10/05/2021
40🏅🇦🇲🏆Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը անպարտելի էր Ֆինլանդիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը ներկայացած 17 մարզիկներից 15֊ը պատվո պատվանդանին կանգնեցին, ինչը անհավանական ցուցանիշ է: Ավելին, առանձին վարժություններում և երկամարտում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 40 մեդալ, թիմային հաշվարկում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։