12/05/2026
Արգելում եմ փակել որևէ դպրոց գյուղերում և համայնքներում։ Որևէ կառավարություն հիմա և վաղն այդ իրավունքը չունի։ Դպրոցների և գյուղերի ճակատագիրը կարող է վճռվել միայն համակողմանի, ինստիտուցիոնալ, բազմաշերտ ու խորը մտածված ու ծրագրված մշակութային, տնտեսական, կրթական, ընկերային, ֆինանսական ծրագրի իրականացմամբ` բոլոր բաղադրիչների հաշվարկով, հնարավոր ձեռքբերումների և կորուստների հաշվարկված նկատառմամբ։ Ոչ մի հռետորաբանական ու տգետ ճղճղոց չի կարող հիմնավորում հանդիսանալ երկրի զարգացման ծրագրերի և քայլերի նախագծման և ծրագրման համար։