Support Our Heroes - Armenia

Support Our Heroes - Armenia We are a group of Armenia and diaspora-based volunteers, whose mission is to support Armenian Artsakh Donate https://supportourheroes.am/en/donate

12/19/2025

Dear friends,

We are pleased to share another initiative implemented by the Support Our Heroes Charitable NGO. As part of this program, we recently visited the rabbit farm constructed by our organization in Aragyuł village, within the Yeghvard community.

Over the past year, on a 1,240 m² plot of land acquired for this purpose, we carried out the full cycle of work—design, cost estimation, and construction—of the rabbit farm. The project was created for Martakert-born reconnaissance soldier Erik Matevosyan, who sustained severe injuries in 2016.

The project was launched in July 2023. Construction has now been completed, and both the completion certificate and the updated ownership certificate have been obtained. Only final construction-related finishing works remain. Following this, the procurement of cages and rabbits will take place in the coming weeks.

It is planned that by April 2026, the rabbit breeding center will be fully operational.

This initiative is yet another example of our approach: we do not simply sponsor projects, but professionally plan, manage, and implement them from start to finish. Սիրելի ընկերներ,

Ձեզ ենք ներկայացնում «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական ՀԿ - ի կողմից իրականացվող հերթական ծրագիրը, որի համատեքստում այցելեցինք Եղվարդ համայնքի Արագյուղ գյուղում մեր կողմից վերջերս կառուցած ճագարագոմ։

Նախորդիվ ձեռք բերված 1240մ2 հողատարածքում վերջին տարվա ընթացքում կազմակերպեցինք սույն ճագարագոմի նախագծումը, նախահաշիվը և շինարարությունը: Այն նախատեսված էր 2016թ.-ին ծանր վիրավորում ստացած մարտակերտցի հետախույզ Էրիկ Մաթևոսյանի համար:

Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հուլիսին: Շինարարությունն ավարտվել է, ստացվել է ավարտական ակտն ու նորացված վկայականը: Մնացել են շինարարության հետ կապված վերջնականացման գործեր, որից հետո` առաջիկա շաբաթներին, կատարվելու է բների ու ճագարների ձերքբերում։

Նախատեսվում է մինչև 2026 թվականի ապրիլ ունենալ գործող ճագարաբուծական կենտրոն:

Սա մեր հերթական ծրագիրն է, որը հավելյալ անգամ ցույց է տալիս, որ մենք լոկ ծրագրեր չենք հովանավորում, այլ սկզբից մինչև վերջ մասնագիտորեն պլանավորում և կազմակերպում ենք մեր կողմից ֆինանսավորում ստացած ծրագրերը

Իրական ՀայաստանըԳիտակցական կյանքիս ողջ ընթացքում, երբեք չեմ պատկերացրել, որ մի օր,իմ ծնողներից,Վրացյանների ու Աղբալյաննե...
05/28/2025

Իրական Հայաստանը

Գիտակցական կյանքիս ողջ ընթացքում, երբեք չեմ պատկերացրել, որ մի օր,
իմ ծնողներից,
Վրացյանների ու Աղբալյանների հիմնադրած Լիբանանի ինձ հոգեհարազատ Նշան Փալանճեան Ճեմարանի իմ դաստիարակներից,
Լիբանանի ՀՅ Դաշնակցության պատանեկան միության շարքերի իմ դաստիարակներից, ՀՅ Դաշնակցության Լիբանանի Երիտասարդական Միության հանուն հայ դատի ու հայրենիքի իրենց կյանքերը զոհաբերած իմ ընկերների օրինակից,
Արցախում զոհված բայց իմ կյանքում հավիտյան ամեն վայրկյան ներկա իմ ծառայակից ընկերների ինձ ժառանգած անբացատրելի զուգահեռ ցավի ու ողջ մնալու և ապրելու իրավունքը ունենալու մեղավորության զգացումից,
Հայրենիքի ինձ ամենահոգեհարազատ անբաժան մասնիկի՝ Արցախի կորուստի կսկիծից,
իմ ամենահանդուգն երևակայության թռիչքներով իսկ չէի կարող պատկերացնել որ այս բոլորից ինձ ժառանգվածից հետո, ես գտնվելու եմ ընտրանքի առաջ, վերաբնորոշելու հայրենիքի էությունն ու իմաստը։

Այսօր, “իրական Հայաստան” բառերը դրվել են շրջանառության մեջ մարդկանց կողմից, որոնք համոզված եմ չեն հասկացել, որ եթէ պարտավոր ենք ընտրել, ապա սիրել Հայաստանը նշանակում է նախընտրել ապրել թշվառ ու հպարտ, քան թէ բարեկեցիկ ու զրկված ազգային արժանապատվությունից։

“Իրական Հայաստան” բառերը հնչեցնում են մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասկացել, որ Հայաստանը վարչական տարածք չէ, սահմաններ չէ, որ իրական Հայաստան նշանակում է, որ ապրելով հանդերձ Երևանում, շարունակել երազել, աշխատել, պայքարել ու ձգտել, մի օր Երևանից դարձյալ հաղթական անցնելու Հայկական Շուշի, Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Քաշաթաղ, Ակնա, Մարտակերտ ու Քարվաճար, որ իրական Հայաստան նշանակում է հոգու մեջ պահել մեծ հորիցս ու մեծ մորիցս խլված Տիգրանակերտն ու Մուշը, և որ առանց այդ տեսլականի, հայ մարդը երբեք չի ունեցել ու չի կարող ունենալ որևէ Հայաստան։

Համոզված եմ “իրական Հայաստանի” ջատագովները չեն հասկացել որ իր հազարամյա պատմության ամբողջ ընթացքում, հայ ժողովուրդը միշտ վաստակել է պետություն ունենալու իրավունքը, բացարապես հարգելով ու գերադասելով ազգայինը, և ոչ թե կենացներով, այլ պահպանելով հայկականը և ձգտելով վերականգնել այն ամեն ինչը որ Հայաստան է ու հայկական։

Պետությունների դրոշներն ու հիմները, արտահայտությունն են ազգի իր պատմության նկատմամբ հարգանքի, բայց հատկապես ապագայի տեսլականի նկատմամբ ունեցած երազանքների ու իղձերի։ Միամիտ եմ համարում ու խորը նսեմացնող, մտածելը որ Վանի միջնաբերդի գագաթին Արամ Մանուկյանի կողմից առաջին անգամ ծածանված եռագույնը կամ պետության կերպն ու սահմանադրությունը փոխելով, փոխվելու է նաև ազգային ենթագիտակցությունը 4000 տարի գոյատևած ու անվերջ վերածնված մի ժողովրդի։

1990-ականներին Արցախը ազատագրվեց ոչ որովհետև օրվա քաղաքական իշխանությունը այդպես ցանկացավ, ընդհակառակը, հայ ժողովուդրը Արցախը ազատագրեց հաճախ հակադրվելով օրվա քաղաքական վերնախավին։
Արցախը ազատագրեց հայ մարդը, դարերով իր հոգում պահած և սերնդից սերունդ փոխանցած իր երազանքով ու տեսլականով, և այսօր մտածել որ չեղարկելով ժողովուրդի հաստատած անկախության հռչակագիրը, հրաժարվելով “Արցախը Հայաստան է և վերջ” իր իսկ սեփական արտահայտությունից և կամ թղթով հրաժարվելով Արցախից, մի ամբողջ ժողովուրդ նույնպես հրաժարվելու է, չըմբռնել է հայ մարդու էությունը, չհասկանալ է որ գալու է այն ոչ շատ հեռու օրը, երբ հայը կրկին ու վերջնական է ազատագրելու Արցախը։

Եթէ Հայաստանը, ներարյալ Արցախը պահելը ենթակա լիներ բացարապես օրվա քաղաքական իշխանությանը քմահաճույքին, ապա մենք վաղուց կորցրած կլինեինք ամբողջ Հայաստանը, Արցախն էլ ներարյալ, նկատի ունենալով նախորդ ազգադավ քաղաքական իշխանությունների ու նրանց շուրջը հին ու նոր “կուսակցությունների” անվան տակ հավաքված մանկլավիկների վարած թուրքաբարո քաղաքականությունը։ Նրանք, թէև մեծագույն վնաս հասցրեցին մեր ժողովրդին ու պետությանը և շարունակում են այսօր էլ պղտորել մեր երկրի զարգացման ջրերը, այնուամեյնանիվ չկարողացան ազգին ամբողջովին զրկել իր հայրենիքից, շնորհիվ բացարապես մեր ժողովուրդի տասնյակ տարիներ մղած անհավասար պայքարին, միաժամանակ ներքին թշնամիների՝ օրվա իշխանությունների և արտաքին թշնամիների դեմ։

Այն ազգը, որ կարողացել է 27 տարի շարունակ դիմագրավել պետական գերագույն մակարդակով կազմակերպված մեծամաշտաբ թալանը, այն զինվորը որ կարողացել է դեմ տալ թշնամու արբանյակային կառավարվող հրթիռներին, ժողովրդի կողմից բացարձակ մերժված, բայց կեղծիքով իշխանությանը տիրացած “ղեկավարի” կողմից իսկ բնորոշված “ութանասունականների զենքերով”, համոզված եմ, կդիմագրավի ու կմերժի նաև այսօր մեզ հրամցվող ստրկամիտ ու ինքնափրկամիտ “իրական Հայաստան” գաղափարախոսությունը։

Ես հավատում եմ միայն մի Հայաստանի, այն Հայաստանին, որ ակամա ծնվելով ու ապրելով հանդերձ հայրենիքից հազարավոր մղոններ հեռու, իմ մանկության տարիներից սկսած, ինձ տվել է շունչ ու կամք համարորեն պահելու իմ ազգային ինքնագիտակցությունը օտար ափերում և մի օր վերադառնալու իմ պապերի ժառանգած հողաշերտին, տվել է ինձ հավատք, որ լինելով, ապրելով, արարելով ու պայքարելով բացարապես մայր հողի վրա, մի օր դարձյալ արժանի ենք լինելու այն իրական Հայաստանին, որտեղ ապրել, արարել ու պայքարել են Մեծն Տիգրանները, Վիթխարի Նարեկացիները, ժողովրդի ծոցից ծնած Աղբյուր Սերոբներն ու հայրենապաշտ Մոնթեները։

Ես հավատում եմ իմ իրական Հայաստանին։

Վիքեն Սերոբի Արաբյան
28 Մայիս, 2025
Երևան, Հայաստան
—----------------------------------------------------------------------------------------------------------------
Վիքեն Արաբյանը (Արապեան) ծնվել է Լիբանան, Բեյրութի Պուրճ Համուտի Հայահոծ Արագած թաղամասում, եղել է անդամ, ղեկավար և վարիչ-դաստիարակ ՀՅԴ Լիբանանի Պատանեկան միությունում, անդամ ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության, անդամ ու ղեկավար Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության սկաուտական և մարզական տարբեր մասնաճյուղերում, դպրոցական տարիներին եղել է ուսանողական միության անդամ ու ղեկավար, Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, 15 տարեկանից ծառայել է Պուրճ Համուտի ինքնապաշտպանական մարտական ջոկատներում, 19 տարեկանին մեկնել է Լոս Անջելոս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ավարտել է Կալիֆորնիո Պոլիտեխնիկ համալսարանը որպես ճարտարագետ, ապա ուսանել է Կալիֆորնիո Բըրքլի համալսարանի Ծրագրերի կառավարման բաժնում, հինգ տարի ծառայել է որպես վարիչ-դաստիարակ Կալիֆորնիո ՀՅԴ պատանեկան միությունում, 28 տարի եղել է անդամ ՀՅ Դաշնակցության, որի շարքերից հրաժարական տալով դուրս է եկել, 90-ական թվականներից սկսած կազմակերպել է Արցախի վերաբնակեցման և զարգացման մեծածավալ ծրագրեր, Արաքսի հովիտից մինչև Եղնիկներ ու Քարվաճար, կամավոր ծառայել է 2016թ-ի և 2020թ-ի Արցախյան պատերազմներին, 2023-ի բռնատեղահանումից հետո շարունակել է կազմակերպել Արցախցիների օգնության բազմաթիվ ծրագրեր 2016-ին իր ընկերների հետ համահիմնադրած “Սատարենք Մեր Հերոսներին” (Support Our Heroes) բարեգործական հասարակական կազմակերպության ճամբով, և երազում է մի օր վերադառնալ Հայրենի Շուշիի իր հնամյա տունը։

Happy New Year & Merry Christmas from Support Our Heroes NGOFor over 25 years, we have steadfastly supported the existen...
01/06/2025

Happy New Year & Merry Christmas from Support Our Heroes NGO
For over 25 years, we have steadfastly supported the existence of Artsakh through countless strategic projects carried out exclusively within its borders. We have always believed and will continue to believe that Artsakh is Armenia and not another Armenian homeland, but an integral part of Armenia, as it has been for over 4,000 years, despite its current temporary occupation by Azerbaijan, an artificial political entity created in the latter part of the 20th century.
Since the forced deportation of Artsakh’s native population in September 2023, our focus has been on supporting those displaced, who have arrived in the other regions of Armenia. Today, we are more determined than ever to stay true to our mission and to stand by Artsakhtsis with the unshakable belief that the day will come when we will liberate Artsakh from Azerbaijani occupation and help every single Armenian citizen of Artsakh return to their rightful region of the homeland.
Starting from the early moments of their arrival in the Syunik region, we have assisted thousands of Artsakhtsis resettle across other regions of Armenia. From providing food and temporary lodging during the initial hours, days and weeks, to offering permanent housing, furniture, appliances and logistical support, we have ensured that Artsakhtsis have everything they need to rebuild their lives. We have also provided funding for businesses and projects to help them restart their lives․

Most importantly, we have stood by and are standing by the Artsakhtsis today, assuring them that they are still in their homeland, and that they are not and will never be alone in their most difficult journey.
We are deeply grateful for the support you have given us over the years, especially during the incredibly challenging 2024 year.

With your continued support, we will remain dedicated to our mission, until the great liberation and historic return.
We wish you and your loved ones a joyful New Year and a Merry Christmas!

----------------------------------------------------------------------------------------------------------
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սատարենք Մեր Հերոսներին
Բարեգործական Հասարակական Կազմակերպության կողմից
Ավելի քան 25 տարի, մենք կայուն աջակցություն ենք ցուցաբերել Արցախի գոյությանը՝ բազմաթիվ ռազմավարական ծրագրերի միջոցով, որոնք իրականացրել ենք բացառապես Արցախի սահմաններում։ Մենք միշտ հավատացել ենք ու շարունակելու ենք հավատալ, որ Արցախը Հայաստան է և ոչ թե մի այլ հայկական հայրենիք, այլ Հայաստանի անբաժանելի մաս, ինչպես եղել է ավելի քան 4000 տարի, չնայած ժամանակավոր օկուպացիային Ադրբեջանի կողմից, մի արհեստական քաղաքական վարչական միավոր որ ստեղծվել է ընդհամենը 20-րդ դարի վերջին։

2023 թվականի սեպտեմբերի բռնագաղթից հետո, երբ Արցախի բնիկ հայ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը, մեր ուշադրությունը կենտրոնացած է եղել նրանց վրա, ովքեր տեղափոխվել են Հայաստանի այլ շրջաններ։ Այսօր մենք ավելի վճռական ենք քան երբևէ, կանգնելու Արցախցու կողքին՝ անշեղ հավատով, որ կգա այն օրը, երբ մենք կվերաազատագրենք Արցախը ադրբեջանական օկուպացիայից և կօգնենք յուրաքանչյուր Հայաստանի արցախցի քաղաքացուն վերադառնալու հայրենիքի իր իրավասու տարածք։

Սկսած 2023 Սեպտեմբերի 22-ից, Սյունիքում առաջին ժամերից, մենք ֆիզիկական օգնություն ենք ցույց տվել հարյուրավոր արցախցի ընտանիքների՝ օգնելով նրանց վերադասավորվելու Հայաստանի մյուս շրջաններում, նրանց առաջին ժամերին, օրերին ու շաբաթներին սնունդ և ժամանակավոր հյուրընկալություն տրամադրելով, ապա մշտական բնակարան, կահույք, տեխնիկա և կազմակերպական օգնություն տրամադրելով՝ մենք ապահովել ենք, որ նրանք ունենան ամեն ինչ՝ իրենց կյանքը վերակառուցելու համար։ Մենք նաև ֆինանսավորել ենք, կազմակերպել և ստեղծել Արցախցիների բիզնեսներ և ծրագրեր՝ նրանց կյանքը վերահիմնավորելու նպատակով։

Ամենակարևորը, մենք կանգնել ենք ու այսօր կանգնած ենք Արցախցիների կողքին՝ վստահեցնելով նրանց, որ նրանք իրենց հայրենիքում են և որ երբեք չեն լինելու մենակ իրենց դժվարին ճանապարհին։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում տարիների ընթացքում ձեր մեզ և մեր ճամբով Արցախցիներին տրամադրած աջակցության համար, հատկապես 2024 թվականի դժվարին տարվա ընթացքում։
Ձեր շարունակվող աջակցությամբ մենք կշարունակենք մնալ մեր առաքելությանն նվիրված, մինչև մեծ ազատագրումը և պատմական վերադարձը։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ ձեզ և ձեր հարազատներին։

Address

607 Foothill Boulevard #652
La Canada Flintridge, CA
91012

Alerts

Be the first to know and let us send you an email when Support Our Heroes - Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Support Our Heroes - Armenia:

Share