10/12/2024
Now building bridges in Armenia!
💭«Ավելին, քան մեկ պատմություն». քարտային խաղ-գործիք, որ միավորում է մարդկանց
🔗Պատմությունները մեզ կապող անտեսանելի թելերն են։ Մարդկանց ապրումները, զգացմունքներն ու երազանքները միավորվում են, երբ դրանք պատմվում են ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով։
🌍 «Ավելին, քան մեկ պատմություն» խաղը, որ մշակվել է Շվեդիայի Սիմրիշամն քաղաքում, ստեղծվել է մի բացառիկ նպատակի համար՝ մարդկանց տալ հնարավորություն կիսվել իրենց պատմություններով և կառուցել կամուրջներ միմյանց միջև։
🇦🇲 «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը այս հիանալի գաղափարը բերեց Հայաստան՝ այն թարգմանելով հայերեն և վրացերեն լեզուներով։ Խաղը հայերեն լեզվով հասանելի է նաև morethanonestory.org կայքում։
🤝 Այս նախաձեռնությամբ ԴԵՀԿ ՀԿ-ն հնարավորություն ստեղծեց, որ ավելի շատ մարդիկ կարողանան բացահայտել միմյանց գրավիչ և ուսուցանող պատմությունները, կիսվել փորձառությունով և, վերջապես, ստեղծել ամուր միջանձնային կապեր, որոնք կօգնեն կերտելու ավելի համախմբված համայնքներ՝ անկախ տարիքից, մշակույթից կամ կենսափորձից։
📌 Խաղի ճանապարհորդությունը Հայաստանի մարզերում
«Ավելին, քան մեկ պատմություն» խաղը ԴԵՀԿ ՀԿ-ի հետ անցավ Հայաստանի 10 մարզերով։ Ամեն հանդիպում վերածվեց ջերմ ու անկեղծ զրույցի, որտեղ մարդիկ կիսվում էին իրենց կյանքի պատմություններով ու հետաքրքիր դրվագներով, հիշողություններով։
💡 Հանդիպումներից մեկի ժամանակ մասնակիցներից մեկը կիսվեց իր տպավորություններով․
«Այս խաղը մեզ ստիպեց մտածել այն հարցերի շուրջ, որոնք մինչ այդ երբեք չենք քննարկել։ Մենք սկսեցինք միմյանց ճանաչել նոր տեսանկյունից»։
📖 Խաղի տարածումը և ազդեցությունը
Խաղը տրամադրվել է նաև այլ ՀԿ-ներին, կազմակերպություններին, երիտասարդական խմբերին ու համայնքային առաջնորդներին՝ ավելի լայն կիրառություն գտնելու և շարունակական ազդեցություն թողնելու համար։
✨ Ինչու՞ է կարևոր այս նախաձեռնությունը
Ժամանակակից աշխարհում, որտեղ մարդիկ հաճախ կտրված են միմյանցից, նման ծրագրերը բացառիկ նշանակություն ունեն։ Դրանք հիշեցնում են մեր ընդհանուր մարդկության մասին՝ խթանելով փոխըմբռնումն ու համախմբվածությունը։
📝 Պատմելով և լսելով պատմություններ՝ մենք հասկանում ենք, որ թեև մեր ուղիները տարբեր են, մեր ապրումներն ու երազանքները շատ ընդհանրություններ ունեն։
💬 «Ավելին, քան մեկ պատմություն» քարտային խաղը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր պատմություն արժանի է պատմվելու, իսկ յուրաքանչյուր ձայն արժանի է լսելի լինելու։
📎«Ավելին, քան մեկ պատմություն» ենթադրամաշնորհային նախագիծը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
_________________________
Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia
More Than One Story
#ԵրիտասարդներիԱռաջնորդություն