AREG ԱՐԵԳ Կրթամշակութային Միություն

AREG ԱՐԵԳ Կրթամշակութային Միություն Eveiller et perpétuer notre identité arménienne par les cours des langues et l'histoire d'Arménie.

21/02/2026
Հետամուտ լինելով Գ. Նժդեհի "Լեզվի մահը արագացնում է ազգի հոգևոր մահը" պատգամին, միանալով Մայրենի լեզվի միջազգային օրվա ն...
21/02/2026

Հետամուտ լինելով Գ. Նժդեհի "Լեզվի մահը արագացնում է ազգի հոգևոր մահը" պատգամին, միանալով Մայրենի լեզվի միջազգային օրվա նվիրված տոնակատարություններին, այսօր Արեգ կրթօջախում եռուզեռ էր։
Բազմաթիվ են ինչպես հայ, այնպես օտարազգի գրողների, հասարական գործիչների, հայագետների կողմից հայոց լեզվի մասի արտահայտված կարծիքները, ասույթները, բանաստեղծություններն ու աշխատությունները։ Այսօրվա դասաժամերը ուղղված էին հայրենիքից հեռու ապրող մեր հայորդիների ուշադրությունը սևեռելու մեր հազարագանձ հայոց լեզվի կարևորությանը, նրա աստվածային ծագմանն ու անփոխարինելությանը։
Օրվա անբաժանելի մաս կազմեց նաև արդեն ավանդույթ դարձած Հայ որբերի հայրիկ, Ամենայն հայոց բանաստեղծ Հ.Թումանյանի տարելիցին նվիրված ցուցադրությունը։ Այս ընթացքում նախադպրոցական խմբի սաները պատրաստեցին էջանիշեր։ Իսկ վերջում, թեկուզ մի փոքր ուշացումով,Գրքի տոնի կապակցությամբ, այս տարի ևս մեր բոլոր սաները նվեր ստացան գրքեր։ Շնորհակալություն Արևիկ հրատարակչությանը այս գեղեցիկ և հետաքրքիր գրքերի համար։

25/01/2026
Ավելի իրական հրաշք, քան երջանիկ մանկական դեմքերով, ժպիտներնով ու հիացմունքով լի հայացքներով ձմեռային այս մռայլ օրը ջերմա...
20/12/2025

Ավելի իրական հրաշք, քան երջանիկ մանկական դեմքերով, ժպիտներնով ու հիացմունքով լի հայացքներով ձմեռային այս մռայլ օրը ջերմացնելու կարողությունը, դժվար թե գտնվի։ 🎆 Ահա Տարեմուտին ընդառաջ կազմակերպված կինոդիտումից ու դրան հաջորդող, քաղցրավենիքների աշխարհում շրջայցից մի քանի դրավգներ։🥳 Բարով գաս նոր 2026 թվական։ Ջերմությամբ ու սիրով լցնես յուրաքանչյուրիս ընտանիքը🎉💕🎊👏💖

08/11/2025
08/11/2025

Շատ շուտով մի լավ լուր մեր փոքրիկ 3-5տարեկան հայորդիների համար

Այսօր,2025թ նոյեմբերի 8-ին, մի խումբ հայորդիների հետ մեր  ճանապարհորդությունը սկսեցինք Հայոց այբուբենի զարմանահրաշ աշխար...
08/11/2025

Այսօր,2025թ նոյեմբերի 8-ին, մի խումբ հայորդիների հետ մեր ճանապարհորդությունը սկսեցինք Հայոց այբուբենի զարմանահրաշ աշխարհ։
Սիրելիներս վստահաբար կարող եմ ասել, որ ձեզ սպասվում է գեղեցիկ, բարի, զվարճալի անակնկալներով լի մի ճանապարհորդություն։
Շնորհավորում եմ բոլորիդ ու մաղթում բարի երթ։

«Ամրոց» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու իր ամենամյա «Ծիլ 2025» ստեղծագործական մրցույթին«Ծիլ» ստեղծագործական մրցույթն ...
11/10/2025

«Ամրոց» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու իր ամենամյա «Ծիլ 2025» ստեղծագործական մրցույթին

«Ծիլ» ստեղծագործական մրցույթն ամենամյա մրցույթ է, որի նպատակը հայերենով ստեղծագործելը խրախուսելն ու հայ ստեղծագործ պատանիների համահայկական հարթակ ստեղծելն է։ Այս անգամ «Ծիլ 2025» մրցույթի խորագիրը «Իմ անունով երկիրը» է, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանում և սփյուռքում ապրող հայ պատանիներին մտորելու ու ներկայացնելու իրենց պատկերացումները հայրենիքի եւ պատկանելության մասին։

Մրցույթը նախատեսված է 14-17 տարեկան բոլոր հայ պատանիների համար ՝ անկախ նրանց բնակության վայրից։ Մրցույթի անվանակարգերն են՝
Ստեղծագրություն (արձակ գրական ստեղծագործություն)
Տեսողական արվեստ (պաստառների ձևավորում և պատկերապատում (կոմիքս)):
Հայտերը բաց են հոկտեմբերի 1-ից 31-ը։
Մրցույթին մասնակցելու Հավելյալ տեղեկությունների համար դիմել անձնական նամակով։

Մեր շատ սիրելի արեգցիներ,շնորհավորում ենք բոլորիդ գիտելիքի օրվա կապակցությամբ։ Թող այս նոր ուսումնական տարին լի լինի հետ...
01/09/2025

Մեր շատ սիրելի արեգցիներ,
շնորհավորում ենք բոլորիդ գիտելիքի օրվա կապակցությամբ։
Թող այս նոր ուսումնական տարին լի լինի հետաքրքիր բացահայտումներով։
Եղեք առողջ ու ողջամիտ:

Adresse

Strasbourg
67200

Téléphone

0611734458

Site Web

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque AREG ԱՐԵԳ Կրթամշակութային Միություն publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L’organisation

Envoyer un message à AREG ԱՐԵԳ Կրթամշակութային Միություն:

Partager