ქალთა ასოციაცია დადეშ

  • Home
  • ქალთა ასოციაცია დადეშ
Directions Contact the organization

ქალთა ასოციაცია  დადეშ Գունավոր թելերի կախարդանքը արվեստում և արհեստում գորգերի և այլնի տեսքով։

04/08/2026

Գորգագործությունը իմ հոգու աչքերով

Գորգագործությունը հայի գեների մեջ է։ Մեծ երջանկություն է լինել այդ գենը գրողներից մեկը։Գորգագործ լինելու իմաստը սոսկ ջուլհակ լինելու մեջ չէ,քանզի գորգագործությունը լրիվ մարսելու համար շատ ավելին է անհրաժեշտ։ Այն արվեստ է,լեզու,գրականություն,սեր ու քնքշանք,աշխատասիրություն , ավելի կարճ՝ զգացմունքների կույտ,որ զգում ես ամեն մի նախշ ագուստելիս։Այդ զգացմունքները քեզ իշխում են գորգի պատկերը նախագծելուց սկսած մինչև ավարտը։ Իզուր չէ, որ դեռ վաղ ժամանակներից սկսած հայերը գորգի մեջ տեսնում էին ուժ ու զորություն,քանզի գորգը ծնվում է լոկ շունչ ու հոգի ներդնելու արդյունքում,իսկ դրական լիցքերը հաղորդում են շունչն ու հոգին։ Այդ լիցքերը կարող են քեզ տալ թևեր,բարձրացնել երկինք։ Դրանք զգացմունքներ են,որ կարող է զգալ լոկ իրական գորգագործը։ Ինչ՞ եմ ուզում ասել իրական գորգագործ ասելով։ Կան ազգեր որոնց համար գորգը եղել է ավար։Այսօր նրանք կարող են լինել ուրիշի մշակույթը յուրացնողներ կամ,լավագույն դեպքում ջուլհակներ,ինչը շատ քիչ է գորգին կյանք,շունչ ու հոգի տալու համար։Կյանք գուցե տան ,սակայն հոգի․․․
Կյանքը առանց հոգու հավասար է մահվան։ Գորգի սաղմը հոգին է։Մի թե՞ շունչն ու հոգին զետեղվում են վայրիվերումների հետ։Ջուլհակը կարող է գորգի նախագիծը դնել ու ագուստել թելերը,բայց գորգը այդ պահին չէ որ ծնվում է։ Այն սաղմնավորվում է մտքով ու հոգով,շունչ է առնում նախագծերի ձևով ,ապա նոր միայն գոյանում է մարմինը։ Ամեն անգամ իմ արհեստանոց մտնելուց կարծես իմ աշխատանքները ինձ լուռ՜ շշնջում են․ -Դու այս աշխատանքով համարվում ես պարզապես ջուլհակ,իսկ այ՛ էն՜ մյուսով՝ իսկական գորգագործուհի։ Այո,՛ ու ես ընդունում եմ նրանց մարտահրավերը,քանզի մարմինները նույնն են, այլ տարբեր են հոգիները։

29/07/2026
29/07/2026

Основательница Ассоциации женщин «Дадеш» и ковродел из Ахалкалакского муниципалитета Офелия Испирян приняла участие в конкурсе, организованном посольством Вели...

27/07/2026
Այս գորգը ցուցահանդեսին ստացավ վկայական
27/07/2026

Այս գորգը ցուցահանդեսին ստացավ վկայական

Վրաստանի խորհրդարանում
27/07/2026

Վրաստանի խորհրդարանում

Իմ առաջին ձեռագործ գորգը
27/07/2026

Իմ առաջին ձեռագործ գորգը

Address

ახალქალაქის მუნიციპალიტეტი სოფელ დადეში

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ქალთა ასოციაცია დადეშ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ქალთა ასოციაცია დადეშ:

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share