակություն, Ինչպե՞ս է բնությունն օգտագործում քողարկումը։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են կենդանիները դառնում գրեթե «անտեսանելի» իրենց շրջապատում։
🌱 Բնության մեջ մարմնի գույնի, ձևի կամ վարքագծի միջոցով միջավայրին ձուլվելու այս երևույթը կոչվում է քողարկում (կամուֆլյաժ)։ Սա գիշատիչներից պաշտպանվելու և աննկատ որս անելու ամենաարդյունավետ միջոցներից է։
❓️Ինչո՞ւ և ինչպե՞ս է առաջացել քողարկումը
Էվոլյուցիայի ընթացքում բնական ընտրությունը «խնայել» է նրանց, ովքեր կարողացել են լավագույնս ձուլվել միջավայրին․
✅️Գույների ընտրություն. Քանի որ բնության մեջ գերակշռում են բուսականության, հողի և ծառերի երանգները, կենդանիների մեծ մասը «ընտրել» է հենց դարչնագույնն ու կանաչը:
✅️Գաղտնիքը մաշկի բջիջներում է. Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ մողեսների մաշկի գույնը ձևավորվում է տարբեր շերտերում գտնվող հատուկ բջիջների շնորհիվ։ Մաշկի վերին շերտերում առկա գունանյութերը տալիս են դեղին և կարմիր երանգներ, իսկ ավելի խորքում գտնվող բջիջներն անդրադարձնում են լույսը և ազդում մաշկի տեսանելի գույնի վրա։ Ամենախոր շերտում գտնվող մուգ գունանյութը նույնպես մասնակցում է վերջնական երանգի ձևավորմանը։
🌿Այս ամենի համադրության շնորհիվ մողեսի գույնը կարող է նմանվել շրջակա միջավայրի գույներին՝ օգնելով նրան աննկատ մնալ։Օրինակ
🪱Հայաստանի բնությունից. Անդրկովկասյան սահնօձ
Այս բջջային ու էվոլյուցիոն մեխանիզմների հիանալի օրինակ է մեր տեղական ֆաունայի ներկայացուցիչը՝ Անդրկովկասյան սահնօձը (Zamenis hohenackeri), որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այս սողունի մաշկի երանգները՝ բաց մոխրագույնից մինչև շագանակագույն՝ մուգ բծերով, կատարելապես կրկնում են չորասեր թփուտների ու ժայռոտ լանդշաֆտների գույները: Սրա շնորհիվ նա լիովին աննկատ է մնում ՝ հեշտությամբ խուսափելով թշնամիներից և հաջողությամբ որս անելով: