02/07/2026
Շնորհակալություն, սիրելի Հակոբ, այս ծավալուն աշխատանքի համար։
Լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի Նիդերլանդների հայությանը նվիրված բացառիկ համարը.
112 էջանոց ամսագրում տեղ են գտել մոտ 100 հայերի մասին տեղեկություններ, համայնքի պատմությունը, կազմակերպությունների ու անհատների գործունեությունը, եկեղեցական ու երիտասարդական կառույցների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ հետաքրքիր փաստեր Նիդերլանդներում հայության ներկայության մասին։
Հարցազրույցներ են տպագրվել հոգեւոր հովիվների, նախկին դեսպանի, բոլոր միությունների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաեւ արվեստի, մշակույթի, գրականության հայտնի ու անհայտ գործիչների հետ, ներկայացվել են մարզական բնագավառում հայտնի դարձած հայ մարզիկները։ Առանձին բաժնում ներկայացվել են գիտության, բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ։
ՕՐԵՐ ամսագրի այս համարը կարող եք պատվիրել՝ նամակ գրելով [email protected] հասցեին։ Մեկ ամսագրի արժեքը 10 եվրո է, փոստային ծախսով՝ 15 եվրո։
Հոլանդիայի համայնքային կառույցները կարող են պատվիրել միանգամից տասնյակից ավելի համարներ, այդ դեպքում մեկ համարի գինը կլինի 13 եվրո։
ՕՐԵՐ
ORER Armenian European Magazine
@հետևորդներ