Մարզերի երեխաները մարզերում

Call Directions Website Contact the organization

Մարզերի երեխաները մարզերում Սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն

ՄԵՄ առաքելությունն է.
որպես համահայկական երիտասարդական և պատանեկան ցանցային համայնք` կերտել առաջադեմ, կիրթ և հայրենատեր հայ հասարակություն։

ՄԵՄի գլխավոր նպատակն է ստեղծել՝ համագործակցող, ապակենտրոնացված, ամուր արժեհամակարգով, կրթված առաջնորդների ամուր ցանց, ովքեր պատասխանատվություն կկրեն համայնքների և մարզերի զարգացման համար։


MEM Mission is
As an armenian youth and teenager community provide with an educated, progressive and patriotic armenian society. The main objective of MEM is to create cooperating, decentralized, with a solid value system, educated, strong network of leaders who will be responsible for the development of communities and regions.

Այս անգամ ՄԵՄ-ի մարզայցի ուղղությունը Սյունիքն էր՝ Սիսիանը։ 🐝Հոկտեմբերի 18-ին Սիսիանի մեղվի թանգարանում հավաքվել էին Սյո...
20/10/2026

Այս անգամ ՄԵՄ-ի մարզայցի ուղղությունը Սյունիքն էր՝ Սիսիանը։ 🐝

Հոկտեմբերի 18-ին Սիսիանի մեղվի թանգարանում հավաքվել էին Սյունիքի ակտիվ երիտասարդները՝ ծանոթանալու ՄԵՄ-ին ու քննարկելու համայնքային հնարավորությունները։

Օրակարգում ներառված էր․

🔹 մեղվաբուծական պրոցեսի ներկայացում, մասնակցություն և համտես,
🔹 «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի և ՄԵՄ-Սյունիք մարզային թիմի ներկայացում,
🔹 «Հնարավորությունները Սյունիքում» պանելային քննարկում,
🔹 նոր ծանոթությունների ու կապերի հաստատում։

Շնորհակալություն Bees house-ին՝ ջերմ հյուրընկալության համար։ 💚

Դու նույնպես կարող ես դառնալ նման ակտիվությունների մի մասնիկը։ 🤝

ՄԵՄ-ին միանալու համար գրի՛ր մեր էջին ու ծանոթացի՛ր պայմաններին։ 📩

⏳ 3 գործիք՝ ուսումն ու կամավորությունը համատեղելու համար։Երբեմն ժամանակը չի՞ հերիքում։ ՄԵՄ-ում հաճախ ենք տեսնում, թե ինչ...
19/10/2026

⏳ 3 գործիք՝ ուսումն ու կամավորությունը համատեղելու համար։

Երբեմն ժամանակը չի՞ հերիքում։ ՄԵՄ-ում հաճախ ենք տեսնում, թե ինչպես են երիտասարդները համատեղում դպրոցական և ուսանողական կյանքը մարզային ակտիվությունների ու կամավորական աշխատանքի հետ։

Ահա 3 պարզ, բայց արդյունավետ գործիք, որոնք կօգնեն ճիշտ կառավարել ժամանակն ու շարունակել ակտիվ կամավորել։

🔹 Էյզենհաուերի մատրիցան. բաժանի՛ր գործերդ 4 մասի՝
1. Շտապ ու կարևոր,
2. Ոչ շտապ, բայց կարևոր,
3. Շտապ, բայց ոչ կարևոր,
4. Ոչ շտապ ու ոչ կարևոր։ Կենտրոնացի՛ր 2-րդ խմբի վրա։

🔹 «Պոմոդորո» տեխնիկան. 25 րոպե կենտրոնացած աշխատանք, 5 րոպե հանգիստ։ Սա օգնում է չհոգնել ու չշեղվել սոցցանցերով։

🔹 Շաբաթական պլանավորում. կիրակի երեկոյան հատկացրու 10 րոպե՝ առաջիկա 7 օրերի հիմնական անելիքները ֆիքսելու համար։

💾 Պահպանի՜ր հրապարկումը, որ չկորցնես, ու կիսվի՜ր ընկերոջդ հետ, ում ժամանակը միշտ «չի հերիքում»։

✨ Ինչպես են ՄԵՄ-ում ստացած հմտությունները ձևավորում մարզեցի երիտասարդի մասնագիտական ուղին «Ես 18-ամյա Սաթին եմ՝ Վարդենիս...
17/10/2026

✨ Ինչպես են ՄԵՄ-ում ստացած հմտությունները ձևավորում մարզեցի երիտասարդի մասնագիտական ուղին
«Ես 18-ամյա Սաթին եմ՝ Վարդենիսից, և այժմ սովորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տվյալագիտություն» բաժնում։

🎨 ՄԵՄ-ում իմ ուղին սկսեցի 2024 թվականին՝ որպես ֆրիլանս թիմի գրաֆիկ դիզայներ։ Կարճ ժամանակ անց թիմակցիս հետ վերաբացեցինք ՄԵՄ-Գեղարքունիք մարզային թիմը․ կազմակերպում էինք ակտիվություններ, համագործակցում ՏԻՄ-երի հետ՝ լուծելով համայնքային իրական խնդիրներ։

🤝 Զարգացնելով իմ փափուկ ու կոշտ հմտությունները՝ ստանձնեցի Արտաքին կապերի պատասխանատուի դերը, ապա միացա Հանրային կապերի և հաղորդակցության բաժնին՝ իրականացնելով ՀԿ-ի ներքին ու արտաքին մարքեթինգային աշխատանքները։ Նվիրված աշխատանքիս շնորհիվ ՄԵՄ-ից ստացա համակարգիչ սեփականության իրավունքով, որը մինչ օրս իմ հիմնական աշխատանքային գործիքն է թե՛ ՄԵՄ-ում, թե՛ դրանից դուրս։

💼 ՄԵՄ-ում ձեռք բերած փորձն ու բազմակողմանի հմտությունները հիմք դարձան իմ մասնագիտական թռիչքի համար․ ՄԵՄ-ի միջոցով աշխատանքի անցա Фонд "Спеши к добру" հիմնադրամում՝ որպես ծրագրերի համակարգող։
ՄԵՄ-ում քեզ հղկում ու սովորեցնում են դառնալ ճկուն մասնագետ․ ինձ հնարավորություն տրվեց փորձել ինձ տարբեր ոլորտներում և հավատալ սեփական ուժերին»։
Դու ևս կարող ես դառնալ նման հաջողության պատմությունների կերտողը։ Միացի՛ր reArmenia հարթակում ամսական բաժանորդագրությանը և դարձի՛ր #ՄԵՄհանձնառու։

👉 https://rearmenia.com/hy/fundraisers/children-of-regions

🌐 Արդեն հասանելի է ՄԵՄ պաշտոնական կայքը՝  https://mem.teamՄեր բոլոր ծրագրերը, նախագծերն ու մարզային ակտիվությունները այժ...
15/10/2026

🌐 Արդեն հասանելի է ՄԵՄ պաշտոնական կայքը՝ https://mem.team

Մեր բոլոր ծրագրերը, նախագծերն ու մարզային ակտիվությունները այժմ մեկ միասնական թվային հարթակում են։

💡Ամենակարևորն այն է, որ կայքի ստեղծման աշխատանքները իրականացրել են ՄԵՄ-ի երիտասարդները։

Մշակումը սկսել է Վարդենիսից 18-ամյա Աշոտը, իսկ նրա՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելուց հետո նախագիծը հաջողությամբ ավարտին է հասցրել Վարդենիսից Դերենը։ Սա մեր պատանիների պատասխանատվության, նվիրվածության ու թիմային աշխատանքի լավագույն ապացույցն է։

🚀 Այցելի՜ր mem.team, ուսումնասիրիր մեր ծրագրերն ու միացիր մեր ջերմ համայնքին՝ քո ցանկալի դերով։

15+ տարվա փորձ տեխնոլոգիական ոլորտում, թիմերի կառավարում ու այս ամենին զուգահեռ՝ կամավորական ներդրում մեր մարզերի երիտաս...
12/10/2026

15+ տարվա փորձ տեխնոլոգիական ոլորտում, թիմերի կառավարում ու այս ամենին զուգահեռ՝ կամավորական ներդրում մեր մարզերի երիտասարդների զարգացման գործում 💡

Վերականգնում ենք #ՄԵՄմենթոր շարքն ու այսօր ծանոթանում Գեորգի Կամոյանի հետ։ 🤝

Նա ՏՏ ինժեներ է, Ձեռնարկությունների կառավարման որակավորված մասնագետ, ով ավելի քան 15 տարի աշխատում է տեխնոլոգիական ոլորտում (որակի վերահսկում, նախագծերի և գործառնական կառավարում)։

Արդեն մի քանի տարի է, ինչ Գեորգին ՄԵՄ-ում թիմերի մենթոր է։ Աշխատել է ՄՌԿ և Առաջադրանքների թիմերի հետ, իսկ այժմ աջակցում է նորեկ ՄԵՄ-ցիների ներգրավման թիմին՝ նպաստելով համայնքի նոր անդամների ինտեգրմանն ու ակտիվացմանը։

«Ինչո՞ւ միանալ ՄԵՄ-ին» հարցին Գեորգին պատասխանում է այսպես.

«Շատ ճիգեր պետք է գործադրեի, որ չմիանայի մի համայնքի, որի առաքելությունը մարզերի զարգացումն է և որը թև ու թիկունք է մարզերում բնակվող երիտասարդներին։ Ինձ համար կարևոր է, որ երիտասարդը կարողանա իր գիտելիքն օգտագործել սեփական համայնքում՝ հնարավորություններ ստեղծելու և փոփոխություններ բերելու համար։

Մասնագիտական փորձս հիմնականում կապված է մարդկանց, թիմերի և համակարգերի կառուցման հետ, և ՄԵՄ-ում տեսա մի միջավայր, որտեղ այդ փորձը կարող է օգտակար լինել ՄԵՄ-ի մեծ նպատակի համար։

Եվ պետք է ասեմ՝ տևական ժամանակ է ՄԵՄ-ում եմ, որովհետև... ՄԵՄ-ում ԼԱՎ Է»։

Եթե ցանկանում եք Ձեր մասնագիտական փորձն ու գիտելիքը ծառայեցնել մարզերի զարգացմանն ու թև ու թիկունք դառնալ մարզեցի երիտասարդներին, միացե՛ք ՄԵՄ-ին որպես մենթոր։ ✨

Գրեք մեր էջին՝ մենթորության պայմաններին ու մանրամասներին ծանոթանալու համար 📩

Արդեն երրորդ անգամ Excelist Training Center-ի հետ կազմակերպում ենք փակ քննարկում, էլ ավելի հետաքրքիր թեմայով։Թեման՝ Խոսք...
11/10/2026

Արդեն երրորդ անգամ Excelist Training Center-ի հետ կազմակերպում ենք փակ քննարկում, էլ ավելի հետաքրքիր թեմայով։

Թեման՝ Խոսքի գինը․ Հաղորդակցությունը՝ որպես գլխավոր գործիք բիզնեսում, թիմում ու կապերում 💬

Հոկտեմբերի 22-ին հավաքվում ենք կլոր սեղանի շուրջ՝ քննարկելով վերոնշյալ թեման, իրականացնելու փորձի փոխանակում և բացահայտելու հաղորդակցության ողջ պոտենցիալը։

Հանդիպում ենք՝
🗓️ հոկտեմբերի 22-ին, ժ․ 19:00 - 21:00,
📍 Bardak Pub-ում:

Շտապե՜ք միանալ, տեղերը արագ սպառվում են։
Մանրամասների համար անցե՜ք միջոցառման (event-ի) հղումով։

Շարունակում ենք  #ՄԵՄՏասնօրյակ շարքը՝ ներկայացնելով ՄԵՄ-ի նախորդ 10 օրերի իրադարձությունները։🤝Վարդենիսցի Վարուժ Գասպարյա...
10/10/2026

Շարունակում ենք #ՄԵՄՏասնօրյակ շարքը՝ ներկայացնելով ՄԵՄ-ի նախորդ 10 օրերի իրադարձությունները։

🤝Վարդենիսցի Վարուժ Գասպարյանը ևս միացել է «ՄԵՄ Գեղարքունիք» մարզային թիմի կազմակերպած հանդիպմանը Ճամբարակում ՝ «Ճամբարե» ԵԿ-ում, և կիսվում է իր տպավորություններով։
https://surl.li/cmlrzd

🏡 ՄԵՄ-ի երիտասարդ առաջնորդ Քրիստինեն վերջին երկու շաբաթների ընթացքում Կուրթանում հյուրընկալեց մեր գործընկերներին ու մենթորներին և կազմակերպեց շրջայց գյուղի պատմամշակույթային վայրերերով։
https://surl.li/jedzfo

🇦🇲 «ՄԵՄ Արմավիր» մարզային թիմը Բաղրամյան գյուղում անցկացրեց ՄԵՄ ՀԿ-ի գործունեության իրազեկման հանդիպում, ինչպես նաև ազգային երգ ու պարի ուսուցում։
https://surl.li/cobwwi

🎓 Արարատի մարզի Սիս բնակավայրի երիտասարդների համար ՄԵՄ մենթոր Կարեն Ղազարյանը անցկացրեց սեմինար ժամանակի կառավարման, նպատակադրման ու մասնագիտական կողմնորոշման թեմաներով։
https://surl.li/ucspxr

💡 Ամփոփում ենք MEM Leadership Academy -ի սաների հետկարծիքները՝ Ակադեմիայի ընթացքում ստացած գիտելիքների ու արդյունքների մասին։
https://surl.li/kcukfu

💼 ՄԵՄցի Շողիկ Զաքարյանը միացավ ՄԵՄ գործընկեր Bee Digital -ի թիմին՝ որպես վաճառքի մենեջեր։
https://surl.li/ivasgn

⛰ Սեպտեմբերի 27-ին «ՄԵՄ-Տավուշ» մարզային թիմը իրականացրեց քայլարշավ դեպի Դիմաց լեռ՝ օրը սկսելով Հաղարծնի վանքում։
https://surl.li/mbuowl

☕️ «ՄԵՄ Արմավիր» մարզային թիմի երիտասարդների նախաձեռնությամբ Արմավիրում կազմակերպվեց ջերմ թեյախմություն տեղացի երիտասարդների ներգրավվածությամբ։
https://surl.li/gqekvy

📲 Շարունակե՜ք հետևել մեր էջին՝ մարզային ակտիվություններին ծանոթանալու համար։

🚀 3 օր, տարբեր մարզերից ժամանած ՄԵՄ-ցիներ ու մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել մեր մարզային թիմերի աշխատանքն ավելի համակարգվ...
08/10/2026

🚀 3 օր, տարբեր մարզերից ժամանած ՄԵՄ-ցիներ ու մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել մեր մարզային թիմերի աշխատանքն ավելի համակարգված, ազդեցիկ ու արդյունավետ։

Մարզային թիմերն ու նրանց միջև ամուր կապերը ՄԵՄ-ի շարժիչ ուժն են։ Հենց այս թիմերի շնորհիվ է, որ մարզային համայքներում ծնվում են նոր ակտիվություններ ու նախաձեռնություններ, իսկ երիտասարդները ստանում են ինքնադրսևորվելու ու սեփական համայնքը փոխելու իրական հնարավորություն։💡

Հոկտեմբերի 2-4-ը Երևանում կայացավ ՄԵՄ մարզային թիմերի աշխատաժողով - ճամբարը։ Երեք օր շարունակ մասնակիցները միասին վերհանեցին առկա մարտահրավերները, փոխանակվեցին փորձով ու հստակեցրին հետագա քայլերը։

Օրակարգն հագեցած էր.
🔹 Մարզային թիմերի միջև համագործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդում,
🔹 Փուլային համակարգի և համայնականի դերի հստակեցում,
🔹 Աշխատանքների համադրում ՄԵՄ-ի տարեկան ու տվյալ ուղղության բաժնի OKR-ների հետ,
🔹 ՄԵՄ-ում ձեռք բերվող հմտությունների կապը մասնակիցների անձնային ու մասնագիտական աճի հետ։

Աշխատաժողովի ամենաջերմ ու էներգետիկ հատվածներից էր նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների հետ շփումն ու փորձի փոխանակումը, ինչը հիանալի առիթ էր նոր կապեր հաստատելու և հետագա համատեղ նախաձեռնությունների հիմքերը դնելու համար ✨

Շնորհակալություն ենք հայտնում @Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին՝ ջերմ հյուրընկալության և արդյունավետ համագործակցության համար։ 💛

📩 Եթե ուզում ես դառնալ այսպիսի ակտիվ, նպատակասլաց թիմի մի մասն ու փոփոխություն բերել քո համայնքում, ապա գրի՜ր մեր էջին ՄԵՄ կամավոր դառնալու համար։

05/10/2026

«ԱպաԿենտրոն» մարզային ֆորումը համախմբեց 200-ից ավելի մասնակիցների՝ մարզային կյանքի ու նոր հնարավորությունների շուրջ։ 💚

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր դարձան «ԱպաԿենտրոն»-ի մի մասը։ 🤝

Բայց «ԱպաԿենտրոն»-ը միայն մեկ օրվա ծրագիր չէր։ Այն շարունակվում է՝ որպես համայնք, որտեղ մարզերում ապրող, աշխատող ու ստեղծող մարդիկ կարող են կապվել, կիսվել փորձով ու միասին ստեղծել նոր հնարավորություններ։
«ԱպաԿենտրոն» համայնքին միանալու համար թողե՛ք որևէ մեկնաբանություն։

Գլխավոր գործընկեր՝ SYUN

Գործընկերներ՝ Ստեփանավանի համայնքապետարան/Stepanavan municipality Bee Digital EcoLife Lodge 10:30 Club DreamShots AM Gevorgian Concern

Համակազմակերպիչ՝ Մարզերի երեխաները մարզերում

Address

Yagdan
1916

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00

Telephone

+37441511517

Alerts

Be the first to know and let us send you an email when Մարզերի երեխաները մարզերում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Մարզերի երեխաները մարզերում:

Shortcuts

Share