04/28/2021
«Ձեր երեխան քաղցկեղ ունի». Այս բառերը կյանքը բաժանում են առաջ և հետո👇
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի գոյությունը ամբողջովին փոխվում է այս ախտորոշումից հետո: Բոլոր վախերը, անհանգստությունները, խնդիրները դառնում են անկարևոր: Նպատակը դառնում է մեկը՝ փրկել երեխային:
Երեխայի հիվանդությունն արմատապես փոխում է ընկերների շրջապատը, սովորությունները, ընտանեկան կյանքը, անգամ սնունդը: Ոչ միայն երեխան է հիվանդանում, այլ ամբողջ ընտանիքն է հիվանդանում:
«Երբ մենք առաջին անգամ հայտնաբերեցինք ախտորոշումը, ես իսկապես ուզում էի գտնել ծնողների, որոնց երեխան ունեցել է նույն հիվանդությունը և ՀԱՂԹԱՀԱՐԵԼ է: Կարևոր է դառնում յուրաքանչյուր աջակցություն, սկսած ինֆորմացիայից մինչև հավատի և հույսի ներշնչում արդեն նույն ճանապարհը անցած մարդկանց հետ»- պատմում են ծնողները:
Դուք հիվանդացել եք, բայց կյանքը չի կանգնել👌
«Երբ մարդը հիվանդ է, անհրաժեշտ է նպատակ դնել և գնալ դրան ընդառաջ: Պետք է հասկանալ. Դու հիվանդ ես, բայց կյանքը չի դադարել»
Մասնագետները ընդգծում են, որ հիվանդներն իրենք իրենց պետք է օգնեն: Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ դեղամիջոցները, նույնիսկ ամենահիասքանչները, դեպրեսիվ հուզական վիճակի, հուսահատության, վշտի ֆոնին ընդունելու դեպքում չեն տալիս ցանկալի արդյունք:
«Մի ստեղծեք պատրանք, որ դուք կարող եք անել առանց բուժման, անհրաժեշտ է լուրջ բուժում, դրական տրամադրվածություն և նպատակ»
Լինենք առողջ և օգնենք մեկմեկու: