ΑΡΑΡΑΤ - ԱՐԱՐԱՏ Մ․Մ.Մ.

ΑΡΑΡΑΤ - ԱՐԱՐԱՏ Մ․Մ.Մ. ΠΟΛΙΤΙΣΤΙΚΟΣ ΦΙΛΟΛΟΓΙΚΟΣ ΚΑΙ ΑΘΛΗΤΙΚΟΣ ΣΥΛΛΟΓΟΣ ΑΡΑΡΑΤ
ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի:Առողջութիւն, խաղաղութիւն եւ սէր ամբողջ աշխարհին:Χριστός Ανέστη κ...
11/04/2026

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի:
Առողջութիւն, խաղաղութիւն եւ սէր ամբողջ աշխարհին:

Χριστός Ανέστη και Χρόνια Πολλά! Με υγεία, ειρήνη και αγάπη σε όλο τον κόσμο!

10/04/2026

ՄԱՀԱԶԴ

Կեանքէն անժամանակ հեռացած մեր սիրելի Խորէն Ոսկերիչեանի յուղարկաւորութիւնը տեղի պիտի ունենայ Երեքշաբթի, 14 Ապրիլ, 2026-ի առաւօտեան ժամը 10.30-ին Փերիսթէրիի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ եւ մարմինը պիտի ամփոփուի Նէա Զմիռնիի գերեզմանատունը ժամը 13:30-ին։
Փոխան ծաղկեպսակի, ընտանիքը կը փափաքի նուիրատուութիւնները կատարել Արարատ Մ.Մ.Միութեան։

ΚΗΔΕΙΑ

Η κηδεία του αγαπημένου μας Χορέν Βοσκεριτσιάν, ο οποίος έφυγε τόσο πρόωρα από τη ζωή, θα τελεστεί την Τρίτη, 14 Απριλίου 2026, στις 10:30 π.μ., στην Αρμενική Εκκλησία της Θεοτόκου στο Περιστέρι και η ταφή θα πραγματοποιηθεί στο Κοιμητήριο της Νέας Σμύρνης, στη 13:30 μ.μ.
Αντί στεφάνων, η οικογένεια επιθυμεί οι δωρεές να πραγματοποιηθούν στον Πολιτιστικό και Αθλητικό Σύλλογο Αραράτ.

ԳուժՄեր Գաղութը անգամ մը եւս խոր վշտի ու սուգի մէջ է, ազգական, բարեկամ, հայրենակից Խորէն Ոսկերիչեանի անժամանակ մահուան լ...
09/04/2026

Գուժ

Մեր Գաղութը անգամ մը եւս խոր վշտի ու սուգի մէջ է, ազգական, բարեկամ, հայրենակից Խորէն Ոսկերիչեանի անժամանակ մահուան լուրով:
Խորէն Ոսկերիչեան իր կեանքի ընթացքին եղաւ Արարատ Միութեան եւ ընդհանրապէս մեր Գաղութի անխոնջ ու նուիրուածութեամբ լեցուն անհատներէն մէկը, երկար տարիներ ծառայելով ոչ միայն Արարատին- պատկանելով Արարատականներու այն շարքին որոնք հոգուով ու սրտով լծուեցան համայնքային կեանքին մէջ- այլ նաեւ Հ.Բ.Ը.Մ.-ին եւ Ռ.Ա.Կ.-ին, որոնց շարքերէն ներս, որպէս Վարչական, շարունակեց վարել գաղութասէր իր գործունէութիւնը, բարձր տրամադրութեամբ եւ ջերմ ու բարեկամական ոգիով:
Արարատ Միութեան ընտանիքը խորապէս կը սգայ իր սիրեցեալ անդամ՝ Խորէն Ոսկերիչեանի կորուստը եւ կը յայտնէ իր խորազգաց ցաւակցութիւնները ընտանիքի բոլոր պարագաներուն:
Երթաս բարով մեր սիրելի Խորէն:
Աստուած հոգիդ լուսաւորէ:

Արարատ Մ.Մ.Միութեան Վարչութիւն

ԳուժԱրարատ Մ.Մ.Միութիւնը խոր կսկիծով կը գուժէ մահը Միութեանս երկարամեայ անդամ՝ Ռուբեն Խաչատուրեանի:Ռուբեն Խաչատուրեան, հ...
04/04/2026

Գուժ

Արարատ Մ.Մ.Միութիւնը խոր կսկիծով կը գուժէ մահը Միութեանս երկարամեայ անդամ՝ Ռուբեն Խաչատուրեանի:

Ռուբեն Խաչատուրեան, հասակ առաւ Արարատ Միութեան մէջ եւ իր ողջ կեանքը անքակտելիօրէն կապեց իր սիրած Ակումբին, ըլլալով ամենահին Արարատականներէն մէկը, ինչպէս նաեւ ըլլալով Ռամկավար Ազատական Կուսակցութեան անդամ:

Մասնաւորապէս իր մասնակցութիւնը բերաւ Արարատի ոտնագնդակի խումբէն, թատերախումբէն եւ երգչախումբէն ներս, իսկ ամէն հնարաւոր ձեւով Արարատի կողքին կանգնեցաւ, անշահախնդրօրէն ծառայելով իր Գաղութը:

Արարատ Մ.Մ.Միութիւնը կը յայտնէ իր խորազգաց ցաւակցութիւնները ընտանիքի բոլոր պարագաներուն եւ հարազատներուն:

Հողը թող թեթեւ ըլլայ իր վրայ: Աստուած հոգին լուսաւորէ:

Արարատ Մ.Մ.Միութեան Վարչութիւն

Շաբաթ առաւօտեան Արարատի ակումբը այցելեցին ,Աթէնք հիւրաբար գտնուող դասախօս Պրն.Յակոբ Այնթապլեանը եւ երգիչ-երգահան Վահագ Ռ...
23/03/2026

Շաբաթ առաւօտեան Արարատի ակումբը այցելեցին ,Աթէնք հիւրաբար գտնուող դասախօս Պրն.Յակոբ Այնթապլեանը եւ երգիչ-երգահան Վահագ Ռաշը։
Նոյն ժամուն գաղութի տիկինները եւ երիտասարդ օրիորդները,կը պատրաստէին լեհմաճունները Ս.Աստուածածին եկեղեցւոյ պազարին համար։
Ընկերային մթնոլորտի մը մէջ առիթը ունեցանք ծանօթանալու մեր հիւրերուն։

Յաջողութեամբ տեղի ունեցաւ Արարատ Մ.Մ. Միութեան Տիկնանց Մարմնի Միջինքի հաւաքոյթը Մարտ 18-ին, ջերմ եւ ընկերային մթնոլորտի ...
20/03/2026

Յաջողութեամբ տեղի ունեցաւ Արարատ Մ.Մ. Միութեան Տիկնանց Մարմնի Միջինքի հաւաքոյթը Մարտ 18-ին, ջերմ եւ ընկերային մթնոլորտի մը մէջ:
Տիկնանց Մարմնի ժրաջան տիկինները սիրով եւ ամենայն վարպետութեամբ պատրաստած էին Մեծ Պահքի աւանդական համով ճաշերը որոնք առատօրէն զետեղուած էին մեծ բծախնդրութեամբ զարդարուած սեղաններուն վրայ:
Սկիզբը, բարի գալուստի խօսք ուղղեց ներկաներուն Արարատ Մ.Մ.Միութեան Տիկնանց Մարմնի Ատենապետուհի Տիկ. Սոնիա Քաջիկեանը:
Ապա, Ս. Աստուածածին եկեղեցւոյ աբեղայ՝ Հայր Վիրապ Սարգսեան, մանրամասնօրէն բացատրեց Միջինքի իմաստը որ աւանդութիւն է եւ կը նշուի հայրենիքի եւ սփիւռքի բոլոր գաղթօճախներուն մէջ եւ Հայր Մերով օրհնեց սեղանները:
Տիկ. Կարինէ Մարգարեան, իր վարպետ մատներով դաշնամուրի վրայ նուագեց, խանդավառելով ներկաները:
Ապա, սննդաբան՝ Տիկ. Քոնստանտինա Էքսարհոբուլու Գասապեան, մանրամասնօրէն բացատրեց սնունդի տարբեր բաղադրեալներու կարեւորութեան մասին որոնք շատ հետաքրքրական ու շինիչ էին:
Շնորհակալութիւն բոլոր տիկիններուն եւ կամաւորներուն որոնք անսակարկ նուիրումով աշխատեցան Միջինքի հաւաքոյթի յաջողութեան համար, ինչպէս նաեւ բոլոր ներկաներուն որոնք պատուեցին Արարատը իրենց ներկայութեամբ:

Για ακόμη μια χρονιά, στις 18 Μαρτίου, το Τμήμα Κυριών του Συλλόγου Αραράτ οργάνωσε και πραγματοποίησε με επιτυχία την παραδοσιακή συνάντηση του Michink σε ένα οικογενειακό και ζεστό περιβάλλον.
Οι κυρίες του Τμήματος Κυριών, με αγάπη και μεράκι ετοίμασαν νηστίσιμα παραδοσιακά νόστιμα φαγητά τα οποία βρίσκονταν στα όμορφα διακοσμημένα τραπέζια του Συλλόγου.
Στην αρχή τους παρευρισκόμενους καλωσόρισε η Πρόεδρος του Τμήματος Κυριών, κα Σόνια Κατσικιάν.
Έπειτα, ο Πάτερ Βιράμπ Σαρκσιάν, εξήγησε λεπτομερώς το νόημα του Michink το οποίο αποτελεί παράδοση για την Αρμενία και όλες τις κοινότητες της Διασποράς, κι έπειτα ευλόγησε τα τραπέζια.
Στη συνέχεια, η κα Καρινέ Μαργκαριάν, έπαιξε στο πιάνο αγαπημένα κομμάτια, ομορφαίνοντας ακόμη περισσότερο αυτή τη ξεχωριστή μερα.
Σειρά είχε η κα Κωνσταντίνα Εξαρχοπούλου Κασαμπιάν, η οποία μέσα από μια ενδιαφέρουσα ομιλία, εξήγησε λεπτομερώς την αξία διαφόρων τροφών στη διατροφή μας.
Ευχαριστούμε όλες τις κυρίες και τους εθελοντές, που εργάστηκαν και προσέφεραν τόσο γενναιόδωρα στην επιτυχή διοργάνωση του Michink και όλους τους παρόντες που τίμησαν τον Σύλλογο με την παρουσία τους!

🙂Միջինք Արարատ Մ.Մ.Միութեան մէջ-Εκδήλωση Michink στον Σύλλογο Αραράτ! (Ελληνική μετάφραση παρακάτω!)🔴Արարատ Մ.Մ.Միութեան...
04/03/2026

🙂Միջինք Արարատ Մ.Մ.Միութեան մէջ-Εκδήλωση Michink στον Σύλλογο Αραράτ! (Ελληνική μετάφραση παρακάτω!)

🔴Արարատ Մ.Մ.Միութեան Տիկնանց Մարմինը, կը կազմակերպէ Միջինքի աւանդական հաւաքոյթը, որ տեղի պիտի ունենայ Չորեքշաբթի, Մարտ 18-ին, երեկոյեան ժամը 18:30-ին, ակումբի «Անանիա եւ Վարդուհի Խաչատուրեան» սրահին մէջ:
Մեծ սիրով կը սպասենք մեր բոլոր հայրենակիցներուն, վայելելու հայկական ջերմ մթնոլորտ մը:

🔵Το Τμήμα Κυριών του Πολιτιστικού και Αθλητικού Συλλόγου Αραράτ, διοργανώνει την παραδοσιακή εκδήλωση-συνάντηση Michink, την Τετάρτη, 18 Μαρτίου, στις 18:30, στην αίθουσα «Ανανία και Βαρτουή Χατσαντουριάν» του Συλλόγου. Με μεγάλη χαρά περιμένουμε όλους μας τους συμπατριώτες, για να απολαύσουμε όμορφες στιγμές σε μια ζεστή, αρμένικη ατμόσφαιρα!

Արարատ Մ.Մ.Միութեան գաթայի բաշխումըΗ κοπή της πίτας του Συλλόγου Αραράτ! (Ελληνική μετάφραση παρακάτω!)🔴Գեղեցիկ ու խանդա...
02/03/2026

Արարատ Մ.Մ.Միութեան գաթայի բաշխումը

Η κοπή της πίτας του Συλλόγου Αραράτ! (Ελληνική μετάφραση παρακάτω!)

🔴Գեղեցիկ ու խանդավառ երեկոյ մը վայելեցին Շաբաթ, 28/02-ին Արարատի անդամներ ու բարեկամները, որոնք ներկայ գտնուեցան «Το Ρεμπετάδικο του Ψυρρή» ճաշարանին մէջ, միասնաբար կիսուելու համար ջերմ ու ընկերային պահեր:
Այս ուրախ առիթով, Արարատականները անգամ մը եւս քով-քովի եկան, ճաշասեղաններուն շուրջ զուարճօրէն զրուցելով, ճոխ կերակուրը համտեսելով եւ վայելելով երաժիշտներու կողմէ նուագուած սիրուած յունական երգերը:
Արարատ Միութեան Փոխ Ատենապետ Պրն Յակոբ Առաքելեան, բարի գալուստ մաղթեց ներկաներուն, իր խօսքին մէջ ընդգծելով Արարատի երկար պատմութիւնը եւ նուիրական ծառայութիւնը հայ գաղութէն ներս, ինչպէս նաեւ Արարատականներու միասնական ջանքերու անհրաժեշտութիւնը՝ բարձր պահելու Արարատը, վարժարանը, եկեղեցին:
Ապա, խօսքը առաւ Միութեան Ատենապետ Պրն Արիս Խաչատուրեան, Արարատ Միութեան երկարամեայ գոյութեան ընթացքին տքնաջանօրէն աշխատող անդամներու ներբողը հիւսելով ու շեշտելով անդադրում պայքարի հրամայականը որ Միութիւնը տարած է ու պիտի շարունակէ նոյն աւիւնով տանիլ:
Գաթայի բաշխման պահուն, Հայ Առաքելական Եկեղեցւոյ Յունահայոց Թեմի Առաջնորդ՝Գերաշնորհ Տ. Խորէն Եպս. Առաքելեանը օրհնեց ամանորեայ գաթան եւ ուղղեց իր ջերմագին բարեմաղթանքները նոր տարուան առիթով:
Շնորհակալ ենք բոլոր կազմակերպողներուն որոնց ջանքերով անգամ մը եւս յաջողութեամբ պսակուեցաւ գաթայի բաշխման երեկոն եւ ջերմապէս շնորհակալ ենք բոլոր անոնց որոնք մեզ պատուեցին իրենց ներկայութեամբ:

🔵Όσοι είχαν την ευκαιρία να παρευρεθούν το Σάββατο, 28-02 στο «Ρεμπετάδικο του Ψυρρή», απήλαυσαν μια όμορφη και γεμάτη μουσικές βραδιά μέσα σε μια ζεστή και φιλική ατμόσφαιρα!
Με αφορμή την κοπή της πίτας του Συλλόγου, τα μέλη του Αραράτ συναντήθηκαν για ακόμη μια φορά, κάνοντας ευχάριστες συζητήσεις, δοκιμάζοντας τα νόστιμα φαγητά και απολαμβάνοντας ζωντανή μουσική με αγαπημένα ελληνικά τραγούδια!
Τους παρόντες καλωσόρισε ο Αντιπρόεδρος του Συλλόγου Αραράτ, κ. Αγκόπ Αρακελιάν, ο οποίος στο λόγο του ανέφερε την μακρά ιστορία του Αραράτ και το πως επί 78 χρόνια έχει υπηρετήσει την αρμενική παροικία ενώ υπογράμμισε την ανάγκη της συλλογικής προσπάθειας από όλους για να διατηρηθούν όλα όσα είναι σημαντικά για εμάς- ο σύλλογος, το σχολείο, η εκκλησία.
Έπειτα, το λόγο πήρε ο Πρόεδρος του Συλλόγου, κ. Άρις Χατσαντουριάν, πλέκοντας το εγκώμιο σε όσους έχουν εργαστεί και μοχθήσει όλες καθ’ όλη τη διάρκεια της ιστορίας του Συλλόγου και τονίζοντας τον συνεχή και μεγάλο αγώνα που έχει δώσει ο Σύλλογος και θα συνεχίσει δίνει με την ίδια θέρμη προς όφελος της αρμενικής ταυτότητας και κοινότητας στην Ελλάδα.
Σειρά είχε ο Σεβασμιότατος Μητροπολίτης της Αγίας Αρμενικής Ορθόδοξης Αποστολικής Εκκλησίας, Επίσκοπος Χορέν Αρακελιάν ο οποίος ευλόγησε την πίτα και μοιράστηκε τις θερμότερες ευχές του για το νέο έτος.
Ένα μεγάλο ευχαριστώ σε όλους όσοι οργάνωσαν αυτήν την επιτυχημένη βραδιά και ένα θερμό ευχαριστώ σε όλους όσοι μας τίμησαν με την παρουσία τους!

Κοπή της πίτας του Συλλόγου Αραράτ στο "Ρεμπετάδικο του Ψυρρή"! (κείμενο στα Ελληνικά παρακάτω!)😊Արարատ Մ.Մ.Միութեան Վար...
04/02/2026

Κοπή της πίτας του Συλλόγου Αραράτ στο "Ρεμπετάδικο του Ψυρρή"! (κείμενο στα Ελληνικά παρακάτω!)

😊Արարատ Մ.Մ.Միութեան Վարչութիւնը ուրախութեամբ ձեզ կը հրաւիրէ մեր Միութեան տարեկան գաթայի բաշխումին որ տեղի պիտի ունենայ «Το Ρεμπετάδικο του Ψυρρή» ճաշարանին մէջ, Շաբաթ, 28 Փետրուար 2026, ժամը 21:00-ին: (Αισχύλου 14-16 και Αγίου Δημητρίου 19, Ψυρρή, Αθήνα).
Եկէք բոլորս միասին կիսուինք գեղեցիկ պահեր, կենդանի ճոխ երաժշտութեամբ ու երգերով եւ համով ճաշերով ու խմիչքով:
Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար, հեռաձայնեցէք 6942549727-ին (Տկն Աննա).

😊Με ιδιαίτερη χαρά το Δ.Σ. του Συλλόγου Αραράτ σας καλεί στην συνεστίαση για την κοπή της πίτας του Συλλόγου στο μουσικό μεζεδοπωλείο «Το Ρεμπετάδικο του Ψυρρή» το Σάββατο 28 Φεβρουαρίου 2026 και ώρα 21:00 μ.μ. (Αισχύλου 14-16 και Αγίου Δημητρίου 19, Ψυρρή, Αθήνα).
Ελάτε να περάσουμε όλοι μαζί ευχάριστες ώρες συντροφιά με όμορφη μουσική και τραγούδια, με πλούσιο φαγητό και ποτό.
Για περαιτέρω πληροφορίες καλέστε στο 6942549727 (κ. Άννα).

11/01/2026

😊Արարատ Մշակութային Մարզական Միութեան Վարչութիւնը սրտանց շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր անոնց որոնք «Խորհուրդ Մեծ»-ի գիշերը շրջեցան տունէ տուն, փոխանցելով Սուրբ Ծննդեան Աւետիսը- անոնց միջեւ նաեւ նոր երիտասարդ դէմքեր որոնք Արարատ Միութեան խումբերուն միանալով պիտի կազմեն ապագայի սերունդը- եւ բոլոր մեր հայրենակիցներուն որոնք տարի մը եւս մեզ ջերմօրէն ընդունեցին, վառ պահելով այս գեղեցիկ աւանդութիւնը:

🙂Η Διοίκηση του Πολιτιστικού και Αθλητικού Συλλόγου Αραράτ από καρδιάς θέλει να ευχαριστήσει όλους όσοι τραγούδησαν τα Αρμένικα κάλαντα, γυρνώντας από σπίτι σε σπίτι στις γειτονιές της Αθήνας- ανάμεσα στους οποίους και νέα πρόσωπα τα οποία θα αποτελέσουν και την μελλοντική γενιά- και ένα μεγάλο ευχαριστώ σε όλους τους συμπατριώτες μας οι οποίοι για ακόμη μια χρονιά μας υποδέχθηκαν θερμά, κρατώντας έτσι ζωντανή την όμορφή μας παράδοση!

08/01/2026

❗️Μαθήματα Σκάκι για ενήλικες στον Σύλλογο Αραράτ! Δηλώστε συμμετοχή!❗️

Այս Շաբաթ օր, Արարատ Մ.Մ.Միութիւնը դարձեալ իր դռները կը բանայ, դիմաւորելու համար փոքրեր ու մեծեր🙂

Նշում- Եթէ կան չափահասներ որոնք հետաքրքրուած են հետեւելու ճատրակի/շախմատի դասերու կը խնդրուի հեռաձայնեն 6942821152-ին (Արման): Դասերը պիտի սկսին Փետրուարին ու պիտի կատարուին ամէն Շաբաթ օր, ժամը 20:45-21:45:

Αυτό το Σάββατο, ο Πολιτιστικός και Αθλητικός Σύλλογος Αραράτ ανοίγει ξανά τις πόρτες του για να υποδεχθεί μικρούς και μεγάλους!😊

ΣΗΜΕΙΩΣΗ: Αν υπάρχουν ενήλικες οι οποίοι ενδιαφέρονται να παρακολουθήσουν μαθήματα σκάκι, παρακαλουνται να επικοινωνήσουν με το 6942821152 (Αρμάν). Τα μαθήματα θα ξεκινήσουν τον Φεβρουάριο και θα πραγματοποιούνται κάθε Σάββατο, στις 20:45-21:45!

Address

Sistou 33
Nikaia

Telephone

+302104914090

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ΑΡΑΡΑΤ - ԱՐԱՐԱՏ Մ․Մ.Մ. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ΑΡΑΡΑΤ - ԱՐԱՐԱՏ Մ․Մ.Մ.:

Share