ARF Papken Seuni Committee

ARF Papken Seuni Committee The ARF Papken Seuni Committee is the Armenian Revolutionary Federation's local body in the Eastern San Fernando Valley area of Los Angeles, California, USA.

08/20/2026

«Իմ մասնագիտական ու քաղաքական արժանապատվությունն իհարկե ինձ թույլ չի տա իջնել Արման Եղոյանի մակարդակին ու արձագանքել այսօրվա զազրախոսություններին։

Մեր ազգային հարցերի վերաբերյալ իմ պատասսխանատվությունն էլ իր հերթին ինձ թույլ չի տա քաղաքական հակառակորդին քաղաքականապես ոչնչացնելու համար ասել ու հրապարակել Հայ դատի համակարգի առանցքային գործչների կողմից միայն վերջին տարիների ընթացքում իրականացված գործողություններ, որոնք էապես նպաստել են Հայաստանի Հանրապետության դիմակայունությանը։

Պատմությունը և ապագայում հրապարակվելիքը մի օր ամեն ինչ իր տեղը կգցի։ Որքան էլ մեծ է խոսելու գայթակղությունը, ես այսօր կլռեմ, որովհետև Հայաստանի ու հայության շահերի պաշտպանությունը մեզ համար բացարձակ ու անսակարկելի անհրաժեշտություն է։ Միայն մի բան կասեմ, Արման Եղոյանը չգիտի իր թվարկած մարդիկ ինչ են անում, գիտե՞ք ինչու չգիտի, որովհետև նույնիսկ իրենց թիմի կազմում այդ կշիռը չունի։ Այդ թիմի համար նա հերթական մի ճամարտակ է․․․

Առավելագույնը, որ կարող եմ անել, այն է, որ անհույս խորհուրդ տամ Արման Եղոյանին, որ կարդա, նույնիսկ կարող եմ գրքերը նշել։

Սամուել Հանթինգթոնը իր «Ո՞վ ենք մենք» հայտնի գրքում պնդում է, որ «հայրենի պետությունների՝ սփյուռքի հետ մոտ հարաբերությունները և համագործակցությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների առանցքային երևույթներից են», իսկ Յոսի Շեյնը մի ամբողջ գիրք է նվիրել սփյուռքերի անդրազգային քաղաքական դերակատարությանը իր «Սփյուռքը և ազգակցությունը միջազգային հարաբերություններում» հայտնի աշխատությունում։ Վերջինս, ակադեմիական այդ առաջադրանքը կատարել է հայկական ու հրեական սփյուռքերի բազմամակարդակ վերլուծությամբ։ Իսկ Հանթինգթոնը, մեծ տեղ է հատկացրել հենց Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ուսումնասիրությանը։

Հ․Գ․
Ես համոզված եմ, ավելին ասեմ, անուններով պատկերացնում եմ արտաքին գործերի նախարարությունում և տարբեր դեսպանատներում աշխատող դիվանագետների, ովքեր հավանաբար հայհոյել են Եղոյանին՝ այսօրվա ելույթի համար»…

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյան

08/20/2026

Ազգային հզօրացումը կարելի չէ կառուցել՝ տարածքն ու բնակչութիւնը նուազեցնելով, Արցախի հայութեան իրաւունքներէն հրաժարելով կամ տկարացնելով այն միջավայրերը, ուր հայկական ինքնութիւնը կը պահպանուի, կը վերարտադրուի եւ կը փոխանցուի գալիք սերունդներուն։

Այս իրականութիւնը միայն անցեալին չի պատկանիր։ Արցախի հայ բնակչութեան, ինչպէս նաեւ Միջին Արեւելքի մեր համայնքներու բռնի տեղահանութիւնները տասնեակ հազարաւոր հայրենակիցներ աւելցուցին աշխարհասփիւռ հայութեան նոր քարտէսին վրայ։

Հայ Սփիւռքը կը շարունակէ աճիլ, վերափոխուիլ եւ ստեղծել կազմակերպումի, պատկանելիութեան եւ հայութեան հանդէպ յանձնառութեան նոր ձեւեր։

Ուստի աննախադէպ ծանրութիւն ունի այն իրողութիւնը, որ Հայաստանի Հանրապետութիւնը այսօր կառավարող իշխանութեան շրջանակներէն կը փորձեն Սփիւռքի տկարացումը ներկայացնել իբրեւ պետութեան հզօրացման գրեթէ sine qua non պայման։

Հայաստանի Հանրապետութեան նորագոյն պատմութեան մէջ նմանօրինակ նախադէպեր չկան։ Տասնամեակներ շարունակ Սփիւռքը տկարացնել, բաժնել, լռեցնել կամ կազմալուծել փորձողները եղած են ճիշդ այն պետութիւնները, որոնք ձգտած են ջնջել Ցեղասպանութեան հետեւանքները, ուրանալ մեր իրաւունքները եւ վերջ դնել մեր պատմական պահանջատիրութեան՝ Թուրքիան եւ Ատրպէյճանը։

Քաղաքական տարակարծութիւնները օրինական են եւ բնական՝ որեւէ ժողովրդավարական հասարակութեան մէջ։ Սակայն բոլորովին այլ բան է այդ տարակարծութիւնները տեղափոխել մեր ազգային ինքնութեան դաշտ, քայքայել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ կապերը, նսեմացնել սերունդներու պայքարով ձեւաւորուած արդարութեան պահանջները կամ մեր ժողովուրդի մէկ հատուածը միւսին հակառակորդ դարձնել։

Հայաստանը իր Սփիւռքին հակադրել, տկարացնել անոր հաստատութիւնները եւ զայն հեռացնել ազգային ապագային վերաբերող հիմնարար որոշումներէն՝ հայկական որեւէ շահու չի ծառայեր։ Ասիկա այն բաժանումն է, զոր Թուրքիան տասնամեակներ շարունակ խրախուսած է, իսկ Ատրպէյճանը կը ձգտի խորացնել։

Այդ ուղին կը ծառայէ միայն անոնց, որոնք պատմականօրէն ձգտած են մասնատել Հայ Ազգը։

Սփիւռքը տկարացնելը Հայաստանը չի հզօրացներ. ան կը տկարացնէ ամբողջ Հայ Ազգը։

Կառավարութիւնները, նոյնիսկ ապազգային կառավարութիւնները, կու գան ու կ՚երթան։ Ազգը կը մնայ։

Եւ այս հարցին մէջ պէտք է ըլլանք միանշանակ. Հայ Ազգի միասնականութեան հետ չեն խաղար։

08/19/2026
Սրտի դառն կսկիծով կը գուժենք Հ.Յ.Դ. “Բաբգէն Սիւնի” Կոմիտէութեան Ընկեր Պետրոս Ասատուրեանի մահը որ պատահեցաւ Ուրբաթ, 14 Օգ...
08/19/2026

Սրտի դառն կսկիծով կը գուժենք Հ.Յ.Դ. “Բաբգէն Սիւնի” Կոմիտէութեան Ընկեր Պետրոս Ասատուրեանի մահը որ պատահեցաւ Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026-ին:

Հ.Յ.Դ. “Բաբգէն Սիւնի” Կոմիտէն իր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնէ ընկերոջ ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին։

Մահազդ Վերնագիր Վերջին Լուրեր Գոյժ՝ Պետրոս Ասատուրեան 08/18/202608/18/20261 min read Arm. Editor Սրտի դառն կսկիծով կը գուժենք Հ.Յ.Դ. “Բաբգէն Սիւնի” Կոմիտէութեան Ընկեր Պետրոս Ասատուր...

ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տարի անց․ անցյալ, ներկա և շարունակությունՄանրամասն՝
08/09/2026

ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տարի անց․ անցյալ, ներկա և շարունակություն
Մանրամասն՝

36 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։ Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն...

The ARF Bureau condemned legal proceedings against Catholicos Karekin II and the persecution of clergymen by the authori...
08/08/2026

The ARF Bureau condemned legal proceedings against Catholicos Karekin II and the persecution of clergymen by the authorities, urging Armenians to preserve unity and rally around the church.

Dear compatriots, We are confronting one of the most disgraceful and unprecedented moments in the history of the Armenian people. The government’s deliberate targeting and persecution of the Armenian Apostolic Holy Church has crossed every red line. As part of an unlawfully initiated criminal proc...

ՀՅԴ Բիւրոյի Յայտարարութիւնը՝ Գարեգին Բ. Կաթողիկոսին Դէմ Յարուցուած Գործին Առիթով
08/08/2026

ՀՅԴ Բիւրոյի Յայտարարութիւնը՝ Գարեգին Բ. Կաթողիկոսին Դէմ Յարուցուած Գործին Առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ, Առերեսւում ենք հայ ժողովրդի պատմութեան ամենաանպատուաբեր, պատմական նախադէպը չունեցող փաստին: Վարչախմբի կողմից Հայ �

Մեզ համար ինքնիշխան Հայաստանը գերագույն արժեք է, սակայն ՀՅԴ-ն անընդունելի է համարում իշխանությունների վարած հակազգային ք...
08/08/2026

Մեզ համար ինքնիշխան Հայաստանը գերագույն արժեք է, սակայն ՀՅԴ-ն անընդունելի է համարում իշխանությունների վարած հակազգային քաղաքականությունը, ժողովրդավարական նորմերի խախտումն ու քաղաքական հետապնդումները, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և քաղբանտարկյալների նկատմամբ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Լևոն Բարոնյանը։

Մեզ համար ինքնիշխան Հայաստանը գերագույն արժեք է, սակայն ՀՅԴ-ն անընդ...

«Մենք առաջինները չենք, որ կը քալենք, մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւ...
07/27/2026

«Մենք առաջինները չենք, որ կը քալենք, մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւելի գործեր պիտի ընեն»։


«Ես բնական մահով պիտի չմեռնիմ. զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ»։


«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ՚ապրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք»։


«Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու: Եթէ դատ ունեցող ժողովուրդի մը զաւակը չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու մասին»։


«Ինչպէս որ կ’ըսէ երգը. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այո՛, մենք խենթեր ենք, բայց չակերտեալ խենթեր։ Եկէ՛ք, միացէ՛ք մեզի։ Կը հաւատամ, որ կը տիրանանք մեր հայրենիքին»։



Address

Valley Village, CA

Alerts

Be the first to know and let us send you an email when ARF Papken Seuni Committee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ARF Papken Seuni Committee:

Shortcuts

Share