10/15/2026
🌿Ժողովրդական երգերը կազմված են կրկնակներից և տներից:
🌞Կոմիտասն ասում է, որ ժողովրդական բոլոր երգերն էլ սկզբնապես միայն մի տուն են ունեցել: Մնացած տների շարքը երգելիս երգողը կամ հիշողության մեջ ունեցած, նման զգացմունք արտայայտող ուրիշ երգերի բառերից է օգտվել, կամ ինքնուրույն հորինել է նոր տներ...
☀️ «Եթէ երգիչը ճարտար եւ որոշ չափով էլ ընդունակ բանաստեղծ է, տների ընտրութիւնը լինում է յաջող. թէ չէ, անիմաստ, կցկտուր, շատ անգամ նոյն իսկ զանազան իմաստ արտայայտող բառերն ու մտքերն իրար չեն էլ միանում, բնականաբար եւ դուրս է գալիս մի անմտութիւն։
Բայց մենք եղանակներն ուսումնասիրելիս ուշք ենք դարձրել առաւելապէս կրկնակների արտայայտութեան եւ կազմութեան վերայ եւ ապա նորա հետ առնչութիւն ունեցող կամ նորա միտքը պարզաբանող տների վերայ» , — ասում է Կոմիտասը:
🌿 Ընդհանրացնելով կարող ենք նշել, որ ժողովրդական երգի սիրտն ու ոգին խտացված է կրկնակում և դրա առաջնային տան մեջ: Իսկ հաջորդող տները արդեն կարող են «փոխառվել» այլ երգերի բառերից, հորինվել տեղում, և կարող են իմաստապես տարբեր լինել կրկնակի ու հիմնական տան բովանդակությունից:
Կտավը` Մինաս Ավետիսյանի
Նյութը պատրաստեցին` Մարի Հայրապետյան -ը, Մերի Սերոբյան -ը