03/10/2026
🇦🇲 30TH ANNIVERSARY OF THE ARMENIAN SOCIETY OF NEW ZEALAND & 35TH ANNIVERSARY OF ARMENIA’S INDEPENDENCE
On Saturday, October 3, in Auckland, we had the honour of celebrating the 30th anniversary of the Armenian Society of New Zealand, together with the 35th anniversary of Armenia’s Independence.
The celebration was held under the auspices of His Grace Bishop Vardan Navasardyan, Primate, in the presence of Rev. Fr. Avetis Hambardzumyan, the Honorary Consul of Armenia, Mr. Hagop Karapet, members of the Parish Council of St. Gregory the Illuminator Church in Auckland, and more than 100 Armenian and non-Armenian guests and friends.
His Grace Bishop Vardan Navasardyan delivered his paternal message and presented gifts and certificates of appreciation to the founding members of the first Community Board of the Armenian Society, in recognition of their 30 years of dedicated service and contribution to the Armenian community in New Zealand.
The Society also received special gift and expressions of appreciation from the Honorary Consul of Armenia Mr Hakob Karapet. The Parish Council of St. Gregory the Illuminator Church. Mr. Zaven Panosyan also presented a special gift to the Society in recognition of its three decades of dedicated work and service to the Armenian community.
The evening was enriched by traditional Armenian folk dances and music, bringing our community together in a warm and joyful celebration.
We warmly thank everyone who joined us and helped make this special occasion memorable. 🇦🇲
🇦🇲 ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԸ
Հոկտեմբերի 3-ին, Օքլենդում, մեծ պատիվ ունեցանք նշելու Նոր Զելանդիայի Հայկական Միության 30-ամյակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը։
Հանդիսությունը տեղի ունեցավ Նոր Զելանդիայի Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հովանու ներքո՝ Տեր Ավետիս քահանա Համբարձումյանի, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պրն. Հակոբ Կարապետի, Օքլենդի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամների, ինչպես նաև ավելի քան 100 հայ և օտարազգի հյուրերի ու բարեկամների ներկայությամբ։
Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին և նվերներ ու գնահատանքի վկայականներ հանձնեց Հայկական Միության առաջին համայնքային խորհրդի հիմնադիր անդամներին՝ Նոր Զելանդիայի հայ համայնքին 30 տարիների նվիրյալ ծառայության և ներդրման համար։
Հայկական Միությունը նաև հատուկ նվեր և գնահատանքի խոսքեր ստացավ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Հակոբ Կարապետի կողմից ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ Պրն. Զավեն Փանոսյանը նույնպես հատուկ նվեր հանձնեց Հայկական Միությանը՝ ի գնահատումն երեք տասնամյակների նվիրյալ աշխատանքի և հայ համայնքին մատուցած ծառայության։
Երեկոն շարունակվեց հայկական ավանդական պարերով և երաժշտությամբ՝ մեր համայնքը համախմբելով ջերմ ու ուրախ տոնական մթնոլորտում։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ և մասնակցությամբ նպաստեցին այս գեղեցիկ և հիշարժան տոնակատարությանը։ 🇦🇲