07/28/2026
Unlike young Armenian men in the diaspora, young men in Armenia are required to complete military service. Today, one of our gifted students, kamancha player Samvel Zaqoyan, begins eighteen months in which the risks and responsibilities he carries are far greater than anything most of us abroad are asked to bear.
At the Atken Armenian Foundation, this reality reminds us to support Armenia with humility and grace. Diasporan organizations and individuals too often criticize the political choices made by Armenian citizens while remaining distant from the consequences of those choices—the lives and futures of Armenia’s sons and daughters.
We wish Samvel a peaceful and safe service. We believe in him and will continue to support him.
We also invite Armenians in the diaspora to look beyond the noise of opposition to the choices made by Armenia’s citizens. We should either choose to live there and share fully in the country’s responsibilities, or support every Samvel who is called upon to risk his life for the continued reality of the Armenian state.
Armenia is not merely a romantic part of our imagination. It is a living reality built through obligation and sacrifice. Diasporans have obligations; Armenian citizens carry both obligations and sacrifice. We, as diasporans, must understand the difference.
-------------------------
Ի տարբերություն սփյուռքում ապրող հայ երիտասարդների՝ Հայաստանի երիտասարդ տղաները պարտավոր են անցնել զինվորական ծառայություն։ Այսօր մեր տաղանդավոր սաներից մեկը՝ քամանչահար Samvel Zaqoyan Սամվել Զաքոյանը, սկսում է իր տասնութամսյա ծառայությունը՝ ստանձնելով այնպիսի պատասխանատվություն և վտանգ, որոնց մեծ մասին մեզանից շատերը՝ արտերկրում ապրողներս, երբեք չեն առնչվում։
Ատգեն Արմենյան Հիմնադրամում այս իրականությունը մեզ մշտապես հիշեցնում է, որ Հայաստանին պետք է աջակցել խոնարհությամբ և արժանապատվությամբ։ Սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ հաճախ քննադատում են Հայաստանի քաղաքացիների քաղաքական ընտրությունները՝ հեռու մնալով այդ ընտրությունների իրական հետևանքներից՝ Հայաստանի որդիների և դուստրերի կյանքի ու ապագայի համար։
Սամվելին մաղթում ենք խաղաղ և անվտանգ ծառայություն։ Մենք հավատում ենք նրան և շարունակելու ենք աջակցել նրան։
Միաժամանակ կոչ ենք անում սփյուռքահայերին տեսնել Հայաստանի քաղաքացիների ընտրությունների դեմ բարձրացած աղմուկից այն կողմ։ Մենք պետք է կամ ընտրենք ապրել Հայաստանում և ամբողջությամբ կիսել երկրի պատասխանատվությունները, կամ աջակցենք յուրաքանչյուր Սամվելի, ով կոչված է վտանգելու իր կյանքը՝ հանուն հայկական պետության գոյության և շարունակականության։
Հայաստանը մեր երևակայության ռոմանտիկ պատկերը չէ։ Այն կենդանի իրականություն է, որը կառուցվում է պարտավորություններով և զոհողություններով։ Սփյուռքահայերն ունեն պարտավորություններ, իսկ Հայաստանի քաղաքացիները կրում են և՛ պարտավորություններ, և՛ զոհողություններ։ Մենք՝ որպես սփյուռքահայեր, պարտավոր ենք հասկանալ այս տարբերությունը։