Թրայվ Արմենիա Հիմնադրամ / Thrive Armenia Foundation - TAF

Թրայվ Արմենիա Հիմնադրամ / Thrive Armenia Foundation - TAF Furthermore, TAF's vision is to see a strong interconnected Armenian society globally.

Thrive Armenia Foundation (TAF), under the philanthropic direction of Anna (Doghramadjian) Bruno, aspires to support people affected by the recent war in Artsakh. «ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻԱ» հիմնադրամը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո, պաշտոնապես գրանցվել 2021թ․ փետրվարի 5-ին։ Հիմնադիրը նյույորքաբնակ Աննա Դողրամաջյան Բրունոն է։ Երևանյան գրասենյակը բացվել է 2021թ․ սեպտեմբերին՝ հիմնադրի երևանյան այցի ընթացքո

ւմ։
Հիմնադրամի նպատակն է օգտագործելով սփյուռքի փորձառությունը և մասնագիտական հմտությունները, ստեղծել համահայկական հզոր ցանց՝ ի նպաստ Հայաստանի գիտամշակութային և սոցիալտնտեսական զարգացմանը, համայնքների կենսամակարդակի բարձրացմանը, կրթական ծրագրերի և հմտությունների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը։
Հիմնադրամի հիմնական շահառուները արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից հերոսներն ու նրանց ընտանիքի անդամներն են և Արցախից տեղահանված ընտանիքները։
Հիմնադրամի և Աննա Բրունոյի անձնական միջոցներով իրականացվում են սոցիալական և կրթական ծրագրեր։ Ստեղծվել է․
1․ Գեթ սկիլզ ակադեմիա - ձեռք բեր հմտություններ ակադեմիան, որտեղ անվճար դասընթացներ են մատուցվում պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների համար առկա և առցանց հարթակներում։ Ակադեմիայում դասավանդում են արհեստավարժ մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից կամավորագրված հայ մասնագետներ։
2․ Սոցիալական աջակցության ծրագրերը հիմնականում ուղված են Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Հիմնական նպատակը աշխատատեղերի ստեղծումն է։ Իրականացվել են կարճաժամկետ մի շարք ծրագրեր, օրինակ «ՀԵՐՈՍՆԵՐԻՑ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ» ծրագիրը, որը տևել է երեք ամիս։
3․ Փետրվարից սկսվել է սոցիալական ձեռներեցության երկարաժամկետ ծրագիր, որի հիմքում կարպետագործությունն է՝ ազգայինը նորովի ներկայացնելու և պահպանելու գաղափարը։ Դասընթացներ են իրականացվում, ձեռք են բերվում նոր հմտություններ և արդեն ունենք սեփական արտադրանք։ Կազմակերպվում են ցուցահանդես-վաճառքներ, որից գոյացած ողջ հասույթը փոխանցվում է ծրագրի շահառուներին՝ Հադրութից տեղահանված կանանց։

Address

New York, NY

Opening Hours

Monday 8am - 5pm
Tuesday 8am - 5pm
Wednesday 8am - 5pm
Thursday 8am - 5pm
Friday 8am - 5pm

Alerts

Be the first to know and let us send you an email when Թրայվ Արմենիա Հիմնադրամ / Thrive Armenia Foundation - TAF posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Թրայվ Արմենիա Հիմնադրամ / Thrive Armenia Foundation - TAF:

Shortcuts

Share