30/10/2026
🌿 Nature crosses borders. Our efforts to protect it must too.
At COP17 Armenia , IUCN Eastern Europe and Central Asia and the Biodiversity Task Force for the Western Balkans brought together regional perspectives at the pavilion of the Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets (Armenia) for the session “Regional Cooperation for Nature-Positive Development in Eastern Europe: Advancing the KM-GBF through the Green Agenda.”
The discussion connected experience from the Green Agenda for the Western Balkans with emerging green transition processes in Armenia, Moldova and Ukraine.
A clear message emerged: biodiversity commitments on paper need to translate into protection on the ground.
🎙️ Sasa Solujic, Team Lead for Environmental Policy and Strategy at SEI Headquarters, shared insights from national assessments and public perception studies under the Green Agenda for Armenia, Moldova and Ukraine. While national circumstances differ, common priorities include closing the implementation gap, strengthening peer learning and responding to people’s concern for nature and accessible green spaces.
🎙️ Alen Amirkhanian, Head of Acopian Center for the Environment at American University of Armenia, highlighted the need to explain how green transitions respond to countries’ own challenges and citizens’ everyday needs. He also pointed to shared ecosystems as opportunities for transboundary conservation and dialogue - while stressing that lasting progress requires national commitment and resources alongside international support.
Together, these perspectives highlighted four priorities:
🌱 Close the implementation gap. Match policy progress with practical action for ecosystems and communities.
🤝 Strengthen peer learning. Exchange experiences to address shared challenges.
💬 Make green transitions tangible. Connect biodiversity protection to people’s lives, livelihoods and well-being.
🌍 Work across borders. Protect shared habitats and wildlife through coordinated action.
Advancing the Kunming-Montreal Global Biodiversity Framework means more than aligning policies. It means working together to deliver meaningful change for nature and people.
***
🌿 Բնությունը սահմաններ չի ճանաչում։ Այն պաշտպանելու մեր ջանքերը նույնպես չպետք է սահմանափակվեն պետական սահմաններով։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակը և Արևմտյան Բալկանների կենսաբազմազանության աշխատանքային խումբը կազմակերպել էր տարածաշրջանային համագործակցությանը նվիրված քննարկում։ Այն տեղի ունեցավ Հայաստանի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տաղավարում՝ «Տարածաշրջանային համագործակցություն՝ հանուն Արևելյան Եվրոպայում բնության պահպանմանն ու վերականգնմանը նպաստող զարգացման. Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջմղումը Կանաչ օրակարգի միջոցով» խորագրով։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին Արևմտյան Բալկաններից «Կանաչ օրակարգի» շրջանակում կուտակված փորձը, ինչպես նաև Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կանաչ անցման ուղղությամբ իրականացվող գործընթացները։
Քննարկման հիմնական ուղերձը հստակ էր. կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ փաստաթղթերով ամրագրված պարտավորությունները պետք է վերածվեն գործնական քայլերի։
🎙️ Սաշա Սոլույիչը ներկայացրեց «Կանաչ օրակարգ՝ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի շրջանակում իրականացված ազգային գնահատումների և հանրային ընկալումների ուսումնասիրությունների արդյունքները։ Թեև երեք երկրներում իրադրությունն ու մարտահրավերները տարբեր են, ընդհանուր առաջնահերթություններն են իրականացման հետ կապված բացի հաղթահարումը, փորձի փոխանակման խթանումը և բնության պահպանության ու հանրության համար հասանելի կանաչ տարածքների վերաբերյալ մարդկանց մտահոգություններին արձագանքումը։
🎙️ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Գասպարյան Ամիրխանյանը շեշտեց, որ հանրությանը կանաչ անցման կարևորությունը պետք է ներկայացնել յուրաքանչյուր երկրի խնդիրների և մարդկանց առօրյա կարիքների համատեքստում։ Նա նաև անդրադարձավ սահմանակից երկրների ընդհանուր էկոհամակարգերի պահպանության հնարավորություններին՝ ընդգծելով, որ բնապահպանական համագործակցությունը կարող է նաև երկխոսության հիմք դառնալ։ Միաժամանակ, կայուն արդյունքների հասնելու համար միջազգային աջակցությունը բավարար չէ. անհրաժեշտ են նաև յուրաքանչյուր երկրի հետևողական հանձնառությունն ու սեփական ռեսուրսների ներդրումը։ Նա նաև ընդգծեց, որ ընդհանուր էկոհամակարգերը հնարավորություն են ստեղծում բնապահպանության շուրջ անդրսահմանային համագործակցության և երկխոսության համար։ Միևնույն ժամանակ երկարաժամկետ արդյունքների հասնելու համար միջազգային աջակցությունից բացի անհրաժեշտ են նաև ազգային մակարդակով հստակ հանձնառություն և համապատասխան ռեսուրսների ներգրավում։
Քննարկման արդյունքում առանձնացվեցին չորս հիմնական առաջնահերթություններ.
🌱 Քաղաքականությունից անցնել գործնական քայլերի։ Ապահովել, որ մշակված քաղաքականություններն ու ստանձնած պարտավորությունները վերածվեն էկոհամակարգերի և համայնքների համար շոշափելի արդյունքների։
🤝 Խթանել փոխադարձ փորձի փոխանակումը։ Սովորել միմյանց փորձից և համատեղ լուծումներ գտնել ընդհանուր մարտահրավերներին։
💬 Կանաչ անցումը դարձնել հասկանալի և շոշափելի։ Ցույց տալ, թե ինչպես է կենսաբազմազանության պահպանումն առնչվում մարդկանց առօրյային, ապրուստի միջոցներին և բարեկեցությանը։
🌍 Ամրապնդել անդրսահմանային համագործակցությունը։ Համակարգված գործողությունների միջոցով պահպանել ընդհանուր բնական միջավայրերը և վայրի բնությունը։
Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը չի սահմանափակվում միայն քաղաքականությունների և ռազմավարությունների համապատասխանեցմամբ։ Այն պահանջում է համատեղ աշխատանք՝ բնության և մարդկանց համար իրական ու շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով։
cc SEI - Stockholm Environment Institute