06/11/2026
People behind SASTIC
Meet Edgar Nersisjan
My name is Edgar. I was born in Kumayri, Armenia, and I’m now based in Brussels, where I work as a Data Analytics consultant across industries such as energy, life sciences, telecom, and mobility. I contribute to decision-making by structuring and leveraging data in a meaningful way.
I joined SASTIC in November 2020 and have been serving on the Project Review Committee since September 2024, evaluating high-potential projects. I am honored to be part of the SASTIC community, which brings together outstanding professionals and dedicated patriots with a strong mindset.
Beyond my professional activity, I’m the host of the Meta 4 podcast, broadcast on YouTube and BelgaHay Radio, where I cover topics related to society, geopolitics, and Armenia’s future.
Why I joined SASTIC
I joined SASTIC because I am convinced that our nation’s future will be shaped by excellence in science, technology, and education. What sets SASTIC apart is its disciplined approach: aligning capable individuals around a shared vision and converting that vision into tangible results.
If we want the 21st century to belong to Armenia, it will take more than ideas — it requires structure, investment, and ex*****on. SASTIC is one of the few initiatives putting this into practice. I believe that every Armenian, regardless of where they live or what they do, has a role to play in this effort.
Fun fact about me: I enjoy building Lego models with my 5-year-old daughter.
____________________________________
SASTIC-ի թիկունքում կանգնած մարդիկ
Էդգար Ներսիսյան
Ողջույն, ես Էդգարն եմ։ Ծնվել եմ Հայաստանի Կումայրի քաղաքում։ Այժմ բնակվում եմ Բրյուսելում, որտեղ աշխատում եմ որպես տվյալների վերլուծության խորհրդատու։
Հնարավորություն եմ ունեցել աշխատել տարբեր ոլորտներում՝ էներգետիկայից և դեղագործությունից մինչև հեռահաղորդակցություն և ֆինանսներ։ Օգնում եմ խոշոր կազմակերպություններին, տվյալների վերլուծության միջոցով, ավելի հիմնավորված որոշումներ կայացնել:
Ես միացել եմ SASTIC-ին 2020 թվականի նոյեմբերին, իսկ 2024 թվականի սեպտեմբերից հանդիսանում եմ Ծրագրերի գնահատման հանձնաժողովի անդամ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել SASTIC համայնքի մի մասը, որը համախմբում է բարձրակարգ մասնագետների և ուժեղ հոգեկերտվածք ունեցող նվիրյալ հայրենասերների։
Իմ մասնագիտական գործունեությունից դուրս, YouTube-ում և Բելգիայի Հայկական Ռադիոյի (ԲելգաՀայ) եթերում վարում եմ meta 4 podcast-ը, որտեղ անդրադառնում եմ հասարակական, աշխարհաքաղաքական և Հայաստանի ապագային առնչվող թեմաների։
Ինչու՞ եմ միացել SASTIC-ին:
Որովհետև համոզված եմ, որ մեր ազգի ապագան պայմանավորված է գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում բարձր որակ ապահովելով։ SASTIC-ի առանձնահատկությունը նրա կարգապահ մոտեցումն է․ նրան հաջողվել է կարող և նվիրյալ անհատների համախմբել ընդհանուր տեսլականի շուրջ և ապահովել իրական արդյունքներ։ Եթե ուզում ենք, որ 21-րդ դարը դառնա Հայաստանի դարը, պետք է գիտակցենք, որ գաղափարներից բացի անհրաժեշտ է նաև կառուցվածք, ներդրում և իրականացում։ SASTIC-ը այն սակավաթիվ նախաձեռնություններից է, որոնք կարողանում են այս մոտեցումը կյանքի կոչել։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ, անկախ բնակության վայրից և զբաղմունքից, պարտավոր է իր ներդրումն ունենալ այս գործում։
Ուրախ փաստ իմ մասին. սիրում եմ իմ 5-ամյա դստեր հետ Lego-ի մոդելներ կառուցել։