30/05/2026
🇦🇲 «Պատմությունը միայն անցյալ չէ։ Այն նաև դաս է և ապրող հիշողություն, որը սերունդները կրում ու փոխանցում են միմյանց…»
Այս ոգով նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 108-րդ տարեդարձը։
🏛️ Բելգիայի ՀՕՄ-ի (Հայ Օգնության Միություն) համար մեծ պատիվ էր տոնախմբել այս կարևոր պատմական տարեդարձը և, Սարդարապատի ոգով, մեկ հարկի տակ համախմբել մեր հայրենակիցներին։
🎙️ Շնորհակալություն մեր պատվավոր հյուրերին՝ Բելգիայում ՀՀ դեսպանատան դիվանագետ և դեսպանի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանին, Հոգևոր Հովիվ Զատիկ Վարդապետ Ավետիքյանին և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանին, ովքեր իրենց ելույթներով փոխանցեցին օրվա խորհրդից ներշնչված արժեքավոր պատգամներ։
🤝 Շնորհակալություն բոլոր կամավորներին, մասնակիցներին և ներկաներին, ովքեր իրենց ներկայությամբ, աշխատանքով ու նվիրումով նպաստեցին այս գեղեցիկ հանդիսության հաջողությանը։
🎓 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Բրյուսելի Հայ Տան «Սևան» դպրոցի սաներին, տնօրեն Օլյա Բունաթյանին, ուսուցչուհիներ Մերի Հովսեփյանին, Քրիստինե Տոնոյանին, Անժելա Գալստյանին և Նազելի Պողոսյանին, որոնց շնորհիվ մեր երեխաները շարունակում են ճանաչել, սիրել և արժևորել իրենց լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը։
📚 Ջերմ շնորհակալություն ենք հայտնում նաև Բրյուսելի «Կոմիտաս» դպրոց-միության սաներին և դպրոցի ղեկավար Սյուզաննա Բարուղամյանին միջոցառմանը ցուցաբերած մասնակցության և ներդրման համար։
🎸 Շնորհակալ ենք Ռազմիկ Դեմիրճյանին՝ իր գեղեցիկ կիթառային կատարման համար, որը յուրահատուկ շունչ հաղորդեց երեկոյին։
💃 Ջերմ շնորհակալություն ենք հայտնում «Հայ Արտ» համույթին և նրա գեղարվեստական ղեկավար Մերի Կարապետյանին, ովքեր իրենց գեղեցիկ պարային ելույթներով հարստացրին մեր տոնական հանդեսը։
🌟 Առանձնահատուկ շնորհակալություն մեր հովանավորներին՝ ԼՅՈՒԴԱՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ և PARADIS GROUP, որոնց աջակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել այս գեղեցիկ նախաձեռնությունը։
❤️ Թող Մայիսի 28-ի սարդարապատյան հաղթական ոգին ուղեցույց լինի յուրաքանչյուր աշխարհասփյուռ հայի համար՝ հիշեցնելով, որ մեր ուժը մեր միասնության, հավատքի և ազգային ինքնության մեջ է։