Koti Development Team NGO Կոթի զարգացման թիմ ՀԿ

Koti Development Team NGO Կոթի զարգացման թիմ ՀԿ Մեր ինստագրամյան էջը ☺️👇🏼
https://www.instagram.com/koti_development?igsh=eHh2MXo5Y2UxbGFw

07.01.2026Սույն թվականի հունվարի 7-ին ևս մեկ զինվոր ճանապարհեցինք Հայոց բանակ։Ճանապարհեցինք արժանապատվորեն՝ գիտակցելով ն...
15/01/2026

07.01.2026
Սույն թվականի հունվարի 7-ին ևս մեկ զինվոր ճանապարհեցինք Հայոց բանակ։
Ճանապարհեցինք արժանապատվորեն՝ գիտակցելով նրա մեծ պատասխանատվությունն ու սուրբ պարտքը հայրենիքի առաջ։

Մեր երիտասարադական կենտրոնը և սաները, հանձինս տնօրեն Գյուլնարա Անդրեասյանի, սրտանց բարի ծառայություն և խաղաղ ու անվտանգ վերադարձ են մաղթում մեր Զորական գյուղի կամավորներից՝
Մարտին Գրիգորյանին, ինչպես նաև նրա եղբորը՝ Գրիգոր Գրիգորյանին։

Հատուկ շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում եղբայրներին՝ իրենց կարևոր օրը մեզ հետ կիսելու համար։ Նրանք սիրով հրավիրել էին երիտ կենտրոնի տնօրեն Գյուլնարա Անդրեասյանին և հաճելի անակնկալ մատուցեցին՝ գեղեցիկ ծաղկեփնջով, որն ուղեկցվում էր ջերմ խոսքերով ու անկեղծ հույզերով։

Թող Աստված պահապան լինի մեր զինվորներին,
թող ծառայությունը լինի խաղաղ,
իսկ վերադարձը՝ սպասված ու հաղթական։
Մենք հպարտ ենք ձեզնով 💚🪖🧡

2 ամիս անց մեր Երիտասարդական Կենտրոնը կրկին բացում է իր դռները 😊♥️
11/09/2025

2 ամիս անց մեր Երիտասարդական Կենտրոնը կրկին բացում է իր դռները 😊♥️

"Մեր գյուղի երիտասարդական կենտրոնը, որը ուժեղ քամուց և անձրևից գրեթե ամբողջովին վնասվել էր, այսօր այն նոր շունչ է ստանու...
17/08/2025

"Մեր գյուղի երիտասարդական կենտրոնը, որը ուժեղ քամուց և անձրևից գրեթե ամբողջովին վնասվել էր, այսօր այն նոր շունչ է ստանում։ Այն կունենա ավելի գեղեցիկ տեսք և ավելի հաճելի վիջավայր կստեղծի, քան մինչ այս էր։ Այս ամենը իրականանում է գյուղի վարչական ղեկավար` Անդրանիկ Հախվերդյանի և Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Արսեն Աղաբաբյանի շնորհիվ, ովքեր իրենց աջակցությամբ և հոգատարությամբ կագնեցին մեր կողքին։
Գյուղի կողմից հայտնում ենք խորին շնորհակալությունը` վստահ լինելով, որ միասին դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու և գործեր իրականացնելու"
Շնորհակալ ենք ձեզ ❤️

📢 ԱՋԱԿՑԻ՛Ր ԿՈԹԻԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ Ս/թ. Հուլիսի 21-ի Կոթի գյուղում տեղի ունեցած հորդառատ անձրևը , ուժ...
25/07/2025

📢 ԱՋԱԿՑԻ՛Ր ԿՈԹԻԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

Ս/թ. Հուլիսի 21-ի Կոթի գյուղում տեղի ունեցած հորդառատ անձրևը , ուժգին փոթորիկը 🌪️ վերածվեց իսկական աղետի։ Մեծ վնաս կրեց Կոթիի Երիտասարդական կենտրոնը 😔։
📍 Կենտրոնը գտնվում էր Հայ Փոստ շենքի 3-րդ հարկում։
Այն մեր գյուղի միակ վայրն էր, որտեղ երիտասարդները կարողանում էին հավաքվել , նախաձեռնություններ իրականացնել 🌱 ու պարզապես՝ կառուցել ապագա Կոթին 🏡։
🚨 Փոթորկի հետևանքով՝
• Տանիքը ամբողջությամբ վնասվել է 🏚️
• Քամին շպրտել է արևային էներգիայի համակարգը ☀️ (բարեբախտաբար այն ուներ ապահովագրում ԷկոՎիլ ընկերության կողմից)
• Անձրևաջուրը ներթափանցել է ներս՝ վնասելով սենյակը և մեր ստեղծած միջավայրը 💧։
Մենք ստեղծել էինք այդ տարածքը զրոյից՝ նվիրումով, կամքով, աջակիցների ուժով՝ փլատակների վերածված փոշոտ, անմխիթար վերնահարկը վերածելով Երիտասարդական գունեղ ու լուսավոր կենտրոնի 💡։
Այսօր այն նորից փլուզման եզրին է 😢։
‼️ Այս պահին մեզ անհրաժեշտ է անհապաղ աջակցություն՝ վերանորոգելու տանիքը և վերականգնելու մեր սենյակը, որպեսզի Կենտրոնը կրկին վերաբացի իր դռները Կոթիի հասարակության առջև ✨։
Այս ծանր օրերին մեր կողքին է կանգնած Նոյեմբերյանի համայանքապետարանը՝ իր պատրաստակամ աջակցությամբ։
Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր
• գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմանից
• հավատում են նրա զավակների առաջընթացին
• և պատրաստ են փոխելու սահմանամերձ համայնքի ապագան 🕊️։
❗️Ցանկացած ներդրում, անկախ չափից, օգնում է վերականգնել մեր փլուզված երազանքը ։

🙏 Մի թող, որ մեր գյուղի երազանքներից մեկը, թշնամու գնդակից զատ խոնարհվի նաև անձրևի առաջ։
Քո օգնությամբ՝ Կենտրոնը կշարունակի լույս տալ սահմանին 🇦🇲։

📥 Փոխանցման տվյալներ՝
💳 Բանկային հաշվեհամար՝ (ACBA- բանկ) 220153350206000

Երեկ  րոպեների տևած փոթորիկը տակնուվրա է արել ամեն բան , թե ֆիզիկապես , թե հոգեպես Մարդ չգիտի ինչ անի....
22/07/2025

Երեկ րոպեների տևած փոթորիկը տակնուվրա է արել ամեն բան , թե ֆիզիկապես , թե հոգեպես
Մարդ չգիտի ինչ անի....

Այսօր Կոթիի Երիտկենտրոնի սաները ստացան իրենց "Շնորհակալագրեր"֊ըՀերթական ծրագրի շրջանակներում լավագույնը ճանաչվելու համար...
14/07/2025

Այսօր Կոթիի Երիտկենտրոնի սաները ստացան իրենց "Շնորհակալագրեր"֊ը
Հերթական ծրագրի շրջանակներում լավագույնը ճանաչվելու համար։ ❤️
Շնորհակալ են Գյուլնարա Անդրեասյանին մեզ այսքան ջերմ վերաբերվելու և ընդունելու համար։ ❤️
Սիրով Կոթիի Երիտկենտրոնի սաներ։ ❤️

😊 Երրորդ օր, որը օրակարգով անվանվեց` Ժամանցային օր 💛• Երեխաները զբաղվեցին` «Ներկիր ինքդ»-ով• Նրանց փորձեցինք սովորեցնել ...
12/07/2025

😊 Երրորդ օր, որը օրակարգով անվանվեց` Ժամանցային օր 💛

• Երեխաները զբաղվեցին` «Ներկիր ինքդ»-ով
• Նրանց փորձեցինք սովորեցնել մեր Կոթիի բարբառը
• Խաղացինք նստիր, թե կարող ես
• Եվ վերջում իմացանք հաղթող թիմի անունը
Դելֆիններ 🐬 - 94 միավոր
Բազեներ 🦅 - 91 միավոր
Հովազներ 🐆 - 60 միավոր

12.07.2025

Սնունդը ապահովեց Բարի Կոթեցի֊ն ❤️❤️
11/07/2025

Սնունդը ապահովեց Բարի Կոթեցի֊ն ❤️❤️

11/07/2025

Մաքրում ենք ինչպես մեր Երիտկենտրոնը այնպես էլ ամբողջ հայ փոստը։
Ու այս ամենը անում սիրով, սա մեր մյուս տունն է պետք է մաքուր պահենք, որ հյուրերը այստեղ մտնելիս զգան մաքուր ու հաճելի միջավայրը։❤️‍🔥

😊 Երկրորդ օր, որը օրակարգով անվանվեց` Ինտելեկտուալ օր 💙• Երեխաների հետ միասին դիտեցինք` Գլուխկոտրուկ մուլտֆիլմը• Ջոկատնե...
11/07/2025

😊 Երկրորդ օր, որը օրակարգով անվանվեց` Ինտելեկտուալ օր 💙

• Երեխաների հետ միասին դիտեցինք` Գլուխկոտրուկ մուլտֆիլմը
• Ջոկատները ինտելեկտուալ հարցերի միջոցով ստուգեցին իրենց գիտելիքները և ստացան միավորներ
• Նստիր, թե կարող ես, սակայն գիտելիքի ստուգմամբ(յուրաքանչյուր դուրս մնացած ճամբարական պատասխանում էր իրեն տրված հարցին: Ճիշտ պատասխան +1 միավոր, սխալ պատասխան -1 միավոր)
• Խաղացինք կասկածելի երեկո

11.07.2025

Adresse

Հայաստան, Տավուշի մարզ, գյուղ Կոթի
Democratic Republic Of The
0001

Site Web

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Koti Development Team NGO Կոթի զարգացման թիմ ՀԿ publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Partager