Culture for Sustainable Development / Մշակույթը հանուն կայուն զարգացման

  • Accueil
  • France
  • Paris
  • Culture for Sustainable Development / Մշակույթը հանուն կայուն զարգացման

Culture for Sustainable Development / Մշակույթը հանուն կայուն զարգացման Մշակութային ժառանգության քարտեզագրում, վերլուծություն: Համայնքային ծրագրերում մշակույթի՝ որպես կայուն զարգացման գործոնի արժևորում

https://www.facebook.com/share/p/1DSPjGDErT/?mibextid=wwXIfr
08/10/2026

https://www.facebook.com/share/p/1DSPjGDErT/?mibextid=wwXIfr

🇬🇧⬇️🏛️ «ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» | ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահը հոկտեմբերի 17-ին հրավիրում է մասնակցելու Ոչ նյութական մշակութային ժառանգության օրվան նվիրված միջոցառումներին։

📌 ԾՐԱԳՐՈՒՄ․
⏰ 11:00-ից «Ինքնության վկայություններ» ցուցահանդես՝ Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներում

Ցուցադրությունը ներկայացնում է մշակութային ժառանգության այն արժեքները, որոնք դարեր շարունակ փոխանցվում են սերնդեսերունդ՝ որպես ազգային հիշողության ու ինքնության կենսունակ կրողներ։ Ցուցադրության առանցքը լավաշն է, որը հայի համար պարզապես հաց չէ, այլև՝ օջախի, ջերմության, աշխատանքի խորհրդանիշ։ Հայ նկարիչների ստեղծագործություններում այն կրում է չափազանց լայն իմաստ՝ վերածվելով հողի, ընտանիքի, հայրենիքի և հայկականության գեղարվեստական նշանի։

⏰ 16:00 | Թեմատիկ շրջայց՝ «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի և մշտական ցուցադրության սրահներում

Շրջայցի ընթացքում կներկայացվեն հայկական մշակութային հուշարձանները Վարդգես Սուրենյանցի արվեստում։ Նրա կտավներում եկեղեցիները, խաչքարերն ու պատմական միջավայրը հանդես են գալիս որպես մշակութային հիշողության կենդանի վկայություններ՝ կապելով անցյալը ներկայի հետ։

🎟️ Մուտքը՝ Պատկերասրահի տոմսով

📍 Հասցե՝ ք. Երևան, Արամի 1, մուտքը՝ Հանրապետության հրապարակից

🇬🇧🏛️ "TESTIMONIALS OF IDENTITY" | INTANGIBLE CULTURAL HERITAGE DAY AT THE NATIONAL GALLERY

On October 17, the National Gallery of Armenia invites you to celebrate Intangible Cultural Heritage Day with a special program.

📌 PROGRAM:

⏰ 11:00 | Opening of the exhibition "Testimonials of Identity" in the Ancient and Medieval Armenian Art Halls
The exhibition showcases cultural heritage values passed down through generations for centuries as vibrant bearers of national memory and identity. At the core of the exhibition is lavash, which for Armenians is not merely bread, but a symbol of hearth, warmth, and labor. In the works of Armenian artists, it carries a profound meaning, transforming into an artistic emblem of the land, family, homeland, and Armenian identity.

⏰ 16:00 | Thematic Guided Tour in the international exhibition "The Face of Humanity: Surenyants' 'Abandoned' and Humanist Art" and permanent display halls
The tour will highlight Armenian cultural monuments in the art of Vardges Sureniants. In his paintings, churches, khachkars, and historical settings emerge as living testimonials of cultural memory, bridging the past with the present.

🎟️ Admission: With a gallery ticket

📍 Address: 1 Aram St., Yerevan (entrance from Republic Square)

#ՀայաստանիԱզգայինՊատկերասրահ #արիՀԱՊ #ԻնքնությանՎկայություններ #ՈչՆյութականՄշակութայինԺառանգություն #ՎարդգեսՍուրենյանց

Ուսուցիչների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 5-ին՝ ի պատիվ աշխարհի բոլոր ուսուցիչների։ Այն նվիրված է Ու...
05/10/2026

Ուսուցիչների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 5-ին՝ ի պատիվ աշխարհի բոլոր ուսուցիչների։ Այն նվիրված է Ուսուցիչների կարգավիճակի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1966 թվականի հանձնարարականի ընդունման տարեդարձին։ Այս փաստաթուղթը սահմանում է ուսուցիչների իրավունքների ու պարտականությունների ուղենիշները, ինչպես նաև նրանց սկզբնական պատրաստման և հետագա կրթության, աշխատանքի ընդունման, զբաղվածության, դասավանդման ու ուսումնառության պայմանների չափանիշները։
Հայաստանում ուսուցչի տոնը նշվում է դեռևս խորհրդային տարիներից, այնուհետև անկախ Հայաստանի տոնացույցում այն ևս ներառվեց՝ սահմանվելով հոկտեմբերի 5ին:
#ուսուցչիտոն

📚 Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը՝ Սեպտեմբերի 1-ը։Հայկական մշակույթում դպրությունը դարավոր պատմություն ունի․ միջնադար...
01/09/2026

📚 Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը՝ Սեպտեմբերի 1-ը։

Հայկական մշակույթում դպրությունը դարավոր պատմություն ունի․ միջնադարյան վանական դպրոցներն ու կրթական կենտրոնները եղել են ուսման, գրի, ձեռագրաստեղծության և գիտելիքի փոխանցման կարևոր կենտրոններ։

Հետաքրքիր է, որ խորհրդային շրջանից ժառանգված «Գիտելիքի օրը» անկախ Հայաստանում 2001 թ. պաշտոնական տոնացույց մտավ արդեն «Գիտելիքի, գրի և դպրության օր» անվամբ՝ կարծես իր մեջ ներառելով նաև հայկական միջնադարյան դպրության մշակութային հիշողությունը։

2005 թ. տոնի անվանումը փոփոխվեց և դարձավ «Գիտելիքի և դպրության օր»։

Թող նոր ուսումնական տարին լինի գիտելիքով մեր մշակույթը ճանաչելու, արժևորելու, պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու տարի։
Որովհետև մշակույթը շարունակվում է այնտեղ, որտեղ կա գիտելիք, հիշողություն և փոխանցում։

Բարի՛ ուսումնական տարի։ 📖🌿
Նկարում Ամարասն է, որտեղ Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվում է Արցախի առաջին գիտության և դպրության կենտրոնը 5րդ դարում

🎉🎉 Ուրախ ենք կիսվել կարևոր լուրով։ 🎉🎉🌍🇺🇳 Մեր կազմակերպության հավատարմագրումը պաշտոնապես հաստատվեց։📍 Փարիզում, հունիսի 17...
23/06/2026

🎉🎉 Ուրախ ենք կիսվել կարևոր լուրով։ 🎉🎉

🌍🇺🇳 Մեր կազմակերպության հավատարմագրումը պաշտոնապես հաստատվեց։

📍 Փարիզում, հունիսի 17–18-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանի ընթացքում «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեին խորհրդատվական կարգավիճակով աջակցող հասարակական կազմակերպություն։

✨ Այս որոշումը մեր կազմակերպության՝ մշակութային ժառանգության պահպանության, հետազոտության և համայնքների հետ աշխատանքի ոլորտում երկարամյա փորձի ու մասնագիտական ներդրման կարևոր գնահատականն է։

🤝 Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին եղել են մեր կողքին։

🌿 Մենք շարունակում ենք աշխատել՝ հանուն մշակութային ժառանգության պահպանության, համայնքների զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման։



Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ...

01/06/2026

#Հունիսի 1-ի տոնիպատմությունը,
մինչ աշխարհի շատ երկրներ Նոյեմբերի 20-ին են նշում #Երեխաներիիրավունքներիհռչակագրի ընդունումը, նախկին սոցիալիստական և/կամ հետխորհրդային երկրները երեխաների իրավունքների տոնը նշում են #հունիսի1-ին։
Ինչու՞
2-րդ համաշխարհային պատերազմի հետո, 1945 թ․ Փարիզում 40 երկրներ ներկայացնող կանայք, այլևս անհանդուրժելի համարելով պատերազմի բերած ավերն ու մարդկային դժբախտությունները, հիմնում են Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան, որի նպատակն էր լսելի լինել, կանխել նոր պատերազմները, պահանջել կանանց և երեխաների համար կյանքի առավել բարենպաստ պայմաններ/իրավունքներ։
1949թ Փարիզում կայացավ այս ֆեդերացիայի Կանանց կոնգրես, որտեղ մասնակից ԿԱՆԱՅՔ անվերապահ համաձայնության եկան, որ պայքարելու են կայուն խաղաղություն հաստատելու համար՝ որպես երեխաների երջանկության հիմնական երաշխիքի։
1949 թ․ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի մոսկովյան նիստում սահմանվեց տոնի նշումը:

2015 թվականից Հայաստանի պաշտոնական տոնացույցում ներառվեց և ցայսօր մայիսի 16ին նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ...
16/05/2026

2015 թվականից Հայաստանի պաշտոնական տոնացույցում ներառվեց և ցայսօր մայիսի 16ին նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ կապվելով 1919 թ Երևանի Պետական Համալսարանի հիմնադրման հետ.
Շորհավոր բոլոր երիտասարդներին, ուսանողներին և Երևանի Պետական Համալսարանին!

Թանգարաննեի միջազգային օրվա միջոցառումները https://evnmag.com/articles/tangaranneri-gisher-ev-tangaranneri-mijazgayin-or...
15/05/2026

Թանգարաննեի միջազգային օրվա միջոցառումները https://evnmag.com/articles/tangaranneri-gisher-ev-tangaranneri-mijazgayin-or-2026.html?fbclid=IwY2xjawR0PXNleHRuA2FlbQIxMQBicmlkETFaa09QSXRNRzVSdzN0S09Ic3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHgAlINQUFVLu7I0asehUkEtrF3ru2gPPNG2DYz8Yxpearxv4SnSFBOz6uq9k_aem_mr7Ro1l63NQFmYCjIFkTdw

Թանգարան Թանգարանների գիշեր և թանգարանների միջազգային օր 2026 Մայիսի 16-ին Հայաստանում կանցկացվի Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց ....

ՀՀ քաղաքացիների անձնագրերի հրապարակված նոր դիզայնում "լավաշի թոնրատուն" էջում հայկական լավաշի թխման և ներկայացման տեսարա...
14/05/2026

ՀՀ քաղաքացիների անձնագրերի հրապարակված նոր դիզայնում "լավաշի թոնրատուն" էջում հայկական լավաշի թխման և ներկայացման տեսարանի աղավաղված պատկերների շուրջ մեր կազմակերպության անունից մասնագիտական դիտարկումներ ենք ուղարկել ոլորտի պատասխանատու գերատեսչությանը /նամակը կից ներկայացվում է/ , և ստացել պատասխան, որ էջը արդեն փոփոխված է:
Շնորհակալ ենք արձագանքի համար և կսպասենք մեր ինքնության համար կարևոր ժառանգություն հանդիսացող լավաշի շուրջ նոր, բնութագրական պատկերների ներկայացման հանրայնացմանը.
#ՀայկականԼավաշ #ոչնյութականմշակութայինժառանգություն

Adresse

57 Rue Cuvier
Paris
75005

Site Web

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Culture for Sustainable Development / Մշակույթը հանուն կայուն զարգացման publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L’organisation

Envoyer un message à Culture for Sustainable Development / Մշակույթը հանուն կայուն զարգացման:

Partager