12/10/2026
Ներկայացնում ենք ARMLAG ազգային ցանցի համաժողովի անդամ Աննա Զաքարյանին։
Աննան ARMLAG ազգային ցանցում ներկայացնում է «Լոռվա Ձոր» ՏԱԽ ՏԶՀԿ-ն ։ 2023 թվականից «Կանանց Սոլիդարության տարածք» ՀԿ-ի համահիմնադիրն է, իսկ 2025 թվականից՝ Քաղաքացիական կրթության Արևելաեվրոպական ցանցի գործադիր մարմնի անդամ։
📚 Քաղաքացիական կրթության ոլորտում ունի 16-ամյա մասնագիտական փորձ՝ համագործակցելով տարածաշրջանային և եվրոպական ցանցերի ու ծրագրերի հետ՝ որպես ծրագրի համակարգող և դասընթացավար։
Նրա գործունեության առանցքում են կոնֆլիկտների փոխակերպումը, բռնության կանխարգելումը և համայնքային կյանքում կանանց դերի ու մասնակցության հզորացումը։
Մենք բարձր ենք գնահատում այն փորձառությունն ու գիտելիքները, որոնցով Աննան աջակցում է ցանցի կայացմանն ու զարգացմանը։