13/05/2026
Ինչպես Ֆեյսբուքի պատահական մի գրառում փոխեց ամեն ինչ📱
18 տարի Անահիտը աշխատել է որպես բուժքույր Արցախում ։ Նա իր կյանքը նվիրել էր ուրիշներին հոգ տանելու գործին։ Նա ընտրել էր մի մասնագիտություն, որի հիմքում կարեկցանքն էր։ Ամեն օրը նշանակում էր օգնել մարդկանց, փրկել կյանքեր և հույս տալ։ Բուժքույր լինելը նրա համար պարզապես աշխատանք չէր․ այլ կոչում։ Նա այն մարդկանցից էր, ում վստահում էին ամենադժվար պահերին։ Նա սիրում էր իր աշխատանքը, և մարդիկ գնահատում էին նրան՝ թե՛ մասնագիտական հմտությունների, թե՛ բարի բնավորության համար։ Նրա կյանքը կարծես ամբողջությամբ կանխորոշված էր։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց։ 🤍
2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայերի բռնի տեղահանումից հետո Անահիտը լքեց իր տունն ու տեղափոխվեց Հայաստան։ Կորուստը հանկարծակի և ծանր էր։ Դա միայն տուն թողնելու մասին չէր․ դա պատկանելիության, կայունության և ինքնության կորստի մասին էր։ Հայաստան հասնելուց հետո Անահիտը հայտնվեց լիովին նոր իրականության մեջ։ Պատերազմի, տեղահանության և անորոշության հուզական ծանրությունը նրա ներսում ստեղծել էր խորը պատնեշ։ Նա այլևս իրեն չէր զգում այն ուժեղ և ակտիվ մարդը, որը նախկինում էր։ Փոխարենը նա սկսեց մեկուսանալ աշխարհից։ 🛤️
«Ես չէի ուզում տնից դուրս գալ», - հիշում է նա։ «Մի վախ կար, որը չէի կարող բացատրել։ Նույնիսկ պարզապես դուրս գալը դժվար էր թվում»։
Օրերը դարձան շաբաթներ, շաբաթները՝ ամիսներ։ Նա մնում էր տանը՝ փորձելով հասկանալ և հաղթահարել այն ամենը, ինչ ապրել էր։ Միևնույն ժամանակ գիտակցում էր, որ պետք է վերակառուցի իր կյանքը։ Ինչպես շատ տեղահանվածներ, նա սկսեց աշխատանք փնտրել։ Սակայն շուտով բախվեց նոր դժվարության․ աշխատանքի մեծ մասը պահանջում էր թվային հմտություններ, որոնք նա չուներ։ Դա նրան ավելի անորոշ դարձրեց իր ապագայի հարցում։
Մի օր, Ֆեյսբուքը թերթելիս Անահիտը տեսավ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի (AF4SD) կողմից առաջարկվող «Թվային գրագիտություն» դասընթացների մասին գրառում։ Ինչ-որ բան անմիջապես գրավեց նրա ուշադրությունը։ 💻
«Միանգամից զգացի, որ սա հենց այն է, ինչ ինձ պետք է», - ասում է նա։ ✨
Սակայն նույնիսկ այդ զգացողությամբ դասերին մասնակցելու որոշումը հեշտ չէր։ Այսքան երկար ժամանակ տանը մնալուց հետո դուրս գալը նշանակում էր ուղիղ առերեսվել սեփական վախերին։ Դա նշանակում էր դուրս գալ մի տարածքից, որը միաժամանակ դարձել էր թե՛ ապաստան, թե՛ սահմանափակում։ Նա երկմտում էր՝ վստահ չլինելով՝ արդյոք պատրաստ է։ Երեխաների խրախուսանքի և աջակցության շնորհիվ նա վերջապես որոշեց մասնակցել դասընթացին։ Այդ առաջին քայլը՝ պարզապես տնից դուրս գալն ու դասի գնալը, դարձավ նրա կյանքի շրջադարձային պահը։ 🌱
«Անկեղծ ասած՝ սկզբում շատ դժվար էր», - պատմում է նա։ «Բայց կարող եմ ասել, որ դա այդ ժամանակահատվածում իմ կայացրած ամենակարևոր որոշումներից մեկն էր։ Այն օգնեց ինձ ոչ միայն նոր բան սովորել, այլ նաև հաղթահարել ներսում եղած պատնեշը»։ 🕊️
Շուտով դասերը դարձան ավելին, քան պարզապես ուսուցում։ Դրանք դարձան ապահով վայր, որտեղ նա կարող էր նորից կապ հաստատել արտաքին աշխարհի հետ, շփվել մարդկանց հետ և կամաց-կամաց վերականգնել ինքնավստահությունը։ Յուրաքանչյուր դաս նրան կրկին տալիս էր նպատակ ունենալու զգացում։ Ժամանակի ընթացքում Անահիտը սկսեց հասկանալ, թե որքան կարևոր են թվային հմտությունները ժամանակակից աշխարհում։
Նա նաև իմացավ Արհեստական բանականության գործիքների աճող դերի մասին աշխատաշուկայում։ Միևնույն ժամանակ հասկացավ, որ լեզվական հմտություններն էլ նույնքան կարևոր են։ Նա արդեն խոսում էր ռուսերեն, բայց գիտեր, որ անգլերենը կարող է շատ ավելի մեծ հնարավորություններ բացել։ 🌍
Ի ուրախություն իրեն՝ Կանանց հզորացման ծրագիրը չէր սահմանափակվում միայն թվային հմտություններով։ Այն առաջարկում էր նաև անգլերենի դասընթացներ։ Անահիտի համար սա նույն աջակցությունն էր՝ շարունակվող այլ ձևով։ Կարծես ծրագիրն իսկապես հասկանում էր մասնակիցների կարիքները։ 📖
«Այնպիսի զգացողություն էր, կարծես միշտ գիտեին՝ ինչ է մեզ պետք», - ասում է նա։ «Ամեն ինչ կազմակերպված էր այնպես, որ օգնեն մեզ քայլ առ քայլ առաջ շարժվել»։
Շուտով երեքշաբթի և ուրբաթ օրերը դարձան նրա ամենասպասված օրերը․ դրանք դասերի օրերն էին․ դրանք նրան պատճառ և մոտիվացիա էին տալիս տնից դուրս գալու համար։ Բայց ամենակարևորը՝ օգնում էին նորից զգալ, որ նա կենդանի է ու ներգրավված կյանքի մեջ։ ☀️
«Այս դասերը օգնեցին ինձ վերագտնել վստահությունս, զարգանալ և սկսել հավատալ նոր հնարավորություններին», - կիսվում է նա։
Անգլերեն սովորելը հեշտ չէր։ Սկզբում նա դժվարանում էր և հիասթափվում։ Նույնիսկ մի պահ եղել էր, երբ իր ուսուցչուհի Տաթևին ասել էր, որ այլևս չի ցանկանում շարունակել։ Բայց ուսուցչուհին, թույլ չտվեց, որ նա հանձնվի, աջակցեց նրան, խրախուսեց և օգնեց հավատալ սեփական ուժերին։
«Այդ աջակցությունը շատ մեծ նշանակություն ունեցավ», - ասում է Անահիտը։ «Այն օգնեց ինձ շարունակել»։
Այսօր նա վստահությամբ կարող է ասել, որ հասկանում է անգլերեն, կարողանում է խոսել և շարունակում է զարգացնել լեզվական հմտությունները։ Սա միայն լեզվի մասին չէ։ Սա նրա անձնական աճի, ուժի և առաջ շարժվելու կամքի մասին է՝ անկախ այն ամենից, ինչի միջով նա անցել է։ 💪
Նա նաև մեծ ջերմությամբ է խոսում ծրագրի ընթացքում զգացած հոգատարության և բարության մասին։
«Ես իսկապես շնորհակալ եմ, - ասում է նա, - այնքան մտերմացա թիմի հետ, որ նույնիսկ հարցրի՝ հնարավորության դեպքում կարող եմ արդյոք նորից մասնակցել դասերին»։ 🤍
Չնայած իր անցած բոլոր դժվարություններին՝ Անահիտը շարունակում է առաջ շարժվել։ Նրա երեխաները նրա ուժի ամենամեծ աղբյուրն են և օգնում են շարունակելու, սովորելու և վերակառուցելու իր կյանքը՝ պահպանելով այն երազանքը, որ մի օր կվերադառնան իրենց արմատներին՝ Արցախ, որտեղ սերունդներով ապրել է իր ընտանիքը։ ✨
__________________________________________________________________
𝐇𝐨𝐰 𝐚 𝐑𝐚𝐧𝐝𝐨𝐦 𝐅𝐚𝐜𝐞𝐛𝐨𝐨𝐤 𝐏𝐨𝐬𝐭 𝐂𝐡𝐚𝐧𝐠𝐞𝐝 𝐄𝐯𝐞𝐫𝐲𝐭𝐡𝐢𝐧𝐠📱
For 18 years, Anahit worked as a nurse in Artsakh (Nagorno-Karabakh). She gave her life to caring for others. She chose a profession built on compassion. Every day meant helping people, saving lives, and giving hope. Being a nurse was not just a job for her. It was a calling. She was the kind of person people trusted in their hardest moments. She loved her work, and people valued her for it, both for her skill and for the kind person she was. Her life seemed all mapped out. Then things changed. 🤍
After the forced displacement of Armenians from Artsakh in September 2023, Anahit left her home and resettled in Armenia. The loss was sudden and heavy. It was not only about leaving a house behind. It was about losing a sense of belonging, stability, and identity. 🛤️
After arriving in Armenia, Anahit found herself in a completely new reality. The emotional weight of war, displacement, and uncertainty created a deep inner barrier. She no longer felt like the strong and active person she used to be. Instead, she began to pull away from the world.
"I didn't want to leave the house," she recalls. "There was a fear I could not explain. Even stepping outside felt difficult."
Days turned into weeks, and weeks into months. She stayed home, trying to process everything she had been through. At the same time, she knew she needed to rebuild her life. Like many displaced people, she began searching for a job. But she soon faced a new challenge. Most jobs required digital skills, which she lacked. This made her feel even more unsure about her future. 📉
One day, while scrolling through Facebook, she saw a post about "Digital Literacy" courses offered by the Armenian Fund for Sustainable Development (AF4SD). Something about it caught her attention right away. 💻
"I felt right away that this was exactly what I needed," she says. ✨
Even with that feeling, the decision to attend was not easy. After so long staying at home, leaving the house meant facing her fears directly. It meant stepping out of a space that had become both a shelter and a limit. She hesitated, unsure if she was ready. With encouragement and support from her children, she finally decided to attend the course. That first step, simply walking out of the house and going to class, became a turning point in her life. 🌱
"To be honest, it was very hard at first," she explains. "But I can say it was one of the most important decisions I made during that time. It helped me not only learn something new, but also break through that inner barrier." 🕊️
The classes quickly became more than just lessons. They became a safe space where she could reconnect with the outside world, talk with others, and slowly rebuild her confidence. Each session gave her a sense of structure and purpose again. As she went on, Anahit began to understand how important digital skills are in today's world.
She also learned about the growing role of Artificial Intelligence tools in the job market. At the same time, she saw that language skills matter just as much. She already spoke Russian, but she knew English could open many more doors. 🌍
To her joy, the Women's Empowerment program did not stop at digital skills. It also offered English classes. For Anahit, this felt like the same support continuing. It was as if the program truly understood what its participants needed. 📖
"It felt like they always knew what we needed," she says. "Everything was set up in a way that helped us move forward step by step."
Soon, Tuesdays and Fridays became days she looked forward to. Those were her class days. They gave her a reason and a motivation to leave the house. More than that, they helped her feel alive and engaged again. ☀️
"These classes helped me regain confidence, grow, and start believing in new opportunities," she shares.
Learning English was not easy. At the beginning, she struggled and felt discouraged. There was even a moment when she told her teacher, Tatev, that she did not want to continue. But instead of letting her give up, her teacher supported her, encouraged her, and helped her believe in her own abilities.
"That support made a big difference," Anahit says. "It helped me keep going."
Today, she can say with confidence that she understands English, can speak it, and keeps growing her language skills. This is not just about language. It shows her personal growth, her strength, and her will to keep moving forward despite everything she has been through. 💪
She also speaks warmly about the care and kindness she felt during the program.
"I am truly grateful," she says. "I grew so close to the team that I even asked if I could join the classes again if the chance comes up." 🤍
Despite everything she has faced, Anahit keeps moving forward. Her children are her greatest source of strength. They give her a reason to keep going, to keep learning, and to keep rebuilding her life, while holding on to the dream that one day she will return to her roots, to Artsakh, where her family lived for generations.✨
_______________________________________________________________________
𝘛𝘩𝘦 "𝘞𝘰𝘮𝘦𝘯'𝘴 𝘚𝘰𝘤𝘪𝘰-𝘌𝘤𝘰𝘯𝘰𝘮𝘪𝘤 𝘢𝘯𝘥 𝘋𝘪𝘨𝘪𝘵𝘢𝘭 𝘌𝘮𝘱𝘰𝘸𝘦𝘳𝘮𝘦𝘯𝘵 𝘪𝘯 𝘈𝘳𝘮𝘦𝘯𝘪𝘢" 𝘱𝘳𝘰𝘫𝘦𝘤𝘵 𝘪𝘴 𝘤𝘰-𝘧𝘶𝘯𝘥𝘦𝘥 𝘣𝘺 𝘵𝘩𝘦 𝘚𝘢𝘪𝘯𝘵 𝘚𝘢𝘳𝘬𝘪𝘴 𝘊𝘩𝘢𝘳𝘪𝘵𝘺 𝘛𝘳𝘶𝘴𝘵 𝘢𝘯𝘥 𝘵𝘩𝘦 𝘈𝘴𝘴𝘰𝘤𝘪𝘢𝘵𝘪𝘰𝘯 𝘈𝘳𝘮é𝘯𝘪𝘦𝘯𝘯𝘦 𝘥'𝘈𝘪𝘥𝘦 𝘚𝘰𝘤𝘪𝘢𝘭𝘦, 𝘢𝘯𝘥 𝘪𝘮𝘱𝘭𝘦𝘮𝘦𝘯𝘵𝘦𝘥 𝘣𝘺 𝘵𝘩𝘦 𝘈𝘳𝘮𝘦𝘯𝘪𝘢𝘯 𝘍𝘶𝘯𝘥 𝘧𝘰𝘳 𝘚𝘶𝘴𝘵𝘢𝘪𝘯𝘢𝘣𝘭𝘦 𝘋𝘦𝘷𝘦𝘭𝘰𝘱𝘮𝘦𝘯𝘵.
𝘈𝘳𝘦𝘷 𝘚𝘰𝘤𝘪𝘦𝘵𝘺 𝘱𝘳𝘰𝘷𝘪𝘥𝘦𝘴 𝘮𝘢𝘯𝘢𝘨𝘦𝘮𝘦𝘯𝘵 𝘴𝘶𝘱𝘱𝘰𝘳𝘵 𝘧𝘰𝘳 𝘵𝘩𝘦 "𝘞𝘰𝘮𝘦𝘯 𝘌𝘮𝘱𝘰𝘸𝘦𝘳𝘮𝘦𝘯𝘵 𝘗𝘳𝘰𝘨𝘳𝘢𝘮."