21/10/2024
Կայացավ Mantashyants Global Expo 2024-ը։ Առաջին անգամ կազմակերպվող ցուցահանդեսը իր շուրջը միավորեց 40 ոլորտներից 100-ից ավելի ընկերություններ ավելի քան 10-ը քաղաքներից։
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Սևակ Միքայելյանը։ Երկօրյա ցուցահանդեսին այցելեցին նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Mantashyants Global EXPO 2024-ի պաշտոնական գործընկերներն էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Տեղում ներկայացվեցին նաև «Մանթաշյանց» գործարարների ակումբի 17 մասնաճյուղերի տաղավարները։
Mantashyants Global EXPO 2024-ին զուգահեռ կազմակերպվեց նաև Real Business Conference-ը, որը նվիրված էր Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ և կարևոր ոլորտներին։
✔ Ֆրանչայզինգ
✔ Կառուցապատում
✔Տուրիզմ
✔Արտադրություն
✔Ռիթեյլ
✔ՀոՌեԿա
Այցելուները 14 ժամ շարունակ հնարավորություն ունեցան լսելու Հայաստանի 12 ամենահայտնի ընկերությունների հաջողության պատմությունները հենց հիմնադիրներից։
Mantashyants Global Expo 2024-ն ուներ մի քանի առաքելություն․
Տրամադրել պրոֆեսիոնալ հարթակ գործարարներին՝ ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ունեցած հնարավորություններին,
Սկսնակ գործարարներին հնարավորություն ընձեռել ստեղծել նոր կապեր բիզնես աշխարհում, ինչպես նաև իրազեկել Հայաստանի տնտեսության ամենաազդեցիկ ոլորտների մասին,
Ամրապնդել պետություն- մասնավոր գործընկերային կապը նմանատիպ հարթակներում,
Նպաստել Հայաստանում տնտեսական ոլորտի ակտիվությանն ու աճին։
#բիզնես #ցուցահանդես