Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա

Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա Genesis Armenia-ն ուղեղային կենտրոն-հիմնադրամ է, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է:

Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի:
Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտան

գային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։

Թուրքիան կանգնեցրե՞ց քրդական պլանը, թե՞ պարզապես փոխեց խաղի կանոնները։Ինչո՞ւ է Իրանի հյուսիս-արևմուտքը հայտնվում Անկարայ...
29/07/2026

Թուրքիան կանգնեցրե՞ց քրդական պլանը, թե՞ պարզապես փոխեց խաղի կանոնները։

Ինչո՞ւ է Իրանի հյուսիս-արևմուտքը հայտնվում Անկարայի ռազմավարական ուշադրության կենտրոնում։

Ի՞նչ ընդհանրություն ունի այս գործընթացը Սիրիայի սցենարի հետ։

Եվ ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս զարգացումները Հայաստանի համար։

«Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի հոդվածը⬇️

Քրդական զինված սպառնալիքի «չեզոքացման» քաղաքական քողի տակ Անկարան փորձոմ է Իրանում կրկնել Սիրիայի օկուպացիայի սցենարը:

100 տարուց ավելի փաստերը նույնն էին։ Փոխվեց միայն քաղաքականությունը։Ինչո՞ւ Իսրայելը դարձյալ հիշեց Հայոց ցեղասպանության մ...
15/07/2026

100 տարուց ավելի փաստերը նույնն էին։ Փոխվեց միայն քաղաքականությունը։

Ինչո՞ւ Իսրայելը դարձյալ հիշեց Հայոց ցեղասպանության մասին ու օրեր անց Խորհրդարանում կասեցրեց ճանաչման վերաբերյալ քվեարկությունը:

Քաղաքական ուղե՞րձ էր Անկարային, թե՞ Գազայի պատերազմի ֆոնին միջազգային հեղինակությունը վերականգնելու փորձ։

Պատմաբան Արմեն Սարգսյանի հոդվածը ⬇️

2026թ․ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն ընդունեց որոշում, որով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած ռազմավարական մի շարք մարտահրավերներ 👇
08/07/2026

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած ռազմավարական մի շարք մարտահրավերներ 👇

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած ռազմավարական մի շարք մարտահրավերներ:

Այսօր, երբ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ցուցադրաբար տարան Քննչական կոմիտե...
07/07/2026

Այսօր, երբ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ցուցադրաբար տարան Քննչական կոմիտե, Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից։ Երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, վտանգվում է հենց պետության իրավական հիմքը։

Genesis Armenia-ի հայտարարությունը ➡️ https://genesisarmenia.am/announcement-july-7/

Սահմանադրության նախաբանն ու դրանում արված հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին սահմանադրական կարգի գաղափարական և արժե...
05/07/2026

Սահմանադրության նախաբանն ու դրանում արված հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին սահմանադրական կարգի գաղափարական և արժեքային առանցքային հենասյուներն են, ինչը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը չի կարող դիտարկվել անջատ Անկախության հռչակագրով ամրագրված հիմնարար սկզբունքներից։

Օրվա խորհրդի առթիվ Genesis Armenia-ի հայտարարությունը՝

Սահմանադրության նախաբանն ու դրանում արված հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին սահմանադրական կարգի գաղափարական և արժեքային առանցքային հենասյուներն են:

Թուրքիան ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակի՞ց է, թե՞ դաշինքի ամենաանկանխատեսելի անդամը։Ինչու՞ է Անկարան միաժամանակ պահպանում կապերը...
02/07/2026

Թուրքիան ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակի՞ց է, թե՞ դաշինքի ամենաանկանխատեսելի անդամը։

Ինչու՞ է Անկարան միաժամանակ պահպանում կապերը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ի՞նչ հաշվարկ ունի Իրանի շուրջ զարգացումների հարցում, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս գործընթացները Հայաստանի համար։

Արմեն Սարգսյանի վերլուծության չորրորդ մասը ⬇️

Էրդողանը նշում է, որ հուլիսի 7-8-ին Անկարայում նախատեսվող դաշինքի գագաթաժողովը կարող է դառնալ դաշինքի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը։

Ինչի՞ մասին է իրականում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։Ինչպե՞ս է այն ձևավորվում և ո՞ւմ կողմից է տարածվում։Ի՞նչ հեռահար նպա...
01/07/2026

Ինչի՞ մասին է իրականում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։

Ինչպե՞ս է այն ձևավորվում և ո՞ւմ կողմից է տարածվում։

Ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում։

Վերլուծաբան Դավիթ Սերոբյանը հետազոտում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» և Ադրբեջանի պետական կառույցների հռետորաբանությունը՝ բացահայտելով դրա հիմնական նարատիվներն ու նպատակները ⬇️

Պետական աջակցություն վայելող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպությունը վերջին տարիներին գրավել է զգալի հանրային ուշադրություն։

6000 հյուր, անվտանգության աննախադեպ միջոցառումներ և ՆԱՏՕ-ի վերջին տարիների ամենազգայուն գագաթնաժողովներից մեկը՝ Անկարայո...
25/06/2026

6000 հյուր, անվտանգության աննախադեպ միջոցառումներ և ՆԱՏՕ-ի վերջին տարիների ամենազգայուն գագաթնաժողովներից մեկը՝ Անկարայում։

Ինչո՞ւ է դաշինքը հավաքվում հենց Թուրքիայում, ի՞նչ քաղաքական ու ռազմական շահեր է փորձում ստանալ Էրդողանը, և ինչպե՞ս կարող են այդ որոշումների հետևանքները հասնել մինչև Հայաստան։

Մանրամասները՝ Հարութ Արթին Առաքելյանի վերլուծությունում ⬇️

Այն փաստը, որ ՆԱՏՕ-ն իր ամենազգայուն գագաթնաժողովն անցկացնում է Անկարայում ցույց է տալիս Թուրքիայի անփոխարինելիությունը Արևմտյան բլոկի համար։

Անկարան օգտագործո՞ւմ է ՀԱՄԱՍ-ը որպես բանակցային լծակ Արևմուտքի դեմ։Ինչո՞ւ է Էրդողանը շարունակում պաշտպանել պաղեստինյան շ...
22/06/2026

Անկարան օգտագործո՞ւմ է ՀԱՄԱՍ-ը որպես բանակցային լծակ Արևմուտքի դեմ։

Ինչո՞ւ է Էրդողանը շարունակում պաշտպանել պաղեստինյան շարժումը՝ չնայած աճող քննադատությանը։

Սա գաղափարակա՞ն դիրքորոշում է, թե՞ սառը ռազմավարական հաշվարկ։

Արմեն Սարգսյանի հոդվածի 3-րդ մասը ⬇️
https://genesisarmenia.am/turkey-nato-hamas/

Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի ներսում Թուրքիան շարունակում մնալ ամենահակասական գործընկերներից մեկը։Ինչպե՞ս է Անկարան միաժամանակ գործակ...
18/06/2026

Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի ներսում Թուրքիան շարունակում մնալ ամենահակասական գործընկերներից մեկը։

Ինչպե՞ս է Անկարան միաժամանակ գործակցում և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։

Ինչո՞ւ S-400-ների գնումը վերածվեց լուրջ ճգնաժամի ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններում։

Եվ ինչպե՞ս Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դարձավ Թուրքիայի համար քաղաքական ճնշման գործիք։

🔗 Պատմաբան Արմեն Սարգսյանի հոդվածի երկրորդ մասը` https://shorturl.at/1oRwx

Address

Ազատության 1/18
Erevan

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00

Telephone

+37441500157

Alerts

Be the first to know and let us send you an email when Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Genesis Armenia - Ջենեսիս Արմենիա:

Shortcuts

Share